Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը քննարկում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի մարզի ներկայացուցիչների հետ

Գեղարքունիքի մարզպետը քննարկում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի մարզի ներկայացուցիչների հետ 01.10.2024

Հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Հանդիպման սկզբում մարզպետը ներկայացրեց նախարարին կից հասարակական խորհրդի ստեղծման նպատակը, ապա անդրադարձավ այդ խորհրդի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների համար սահմանված լիազորություններին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպումների կազմակերպման, նրանց շրջանում ի հայտ եկող հարցերի վերհանման, դրանց արձանագրման և տարբեր գերատեսչությունների միջոցով լուծում տալու տեսանկյունից։․․․

Գեղարքունիքի մարզում սեպտեմբեր   ամսվա ընթացքում ծնվել է 166 երեխա

Գեղարքունիքի մարզում սեպտեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 166 երեխա 01.10.2024

2024 թվականի սեպտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 166 երեխա, որից 90-ը՝ տղա, 76-ը՝ աղջիկ: 166 երեխաներից 29-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 95-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 13-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 01.10.2024

«Ավագ սերնդի սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Հոկտեմբերի 1-ին ողջ աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը, ու թեև հայ մարդն ավանդաբար առանձնահատուկ վերաբերմունք ու ընդգծված հարգանք է ցուցաբերել ընտանիքի մեծի, ավագի նկատմամբ, սակայն խորհրդանշական օրը լրացուցիչ առիթ է՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են արժանապատիվ ծերության իրավունքը։ Տարեց մարդիկ մեր երկրի մտավոր և հոգևոր ներուժն են, այն կենսափորձի հարստությունը, որը կուտակվել է պատմության ընթացքում, և մեր պետության շահերից է բխում հնարավորություն ստեղծել լավագույնս իրացնելու այդ կենսափորձը: Տարեցների համար լիարժեք և արժանավայել կյանք ապահովելու համար անհրաժեշտ են մի շարք գործոններ՝ առողջության պահպանում, մատչելի սոցիալական ծառայություններ, զբաղվածության խթանում, մարդկային շփումներ, հասարակական ակտիվություն։ Հետևապես, տարեցների համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելը և նրանց նկատմամբ հոգատարությունը պետության ու հասարակության պարտավորությունն են: Սիրելի ավագ ընկերներ, ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում, որ մշտապես շրջապատված լինեք հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ»:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դրամական պարգևներ է  հանձնել  մարզի 100 -ամյակը բոլորած տարեցներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դրամական պարգևներ է հանձնել մարզի 100 -ամյակը բոլորած տարեցներին 01.10.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա կապակցությամբ և ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում բնակվող 100 ամյակը բոլորած յոթ տարեցների՝ տոնի առթիվ հատկացրել է դրամական պարգևներ։ 100 ամյակը բոլորած տարեցներն են՝ Գավառ համայնքի բնակիչներ Մեխակ Ավետիսյանը, Մարիամ Զոհրաբյանը, Թագուշ Իսպիրյանը, Աստղիկ Բաբայանը, Մարտունի համայնքի բնակիչներ Ռոզա Գասպարյանը և Ֆենիկ Փաշոյանը, Վարդենիս համայնքի բնակիչ Լուչա Հակոբյանը։

    ՀՀ կառավարությունը 86 միլիոն 298,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի  Մարտունի և Ճամբարակ համայնքների շինարարական ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 86 միլիոն 298,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ճամբարակ համայնքների շինարարական ծրագրերի համար 26.09.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի հերթական նիստում որոշում է կայացվել 22 միլիոն 676,5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերի մարզային նշանակության ճանապարհի հենապատերի և 63 միլիոն 622,0 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում գտնվող հենապատի և փլված կամուրջի վերանորոգման աշխատանքների համար։ ՀՀ կառավարություն

Միջին նորոգման կենթարկվի Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհը

Միջին նորոգման կենթարկվի Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհը 24.09.2024

ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին առաջիկա օրերի ընթացքում կմեկնարկեն Հ-30/Մ-4/ -Ճամբարակ-/Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները։ Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը միջին նորոգման կենթարկվի 40, 6 կիլոմետր երկարությամբ և 290 հազար 630 քառակուսի մետր մակերսով։ Եվս 7991 քառակուսի մետր մակերսով ասֆալտեբոնյա շերտ կտեղադրվի մուտքերում և իջատեղերում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:10:01