Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 11.10.2024
ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտոմբերի 18-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր բնակավյրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։

Հոկտեմբերի 4-5-ին Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներից 15-17 տարեկան 34 պատանիներ և աղջիկներ այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային կից «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվել է ռազմամարզական ճամբար։ Ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի կողմից համակարգվող երկօրյա ճամբարի շրջանակում աշակերտները ծանոթացել են քարտեզագիտությանը, զենքի գործածման անվտանգության կանոններին, զինված ուժերում կիրառվող անօդաչու թռչող սարքերի առանձին նմուշներին, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության միջոցներին և դրանց կիրառման կարգին։ Ճամբարականների համար նաև կազմակերպվել են մրցումներ՝ ռազմամարզական էստաֆետա մրցաձևից։ Ճամբարում դպրոցականները շփվել են Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների և Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ, օգտվել զինվորական ճաշարանից, իսկ երեկոյան, խարույկի շուրջ հանդիպում են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 07.10.2024
Հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում զեկուցվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման արդյունքները։ Քննարկվեցին համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և ապառքների գանձման արդյունքների, մարզային ենթակայությամբ գործող հիմնարկներում անցկացված աուդիտի արձանագրությունների ուսումնասիրման, Վարդենիս քաղաքի նորակառույց մանկապարտեզի երկրորդ մուտքի բարեկարգման, Սևան համայնքի «Ախթամար» հուշարձանի բարեկարգման նախագծի ձեռքբերման հետ կապված հարցեր։ Խոսվեց նաև Մարտունի համայնքի Աստղաձոր և Զոլաքար բնակավայրով անցնող մարզային նշանակության ճանապարհի փլված հենապատերի վերականգնման, Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինարարության ընթացքի, Մարտունի համայնքի Ծովասար, Երանոս և Վարդենիկ բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգման հետ կապված հարցերի մասին։ Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ պատկան մարմինների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացում հատուկ քննարկման նյութ դարձնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2024
Սիրելի մանկավարժներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն, անձնական ու ընտանեկան երջանկություն, անսպառ եռանդ ու հաջողություններ մանկավարժի դժվարին ու պատասխանատու աշխատանքում։ Մենք մեր երախտագիտությունը հայտնում ու ձեզ մեծարում ենք թե այսօր, թե տարվա բոլոր օրերին, քանզի դուք եք հայոց դպրության ջահը վառ պահողները, սերունդներին ազգային ու համամարդկային արժեքներով դաստիարակողները։ Ձեզ հետ են կապված դպրոցական տարիների մեր թանկագին ու անմոռաց հուշերը, մեր մանկության ու պատանեկության ժամանակների լավագույն ակնթարթները։ Կառավարությունն այսօր անում է հնարավորը` շարունակվող բարեփոխումների միջոցով բարելավելու թե ձեր աշխատանքային, թե սոցիալական պայմանները, ապահովելու բարօր կյանք, ստեղծելու կրթական ամենաառողջ միջավայրը։ Հավատացած եմ, որ դուք միշտ կշարունակեք պատվով կրել ուսուցչի վեհ անունը, որ ամենայն սիրով ու նվիրումով կնախապատրաստեք այն սերնդին, որն իր գիտելիքներով ու արժեհամակարգով, ստեղծարար ուժով ու ունակություններով կհասնի նոր ու հզոր, ավելի ապահով ու զարգացած Հայաստանի կերտմանը։ Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում, որ ապրեք ու ստեղծագործեք խաղաղ երկնքի ներքո, սիրառատ միջավայրում։ Լավագույն ցանկություններով` ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան

Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցի թիմը հրաձգության հանրապետական մրցումներում գրավել է 2-րդ տեղը 04.10.2024
Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների « Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև 2024 թվականի ապրիլի 5-ին անցկացված «Դիպուկ հրաձիգ» հրաձգության մարզային մրցումներում հաղթող Ճանաչված Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցի թիմը հոկտեմբերի 2-ին ԵՊՀ-ի հրաձգարանում մասնակցեց մրցումների հանրապետական եզրափակիչ փուլին: Թիմի կազմում ընդգրկված էին 4 տղա և 4 աղջիկ․․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 512-Ա որոշմամբ՝ Մարիաննա Մուսոյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանի տնօրենի պաշտոնում։ Հոկտեմբերի 1-ին նորանշանակ տնօրենին թանգարանի աշխատակազմին ներկայացրեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը։ Մարզպետի տեղակալը նախ շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Բյուրեղիկ Հովեյանին, իր երկարամյա անբասիր աշխատանքի համար ։ Այնուհետև Ջանիկ Բազեյանը շնորհավորեց նորանշանակ տնօրենին, մաղթելով նրան բեղմնավոր աշխատանքային գործունեություն։ Զրուցելով թանգարանի աշխատակազմի հետ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալը անդրադարձավ թանգարանի կարևորությանը, նրա հարուստ պատմությանն ու հավաքածուին, հույս հայտնելով, որ նոր ղեկավարությունը կլծվի նորանոր հաջողությունների և ձեռքբերումների արձանագրմանը։