Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 19.10.2024

Տեղեկացվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ, Շողակաթ և Դպրաբակ բնակավայրերի ազգաբնակչությանը, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ` Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստեղծել է շրջիկ ծառայություն: Դրախտիկ բնակավայրի բնակիչները իրենց բնակավայրում տեղակայված շրջիկ ծառայությանը իրենց հարցերով կարող են դիմել հոկտեմբերի 25-ին, ժամը 11:00-13:00-ն, Շողակաթ բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 25-ին, ժամը 14:00-16:00-ն, Դպրաբակ բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 25-ին, ժամը 16:30-17:30-նն ընկած ժամանակահատվածներում։...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Ծովասար բնակավայրում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Ծովասար բնակավայրում 18.10.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Մարտունի համայնքի Ծովասար գյուղի նորակառույց մանկապարտեզի շենքի շինհրապարակում, որտեղ Մարտունու համայնքապետարանի միջոցների հաշվին այժմ իրականացվում են բակային հատվածի հիմնանորոգման ու բարեկարգման, իսկ պետական միջոցների հաշվին՝ գույքի ձեռքբերման աշխատանքներ։ Ծովասարի մանկապարտեզի շենքի բակային հատվածի հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքների իրականացման համար Մարտունու համայնքապետարանի բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ, իսկ մանկապարտեզի գույքի ձեռքբերմումն իրականացվում է պետբյուջեի միջոցների հաշվին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։ Գույքի ձեռքբերման նախահաշվային արժեքը կազմում է 75 միլիոն 451 հազար դրամ։ Այս պահին ընթանում է գնումների գործընթաց։ Մանկապարտեզի բակային հատվածի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերից և այս պահի դրությամբ իրականացվել շուրջ 90 տոկոսով։

Վարդենիս և Ճամբարակ խոշորացված համայնքներից դիակների տեղափոխումը և ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են պետպատվերի շրջանակներում

Վարդենիս և Ճամբարակ խոշորացված համայնքներից դիակների տեղափոխումը և ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են պետպատվերի շրջանակներում 18.10.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից դիակների տեղափոխումը և ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում, իսկ Ճամբարակի տարածաշրջանից՝ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ դիահերձարանում։ Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների մահերի, ինչպես նաև տնային մահերի դեպքերում, անկախ սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերի ցանկում ընդգրկվելու հանգամանքից, դիակների ախտաբանաանատոմիական դիահերձումները կազմակերպվում և իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Երանոս գյուղի մանկապարտեզի շենքի շինհրապարակում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Երանոս գյուղի մանկապարտեզի շենքի շինհրապարակում 16.10.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Երանոս գյուղի մանկապարտեզի շենքի շինհրապարակում, որտեղ ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթանում են բակային հատվածի հիմնանորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքները։ Գեղարքունիքի մարզպետին և Մարտունի համայնքի ղեկավարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանը, Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը։ Երանոսի մանկապարեզի բակային հատվածի հիմնանորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 78 միլիոն 387 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հոկտեմբերի սկզբից և ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 14.10.2024

Հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի հանրակրթական դպրոցներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանկավարժների, դաստիարակների, նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների տեղավորման, ուսումնառության և ընթացիկ շարժի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման, ինչպես նաև դպրոցների մարզադահլիճների վերանորոգման ծրագրերը ՀՀ կառավարության որոշման մեջ ներառելու հետ կապված հարցեր։ Օրակարգային հարցերից էին նաև համայնքներում 2022 և 2023 թվականներից տեղափոխված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքների կատարման պայմանագրային ժամկետների պահպանումը, ըներքօգտագործման ոլորտում օրինականության պահպանումը, Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի ցանկապատման գործընթացը։ Խոսվեց նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ․․․

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի Գեղարքունիքի մարզային փուլում

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի Գեղարքունիքի մարզային փուլում 14.10.2024

Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորման, ինչպես նաև դպրոցականների և երիտասարդության շրջանում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության հետագա բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետությունում անցկացվում են ռազմամարզական խաղեր։ Դրանք անցկացվում է 4 փուլով՝ ներդպրոցական, համայնքային, մարզային և հանրապետական։ Ռազմամարզական խաղերին մասնակցում են հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանցիներից ձևավորված թիմերը։ Թիմերի կազմերում հանդես են գալիս 9-ական տղա մարզիկ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:10:01