Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Որսացանցերում մնացած սիգի քանակությունն ուղարկվեց Հայոց բանակի զորամասեր

Որսացանցերում մնացած սիգի քանակությունն ուղարկվեց Հայոց բանակի զորամասեր 13.01.2019

Սեւանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք, արձագանքելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալներ Աղասի Կիրակոսյանի , Վարդան Մովսիսյանի և բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանի հորդորներին, Սեւանա լճից արդեն հունվարի 12-ի կեսօրվա դրությամբ դուրս են բերել մնացած որսացանցերը,իսկ դրանցում առկա ձկան ողջ քանակությունը հանձնել են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական նախաձեռնությամբ և բացատրական աշխատանքների շնորհիվ հանձնված ձուկը «Սեւան ազգային պարկ»-ի ներկայացուցիչների կողմից տեղափոխվել է տարբեր զորամասեր: Հունվարի 12-ին մարզպետ Գնել Սանոսյանն անձամբ եղավ նախատեսված վայրում, որտեղ հավաքվում է ձուկը, զրուցեց ձկնորսների հետ եւ հրահանգեց՝ մինչեւ հունվարի 20-ը խստիվ պահպանել արգելանքի ռեժիմը: « Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 20-ը, ինչպես գիտեք, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ընդերքի եւ բնապահպանական տեսչության եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ստ որագրվել և գործողության մեջ ...

Նորակոչիկների հերթական խումբը Հայոց բանակ մեկնեց Գավառից և Վարդենիսից

Նորակոչիկների հերթական խումբը Հայոց բանակ մեկնեց Գավառից և Վարդենիսից 11.01.2019

Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Գավառի և Վարդենիսի տարածքային բաժանմունքներից Հայոց բանակ մեկնեցին Գավառի և Վարդենիսի տարածաշրջանների նորակոչիկները: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը հավաստմամբ՝ զորակոչի նախապատրաստական աշխատանքները մարզում ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և աշխատակարգի: Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը և Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզի զինկոմ Գևորգ Մխեյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք, նորակոչիկների ծնողները և հարազատները: Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, շնորհավորելով նորակոչիկներին ու բարի ճանապարհ մաղթելով նրանց, միաժամանակ նշեցին, որ ձմեռային զորակոչի իրականացման աշխատանքները գտնվում են մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում և մարզային զինվորական կոմիսարիատի...

Տեղեկացում 11.01.2019

2019 թվականի հունվարի 18-ին, ժամը 11:30-ին Սևանի քաղաքապետարանում տեղի կունենա Սևան համայնքի ավագանու թիվ 1 նիստը հետևյալ օրակարգով...

  Քննարկվեցին ձկնորսության արգելքի հսկողության խստացման  հետ կապված մի շարք հարցեր

Քննարկվեցին ձկնորսության արգելքի հսկողության խստացման հետ կապված մի շարք հարցեր 11.01.2019

Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի հսկողության խստացման հետ կապված միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևանա լճում ձկնորսության արգելման մասին համաձայնագիր ստորագրած մնացած երեք կառույցների ներկայացուցիչներ, ափամերձ համայնքներից ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներ: Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր դժգոհությունը հայտնեց վերջին օրերին արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: «Ձկնոսության արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ: Շատ շատերը թերահավատորեն են մոտենում քառակողմ համաձայնագրի կյանքի կոչմանը: Մենք պետք է հասկանանք և ընդունենք մի փաստ. ձվադրման շրջանում Սևանա լճում ձկնոսության արգելքը դա ազգային և պարենային անվտանգության խնդիր է: Մենք պետք է գնանք ձկնոսության ոլորտի կանոնակարգման»,- դիմելով ներկաներին նշեց Գեղարքունիքի մարզպետը:

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը տեղեկացնում է

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը տեղեկացնում է 10.01.2019

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը տեղկացրեց, մարզում սուր շնչառական հիվանդությունների վերահսկման և կանխարգելման միջոցառումների ընթացքի մասին: «2019 թվականի հունվարի 10-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցվել է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների 126 դիմելիություն, որոնք հիմնականում 0-14 տարեկան երեխաներ են: Նրանցից 10-ի մոտ ախտորոշված է թոքաբորբ, որոնցից 2-ը բուժվում են հիվանդանոցային պայմաններում: Մնացածները ստանում են ամբուլատոր բուժում: Նույն աղբյուրի վկայությամբ իրավիճակը մարզում վերահսկելի է: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից կատարվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների իրավիճակի գնահատման ամենօրյա մոնիտորինգ»,- նշեց վարչության պետը: Սուր շնչառական հիվանդությունների սեզոնով պայմանավորված, Գեղարքունիքի մարզպետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ:

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց 2019 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց 2019 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը 09.01.2019

Հունվարի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում մարզպետն աշխատակազմի անդամներին հորդորեց՝ բարձրացնել աշխատանքային կատարողական կարգապահությունը եւ պատասխանատվությունը, տվեց հանձնարարականներ առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրների կարգավորման ուղղությամբ: Այնուհետ Գնել Սանոսյանն անդրադարձավ մարզի գործարարների մասնակցությամբ բիզնես համաժողովի հրավիրման կազմակերպչական աշխատանքներին: «Մեր նախնական որոշման համաձայն՝ մարզի գործարարների մասնակցությամբ կազմակերպվող համաժողովը հրավիրվելու է այս տարվա մարտի 27-ին: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի դրան մասնակցեն բոլոր ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-16 19:19:41