Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրավանքում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է Բարի գալուստ փողոցը

16.07.2019

Հայրավանք գյուղում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվում է Բարի գալուստ փողոցը՝ 500 գծամետր երկարությամբ եւ մոտ 2500 քառակուսի մետր մակերեսով: Ինչպես տեղեկացրեցին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18,5 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Հայրավանքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 9-ից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերի կեսերին: «Այս ճանապարհը չի հիմնանորոգվել 1968 թվականից: Այն տանում է դեպի դպրոց, գյուղապետարան, բուժկետ, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ: Ճանապարհը շահագործվում էր մեծ դժվարությամբ, իսկ այս ծրագրի ավարտով հիմնախնդիրն ամբողջապես լուծվում է»,-տեղեկացրեց համայնքի ղեկավարը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59