Նորություններ

Հայտնի են բարբառներին նվիրված փառատոնի հաղթողները 15.07.2019
Գեղարքունիքի մարզպետարանը արդեն 10 տարի է, ինչ անցկացնում է «Հայրենի եզերք» խորագրով « Բարբառների երկխոսություն» մարզային մրցույթ- փառատոնը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց «Բարբառների երկխոսություն» մարզային մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին փառատոնի տարածքային փուլի 20 հաղթողները: Ժյուրիի կազմը ղեկավարում էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Բանահյուսական նյութի ընտրությունն ազատ էր, այն պատմվում էր բացառապես բարբառով, 3-5 րոպե տեւողությամբ: Մրցույթ-փառատոնի հաթողներ ճանաչվեցին ՝ Գագարինի միջնակարգ դպրոցի աշակերտ Անի Վահանյանը՝ 1-ին մրցանակ, Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Սպարտակ Պետրոսյանը՝ 2-րդ մրցանակ, Սարուխանի N 3 միջնակարգ դպրոցի աշակերտ Սերինե Գարգրցյանը՝ 2-րդ մրցանակ,Գանձակ գյուղի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Սրբուհի Վարդանյանը՝ ...

Եվրոպական խորհրդի նախագահն այցելեց Գեղարքունիքի մարզ 11.07.2019
Հուլիսի 10-ին Գեղարքուիքի մարզ ժամանեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նրան ուղեկցում էին Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին և Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Եվրախորհրդի նախագահը այցելեց Սևանի թերակղզու վանական համալիր և Նորատուսի խաչքարեր: Այցի ավարտից հետո Դոնալդ Տուսկը լրագրողներ հետ կիսվեց այցի տպավորություններով: « Չնայած ես քաղաքական գործիչ եմ, սակայն մշակույթը շատ ավելի կարևոր է և ամենից առավել: Ես իսկապես տպավորված եմ: Որպես եվրոպացի՝ կարծում եմ, որ սա միայն իմ տեսակետը չէ՝ սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է»,- ասաց Տուսկը: Նա Հայաստանի մշակութային ժառանգությունը համարեց ամենատպավորիչներից ոչ միայն այս տարածաշրջանում: Եվրոպական խորհրդի նախագահը երկրի ամենակարևոր առավելությունը համարեց Հայաստանի մարդկանց, շեշտեց՝ դա ուղղակի հաճոյախոսություն չէ: Տուսկը նշեց, որ առաջին անգամ է խաչքարերը տեսնում և շատ տպավորված է:

Քաղաքացիների ընդունելություն 10.07.2019
Հուլիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը մարզպետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը ցուցակագրվել էին 20 քաղաքացի: Նրանցից, աշխատանքի տեղավորման խնդրով, դիմում ներկայացրեցին 4 քաղաքացի, ենթակառուցվածքների վերանորոգման, հողային խնդրով և վարձակալական հիմունքներով խոտհարք ձեռք բերելու նպատակով՝ 5, ժամանակավոր կացարանով ապահովվելու և դրամական աջակցություն ստանալու նպատակով՝ 7, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու նպատակով՝ 4 քաղաքացի: Գավառ քաղաքի երկու բազմաբնակարան շենքերի մի խումբ բնակիչներ դիմեցին բնակարանների տանիքների անմխիթար վիճակի և դրանց հիմնանորոգման հարցում աջակցություն ստանալու ակնկալիքով: Դիմումատուների մի մասին պատասխանվեց տեղում: Մնացած դիմումներին պատասխան կտրվի լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո:

Խորհրդակցություն մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ 09.07.2019
Հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ: Խորհրդակցության ընթացքում արծարծվեցին աշխատանքային ու կատարողական կարգապահության, ինչպես նաեւ համակարգում առկա օրակարգային մի շարք հարցեր: Մարզպետի տեղակալը նշեց, որ առանձին բուժհաստատություններում արձանագրվել են տնօրենների անհարգելի բացակայություններ, համայնքներում գրանցված արտակարգ դեպքերի մասին տնօրենները ժամանակին չեն իրազեկել մարզպետին: Որոշ տեղերում էլ հասարակական կազմակերպությունները միջոցառումներ են իրականացրել՝ առանց մարզպետարանին տեղեկացնելու: «Աշխատանքները պետք է լինեն կանոնակարգված, ինչպես նաեւ՝ հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցությունը: Հարկավոր է տեղերում գրանցված արտակարգ դեպքերի մասին անմիջապես իրազեկել վերադաս մարմնին, բարձրացնել աշխատանքային եւ կաըտարողական կարգապահությունը»,-հանձնարարեց Նարեկ Գրիգորյանը: Խորհրդակցության ընթացքում նաեւ հանձնարարվեց՝ կանխարգելիչ պատվաստումները ...

Հուլիսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ արտաընդերային ճանապարհով փոխանցվող վիրուսային հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը և ՀՎԿԱԿ Գեղարքունիքի մասնաճյուղի մասնագետները: Նիստի ընթացքում ընդգծվեց, որ վիրուսային հեպատիտներն առողջապահության գերակա խնդիր են և ունեն արտահայտված համաճարակային ներուժ, լայն տարածում և զգալի սոցիալ-տնտեսական բեռ: ՀՎԿԱԿ Գեղարքունիքի մասնաճյուղի փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանի կողմից ներկայացվեց Գեղարքունիքի մարզում արտաընդերային վիրուսային հեպատիտների 2018 թվականի համաճարակային իրավիճակի վերլուծությունը, քննարկվեցին մարզում հեպատիտների հայտնաբերման և ախտորոշման, արտաընդերային հեպատիտների համաճարակաբանական հսկողության և կանխարգելման ոլորտներում առկա խնդիրները...

Աշխատաժողով՝ «Էներգաարդյունավետությունը սառնամատակարարման և օդորակման ոլորտում» թեմայով 09.07.2019
Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության օժանդակությամբ, հուլիսի 9-ին Գեղարքունիքի մարզում կազմակերպվեց աշխատաժողով՝ նվիրված սառնամատակարարման և օդորակման սարքավորումների էներգաարդյունավետությանը: Ինչպես հանդիպման սկզբում նշեց բանախոսը, Հայաստանի Հանրապոտության կողմից մարտի 27-ին վավերացված Կիգալիի փոփոխությունը հնարավորություն է ընձեռում՝ օզոնաանվտանգ նյութերի անցում կատարելիս ուշադրություն դարձնել էներգաարդյունավետության արդի խնդիրներին: Աշխատաժողովին մասնակցում էին սառնարանային ոլորտի մասնագետներ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության վարչությունների, էներգետիկայի ոլորտների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում ծրագրի փորձագետները ներկայացրեցին տեղեկատվություն՝ էներգաարդյունավետության ոլորտում Հայաստանի պետական քաղաքականության, սառնագենտային և օդակարգավորման միավորների, ջերմային պոմպերի