Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 16 միլիոն 377 հազար խորանարդ մետր ջուր

03.03.2020

Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մարտի սկիզբն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է բաց թողնվել 16 միլիոն 377 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորերկրյա հոսքը: ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով 2020 թվականի մարտի 2-ի դրությամբ Սեւանա լիճը գտնվել է ծովի մակարդակից 1900 մետր 44 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Մասնագետների կարծիքով՝ Սեւանա լճի դրական հաշվեկշիռը հնարավոր է եղել ապահովել ինչպես նախորդ տարում ոռոգման նպատակներով իրականացված ջրառի ծավալների կրճատման, այնպես էլ՝ այս տարվա ընթացքում թունելային ջրատարով լճի ջրային պաշարների համալրման արդյունքում: Սեւանա լիճ թափվող գետերը դեռեւս գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30