Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզպետն ընդունեց համայնքային նախաձեռնություններով հանդես եկող երիտասարդների

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց համայնքային նախաձեռնություններով հանդես եկող երիտասարդների 20.12.2019

Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Մարտունու Ինֆոտան» «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» ծրագրի երիտասարդներին: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց ծրագրի համակարգող Տաթեւիկ Հովհաննիսյանը, ծրագրում ընդգրկված երիտասարդները, ովքեր ներկայացնում են Մարտունու տարածաշրջանի համայնքները, հանդես են եկել ծրագրային տարբեր նախաձեռնություններով, մասնակցել ավագանու նիստերին, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ոլորտում իրականացրել փոքր հետազոտություններ, պատրաստել լրագրողական նյութեր իրենց բնակավայրերում առկա հիմնախնդիրների վերաբերյալ, իրականացրել մեդիատուրեր, հանդես եկել կառուցողական առաջարկություններով: Մարզպետն առաջարկեց՝ հանդիպումը շարունակել հարցուպատասխանի օրակարգով: Երիտասարդները մարզի ղեկավարից փորձեցին ստանալ իրենց համայնքների բնակիչներին հուզող բազմաբնույթ հարցերի պատասխանները: Պատասխանելով Արծվանիստ համայնքը ներկայացնող երիտասարդների հարցերին՝ Գնել Սանոսյանը հավաստեց, որ Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները կհիմնանորոգվեն 2020 թվականի ընթացքում,

Հայոց բանակ ճանապարհվեցին Գավառի տարածաշրջանի համայնքների նորակոչիկները

Հայոց բանակ ճանապարհվեցին Գավառի տարածաշրջանի համայնքների նորակոչիկները 19.12.2019

Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Գավառի բաժանմունքից Հայոց բանակ ճանապարհվեցին Գավառ քաղաքի եւ տարածարջանի համայնքների նորակոչիկները: Նրանց հանդիսավոր պայմաններում բանակ ճանապարհեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Բացման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պետ, փոխգնդապետ Բենիկ Սարգսյանը: Ապա Հայոց բանակի նորակոչիկներին եւ նրանց ծնողներին ողջունեց ու շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մեր զավակներին բանակ ճանապարհելու միջոցառումը մեզ համար արդեն դարձել է ավանդական տոն, ու շատ ուրախալի է, որ մեր զավակները բանակ են մեկնում բարձր տրամադրությամբ, երգով ու պարով: Անշուշտ, այստեղ մեծ է ծնողներիդ դերը, որ կարողացել եք արժանիորեն դաստիարակել ձեր զավակներին, նրանց մեծացրել հայրենասիրական ոգով: Ուզում եմ հավատացնել ձեզ, որ ձեր զավակները ծառայելու են բարվոք ու անվտանգ պայմաններում, մինչեւ տուն վերադառնալը գտնվելու են հուսալի ձեռքերում: Իսկ նորակոչիկներին հորդորում եմ՝ հարգել ու սիրել միմյանց, հեռու մնալ միջանձնային հարաբերություններ պարզելուց

Գեղարքունիքի մարզում կբացվեն «Թումո» ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կետեր

Գեղարքունիքի մարզում կբացվեն «Թումո» ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կետեր 19.12.2019

Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Դիլիջան քաղաքում գործող «Թումո» ստեղծարար կենտրոնի ղեկավար Տիգրան Բաղիյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կետեր հիմնելու եւ մարզի դպրոցականներին ուսման մեջ ներգրավելու խնդիրը: Տիգրան Բաղիյանի ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ Դիլիջանի «Թումո» ստեղծարար կենտրոն դպրոցականներ են հաճախում Սեւանից եւ Ճամբարակից: «Նրանց թիվը կարող էր ավելին լինել, եթե երթուղային տրանսպորտ գործեր Դիլիջանի եւ Գեղարքունիքի մարզի բնակավայրերի միջեւ: Թեեւ մենք ուսուցումը կազմակերպում ենք անվճար, սակայն աշակերտները ստիպված են լինում թանկ վճարել ճանապարհածախսի համար: Մեր առաջին խնդիրը պետք է լինի տրանսպորտային երթուղու ապահովումը, իսկ երկրորդ խնդիրը՝ Գեղարքունիքի մարզի տարածաշրջանների բնակավայրերում «Թումո» ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կետերի բացումը: Մեր ստեղծարար կենտրոնում աշակերտներն իրենց ստեղծագործական ունակությունները դրսեւորում են 14 ոլորտներում՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն, երաժշտություն, նկարչություն, շարժական գրաֆիկա,

          Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը 18.12.2019

Դեկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մինչ օրակարգային հարցին անցնելը՝ մարզպետը մարզխորհրդի անդամներին ներկայացրեց ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետին, «Գեղարքունիք» ՋՕԸ նորանշանակ տնօրենին, Լճափ, Գեղարքունիք, Վանեվան համայնքների նորընտիր ղեկավարներին, ովքեր արդեն ստանձել են իրենց պաշտոնական լիազորությունները: Մարզպետը միաժամանակ շնորհակալություն հայտնեց ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նախկին պետին և « Գեղարքունիք» ՋՕԸ նախկին տնօրենին՝ համագործակցված աշխատանքի և դրական արդյունքների ապահովման համար: Օրակարգային առաջին հարցի՝ 2019 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 88,1 տոկոսով,

Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպությունը  մարզում կիրականացնի բուժամբուլատորիաների վերանորոգման  նոր ծրագրեր

Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպությունը մարզում կիրականացնի բուժամբուլատորիաների վերանորոգման նոր ծրագրեր 17.12.2019

Դեկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության ծրագրերի պատասխանատու Ժան Կլոդ Ռոսեին: Ինչպես նշեց Ժան Կլոդ Ռոսեն, այցի նպատակն է՝ ամփոփել Գեղարքունիք - Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2019 թվականի ընթացքում կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների արդյունքները և պլանավորել 2020 թվականի անելիքները: «2019 թվականին մեր կազմակերպությանը հատկացված բյուջեի շրջանակներում արդեն ավարտին ենք հասցրել Մեծ Մասրիկ, Գեղամասար և Գագարին համայնքների բժշկական ամբուլատորիաների վերանորոգման աշխատանքները: Հունվար ամսվա առաջին տասնօրյակում տեղ կհասնեն մեր կողմից գնված էլեկտրոսրտագրության վեց ապարատները, որոնք կտրամադրվեն Վարդենիսի պոլիկլինիկային և նույն տարածաշրջանի գյուղական բուժամբուլատորիաներին: Սարքավորումները նպատակային օգտագործելու և դրա արդյունքները ճիշտ վերծանելու նպատակով հաջորդ տարեսկզբին ֆրանսիական կողմը կանցկացնի մասնագետների վերապատրաստման դասընթացներ:...

Մեկնարկեց  ձմեռային զորակոչը

Մեկնարկեց ձմեռային զորակոչը 16.12.2019

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը մեկնարկեց դեկտեմբերի 16-ին՝ Սեւան, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներից: Նորակոչիկները բանակ ճանապարհվեցին հանդիսավոր պայմաններում, մարզպետարանի, համայնքապետարանների, զինկոմիսարիատի աշխատակիցների, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի, ծնողների ու հարազատների շնորհավորանքների ու մաղթանքների ներքո: Սեւանի տարածաշրջանի նորակոչիկները բանակ ճանապարհվեցին Սեւանի համայնքապետարանի բակից, տոնական բարձր տրամադրությամբ: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնատեւոսյանը: «Մենք միշտ մնում ենք աղոթքով ձեզ համար, ձեր թիկունքում, որ միշտ կրեք Խաչի պարծանքը ձեր ուսերին եւ ձեր սրտերում, ու մենք երկու տարի անց ձեզ դիմավորենք խանդավառությամբ»,- նորակորչիկներին օրհնանքի խոսքեր հղեց Տեր Ստեփանոս քահանան: Այնուհետ Հայոց բանակի նորակոչիկներին եւ նրանց ծնողներին ողջունեց ու շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Բոլորիս շնորհավորում եմ այս տոնական օրվա կապակցությամբ Մեր զավակներին բանակ ճանապարհելու ամեն միջոցառում պետք է դառնա այսպիսի տոն՝ երգի, պարի, ուրախ տրամադրության ներքո:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-26 19:30:27