Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ վարչապետի  տիկին  Աննա Հակոբյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեցին  սահմանապահ  դիրքեր

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեցին սահմանապահ դիրքեր 27.11.2019

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը» եւ ‹‹City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը աշխատանքային այց կատարեց ՀՀ ԶՈՒ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված սահմանապահ դիրքեր: Աննա Հակոբյանին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրևամանատար Դավիթ Մանուկյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, ‹‹Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանը, պաշտոնական այլ անձինք: Աննա Հակոբյանի այցի առաջին կանգառը ՀՀ ԶՈՒ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում էր, որտեղ նա զրուցեց մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։ ‹‹Զինված ուժերը, մեր բանակը ոչ միայն իմ, այլեւ մեր ամբողջ ժողովրդի հոգատարության եւ ուշադրության ներքո է։ Եվ ես էլ, որպես մեր ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում այցելելու զինվորներին, մեծ սիրով համաձայնվում եմ՝ գալ եւ կանգնել...

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացավ «Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության  պատմություններին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացավ «Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության պատմություններին 27.11.2019

Մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը» եւ ‹‹City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի եւ ‹‹Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանի հետ այցելեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Դրախտիկ համայնքներ՝ նույն կազմակերպության ‹‹Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության պատմություններին ծանոթանալու։ Ճամբարակ համայնքում Աննա Հակոբյանին ծրագրի շահառուներ, ամուսիններ Անժելա Ծաղկյանն ու Նվեր Սարիբեկյանը պատմեցին իրենց հաջողության պատմությունը՝ նշելով, որ կազմակերպության աջակցությամբ զբաղվում են անասնապահությամբ, ինչի շնորհիվ իրենց ընտանիքում թե՛ եկամուտներն են սկսել ավելանալ, թե՛ կենսամակարդակն է բարելավվել, թե՛ կենցաղային պայմանները։ ‹‹Կարող ենք համարել, որ ձեր ընտանիքի դեպքում առաջին քայլն է արվել՝ շատ անհուսալի վիճակից դուրս գալու համար, որը սակայն, բավարար չէ, եւ ձեր ձգտումներն այսքանով չպետք է ավարտվեն...

Հրդեհվել է Նորաբակի միջնակարգ դպրոցի տանիքը

Հրդեհվել է Նորաբակի միջնակարգ դպրոցի տանիքը 27.11.2019

Նոյեմբերի 27-ի լուսադեմին Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի միջնակարգ դպրոցի շենքում բռնկված հրդեհի պատճառով այրվել է դպրոցի տանիքը՝ մոտ 400 քմ մակերեսով: Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Նորաբակի միջնակարգ դպրոց այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես տեղում ներկայացրեց դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը, հրդեհի մասին ահազանգը ստացվել է 3:30-ի սահմաններում, որից հետո Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության հրշեջները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ՝ մարելով հրդեհը: Կրակը չի տարածվել դպրոցի դասասենյակներում: «Բարեբախտաբար, հրդեհը չի հանգեցրել դժբախտ դեպքերի, սակայն այս պահին դպրոցական պարապմունքների կազմակերպման համար դժվարին իրավիճակ է առաջացել: Դպրոցի տանիքի վերականգնման համար ոչ միայն որոշակի միջոցներ են հարկավոր, այլ նաև որոշակի ժամանակ՝ կապված մի շարք ընթացակարգերի հետ: Այդ իսկ պատճառով մենք կփորձենք գտնել տնտեսված միջոցներ և ամենասեղմ ժամկետներում կարգավորել խնդիրը, կմտածենք նաև դասասենյակների հատակի նորոգման մասին»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Նորաբակի միջնակարգ դպրոցի տանիքում բռնկված հրդեհի պատճառները ճշտվում են:

Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցում  կգործի  անգլերեն լեզվի արտադասարանական ակումբ

Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցում կգործի անգլերեն լեզվի արտադասարանական ակումբ 27.11.2019

Նոյեմբերի 26-ին Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի և Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջև ստորագրվեց հուշագիր՝ առաջիկա երեք տարիների ընթացքում դպրոցում անգլերեն լեզվի արտադասարանական ակումբ գործելու նպատակով: Հուշագրի ստորագրման և ակումբի բացման արարողությանը ներկա էին Երևանում՝ Բրիտանական դեսպանության գործերի հավատարմատար Էլիսոն Չիքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և այլ հյուրեր: Հուշագրի ստորագրման արարողության ընթացքում ներկայացվեց իրականացվող ծրագիրը, ըստ որի Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի 7-8 դասարանների աշակերտների համար, այսուհետ, շաբաթը երեք անգամ կանցկացվեն անգլերեն լեզվի արտադասարանական դասընթացներ: պարապմունքները կանցկացնեն Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչները, ովքեր վերապատրաստումներ են կանցնեն բրիտանական խորհրդի կողմից: Վերջիններս կարող են իրենց փորձն ու գիտելիքները նաև փոխանցել այլ դպրոցների համապատասխան մասնագետներին: Ակումբի բացման արարողության ընթացքում հնչեցին ելույթներ, դպրոցի սաները ողջունեցին և հանդես եկան երաժշտական և պարային կատարումներով:

Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները

Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները 25.11.2019

Գեղարքունիքի մարզի Ծովինար, Զոլաքար, Գեղհովիտ, Լիճք, Ներքին Գետաշեն համայնքներում 2020 թվականի ընթացքում ՀՀ ջրային պետական կոմիտեի ԾԻԳ-ի միջոցներով եւ համայնքապետարանների համաֆինանսավորմամբ կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ կայացած հանդիպման ժամանակ ծրագիրը ներկայացրեց ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մամիկոն Գասպարյանը: «Ծովինար, Զոլաքար, Գեղհովիտ, Լիճք, Ներքին Գետաշեն համայնքներում իրականացնելու ենք ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր՝շուրջ 900 միլիոն դրամ արժեքով: Համայնքապետարանները համաֆինանսավորում կանեն ծրագրի արժեքի 10 տոկոսի չափով: Բնակավայրերի ներսում կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները: Հողաշեն ջրանցքներում կտեղադրվեն երկաթյա, երկաթբետոնյա կամ պոլիէթիլենային խողովակներ, ինչի շնորհիվ նվազագույնի կհասցվեն մատակարարվող ջրի կորուստները: Այսօրվա հանդիպման նպատակն է՝ մարզպետարանի, «Գեղարքունիք» ՋՕԸ-ի եւ համայնքի ղեկավարների հետ վերջնական տեսքի բերել նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք ավարտական փուլում են գտնվում...

Ծառերից, արմատներից ու թփերից մաքրվում են Սևանա լճի անտառամերձ տարածքները

Ծառերից, արմատներից ու թփերից մաքրվում են Սևանա լճի անտառամերձ տարածքները 25.11.2019

2019 թվականի սեպտեմբերի 24-ից Սևանա լճի ափամերձ հատվածներում իրականացվում են ջրածածկման ենթակա անտառային տարածքների մաքրման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, մաքրման աշխատանքներն իրականացվում են «Սեւան» Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, Ծովակ համայնքի վարչական սահմաններում: Մաքրվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 98 հեկտար, որից 4 հեկտարը՝ ամբողջովին ջրածածկ տարածք է, իսկ 94 հեկտարը՝ լրիվ ճահճածածկ: Մաքրման աշխատանքները պետք է իրականացվեն մինչև 1901,5 նիշը: «Այս պահին աշխատանքներ են կատարվում երեք տարբեր հատվածներում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 40 հեկտար: Աշխատանքներն իրականացնում է «Հարությունյան Շին» շինարարական կազմակերպությունը: Թեեւ նախատեսված է ափամերձ հատվածներում մաքրման աշխատանքներն ավարտի հասցնել մինչեւ դեկտեմբերի 24-ը, սակայն աշխատանքներն ընդհանուր առմամբ դանդաղում են տարածքների ճահճապատ լինելու պատճառով: Ամեն դեպքում, մաքրողներն անում են հնարավորը, որպեսզի թե ջրում, թե...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-13 17:49:56