Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԵԿԱՆՔ՝ մարզում նվիրատվություն տրամադրած ֆիզիկական և իրավաբանական անձանց թվի, տրամադրված նվիրատվության առարկա հանդիսացող ապրանքների, դրանց չափերի ու բաշխման ուղղությունների վերաբերյալ

06.04.2020

1. «ԳեոպՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության կողմից Վարդենիս խոշորացված համայնքին է տրամադրվել 795 արկղ՝ յուրաքանչյուրում 14 կգ քաշով սննդամթերք՝ հետևյալ պարունակությամբ․
Ալյուր -2 կգ
Շաքարավազ – 2 կգ
Արևածաղկի ձեթ 2 շիշ
Բրինձ – 2 կգ
Մակարոն – լապշա 3 տուփ
Հնդկաձավար – 1 կգ
Ոսպ- 2 տուփ
Մսի պահածո – 2 հատ
Խտացրած կաթ- 2 հատ
Սուրճ - 2 տուփ
Թեյ -1 տուփ
Վարդենիս համայնքում այս պահի դրությամբ բաշխվել է 795 արկղ՝ ըստ հետևյալ սոցիալական խմբերի.
1 ) Ընտանեկան նպաստ ստացողներ – 250 շահառու
2 ) Սոցիալական նպաստ ստացողներ – 80 շահառու
3 ) Եռամսյակային հրատապ օգնություն ստացողներ – 20 շահառու
Վարդենիս խոշորացված համայնքում արկղերի բաշխումը շարունակվում է։
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը Գեղամասար խոշորացված համայնքին տրամադրել է 470 արկղ՝ յուրաքանչյուրը 14 կգ քաշով, վերը նշված սննդամթերքի տեսականու պարունակությամբ, որն ամբողջությամբ այս պահի դրությամբ բաշխվել է Գեղամասար խոշորացված համայնքում ընդգրկված Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ավազան, Արեգունի, Արփունք, Տրետուք, Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Փոքր Մասրիկ, Գեղամասար, Դարանակ, Փամբակ, Կախակն և Կուտական բնակավայրերի ընտանեկան նպաստ ստացող, սոցիալական նպաստ ստացող, եռամսյակային հրատապ օգնություն ստացող և այլ կարիքավոր ընտանիքների՝ ընդհանուր թվով 470 շահառուների։
2. «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից Գավառ քաղաքի տարեցների տնային խնամք և «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային կենտրոն ծրագրերում ընդգրկված 105 շահառուներից 45-ին տրամադրվել է 12000 ՀՀ դրամ արժողությամբ ծանրոցներ՝ հետևյալ տեսականիով.
Ալկոգել – 05 լիտր
Ձեռքի օճառ – 4 հատ
Լվացքի օճառ – 1 հատ
Ժավել – 5 լիտր
Լվացքի փոշի – 1 տուփ
Զուգարանի թուղթ – 1 հատ
Ոսպ – 1 կգ
Հնդկաձավար – 1 կգ
Բրինձ – 1 կգ
Հաճար – 1 կգ
Ձեթ – 1 լիտր
Ալյուր – 2 կգ
Շաքարավազ – 1 կգ
Մակարոն – 1 կգ
Կոնֆետ – 1 կգ
Հավ – 1 հատ
3.Մարտունու քաղաքապետարանի կողմից՝ թվով 14 միայնակ-անժառանգ ընտանիքների և այլ խիստ անապահով ընտանիքների տրամադրվել է օգնություն` հետևյալ տեսականիով.
Ձեթ – 1 լիտր
Հնդկաձավար 1-կգ
Հաճար – 1 կգ
Բրինձ – 1կգ
Ոսպ – 1 կգ
Մակարոն – 2 տուփ
Հավ – 1 հատ
Ալկոգել - 1 հատ
Դիմակ - 2 հատ
Դեղորայք` ցավազրկող և ճնշման համար նախատեսված:
4. Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի կողմից Մարտունու տարածաշրջանում իրականացվում է օգնության տրամադրում՝ միայնակ-անժառանգ, տարեց թոշակառուներից կազմված և այլ անապահով ընտանիքների (թվով՝ 100)։ Բաշխումը սկսվել է ապրիլի 3-ից, բաշխվող օգնության տեսականու վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում․
Վերը նշված շահառուների անհատական կազմը կտրամադրվի բաշխումները վերջնական ավարտելուց հետո։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 09:56:52