Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ գյուղատնտեսության   ոլորտում իրականացվող   պետական  օժանդակության ծրագրերի իրազեկում

Տեղի ունեցավ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկում 25.02.2020

Փետրվարի 25-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց հանդիպում մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցների, մարզի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, համայնքների ղեկավարների, շահագրգիռ այլ կառույցների եւ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր՝ մասնակիցներին իրազեկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին: Օրվա բանախոսներն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման կոոպերատիվի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նարեկ Գիրգորյանը նշեց, որ մարզում իրականացվող ցանկացած գյուղատնտեսական

Բուն Բարեկենդանի տոնին նվիրված միջոցառում՝ Նորատուս համայնքում

Բուն Բարեկենդանի տոնին նվիրված միջոցառում՝ Նորատուս համայնքում 25.02.2020

Փետրվարի 23-ին Նորատուս համայնքում մեծ հանդիսավորությամբ նշվել է Մեծ Պահքին նախորդող Բուն Բարեկենդանի տոնը: Տոնի նախապատրաստման և անցկացման գործում մեծ ներդրում է ունեցել Գեղարքունյաց թեմի սարկավագ Վահե Միքայելյանը, ով լուրջ աշխատանքներ է տանում համայնքում հոգևոր կյանքի ամրապնդման ու զարգացման գործում: Բուն Բարեկենդանի տոնի նախաձեռնման և կազմակերպչական աշխատանքներին աջակցել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Տոնական ծրագիրը նախապատրաստել և ներկայացրել են Նորատուս համայնքի թիվ 1,2,3 միջնակարգ և արվեստի դպրոցների սաներն ու մանկավարժական կոլեկտիվները: Ծրագրում ներառվել են տոնին բնորոշ երգեր, պարեր, խաղիկներ և բանաստեղծություններ: Դպրոցականները համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքից քայլերթով ու շարականների կատարմամբ հասել են մինչև համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք: Այդ ընթացքում նրանց հետևել և տոնակատարությանը միացել են նաև համայնքի բնակիչներ: Տոնակատարությունն ուղեկցվել է բարձր տրամադրությամբ, հյուրասիրությամբ և շարունակվել մինչև ուշ երեկո:

  Անցկացվել է  ռուսական ընթերցանության մրցույթի մարզային փուլը

Անցկացվել է ռուսական ընթերցանության մրցույթի մարզային փուլը 25.02.2020

Փետրվարի 20-ին Գավառի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում անցկացվել է > խորագիրը կրող ռուսական ընթերցանության մրցույթի մարզային փուլը: Մրցույթին մասնակցել են 10 շնորհալի աշակերտներ մարզի տարբեր դպրոցներից: Տաթևիկ Մարգարյան Սևանի թիվ 1 հ/դ, Արփինե Մանուկյան Գանձակի թիվ1 մ/դ, Ալլա Ավետիքյան Գանձակի թիվ 2 մ/դ, Անի Նազարյան Կարմիրգյուղի թիվ 2 մ/դ, Անի Սուչյան Կարմիրգյուղի թիվ 2 մ/դ, Ժաննա Սիմոնյան Կարմիրգյուղի թիվ 2 մ/դ, Սամվել Գյոզալյան Գավառի թիվ 5 հ/դ, Մարի Սիրականյան Լիճքի մ/դ, Գրետա Առաքելյան Լիճքի մ/դ, Գրիգոր Խաչատրյան Կարմիրգյուղի թիվ 1 մ/դ: Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկվել են Ձորագյուղի ավագ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Լաուրա Հովհաննիսյանը և Գավառի Պ.Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Շողեր Խաչատրյանը: Մրցույթն անցել է ջերմ մթնոլորտում, մասնակիցները անկաշկանդ ու սահուն ներկայացրել են 2-5 րոպե տևողությամբ հատվածներ՝ ռուս դասական գրողների արձակ ստեղծագործություններից, արժանանացել ժյուրիի դրվատանքին: Ընթերցանության մրցույթի մարզային փուլի արդյունքում

Այս տարի  ավելացել է բարերարների մասնակցությունը համայնքներում իրականացվող  սուբվենցիոն ծրագրերին

Այս տարի ավելացել է բարերարների մասնակցությունը համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին 24.02.2020

Գեղարքունիքի մարզում 2020 թվականին ավելացել է այն բարերարների թիվը, ովքեր ցանկացել են ներդրումներ կատարել իրենց համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ուղղությամբ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հավաստմամբ՝ եթե 2018 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերում բարերարների մասնակցությունը եղել է 8 միլիոն, 2019 թվականին ՝ 36 միլիոն դրամի չափով, ապա 2020 թվականին այն կհասնի շուրջ 225 միլիոն դրամի: Ամենախոշոր ներդրումը բարերարի կողմից կլինի Ծաղկունք համայնքում, §Դար¦ հիմնադրամի կողմից, 130 միլիոն դրամի չափով: Այստեղ բարերարը մասնակցություն կունենա սուբվենցիոն երկու ծրագրերում՝ համայնքային կենտրոնի կառուցում եւ կենտրոնական հրապարակի բարեկարգում, ճաշարանային մասնաշենքի կապիտալ վերանորոգում: Բարերարի կողմից 18 միլիոն 141 հազար դրամ հատկացվելու է Նորատուսի արվեստի դպրոցի հիմնանորոգմանը: Բարերարների տրամադրած միջոցներով ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն Երանոսում՝ 17 միլիոն 125 հազար դրամի չափով,

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մամուլի  ասուլիսը  հանրապետական ԶԼՄ- ներին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մամուլի ասուլիսը հանրապետական ԶԼՄ- ներին 21.02.2020

Փետրվարի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ներկայացրեց Գեղարքունիքի մարզում 2019 թվականին գրանցված աշխատանքային ձեռքբերումները, 2020 թվականի ընթացքում իրականացվելիք կենսական կարեւոր նշանակության ծրագրերը եւ առաջնահերթ անելիքները: Գնել Սանոսյանը 2019 թվականը համարեց աշխատանքային ձեռքբերումներով լի ու հաջողված տարի: Մարզպետը, որպես առաջին կարեւոր ձեռքբերում, առանձնացրեց սուբվենցիոն ծրագրերը: Այս տեսանկյունից 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունում Գեղարքունիքի մարզն առաջատար է եղել: Մասնավորապես, նախորդ տարի մարզում իրականացվել է 103 սուբվենցիոն ծրագիր: Աշխատանքներն իրականացվել են 128 տեղամասերում: Ընդհանուր գումարը կազմել է 5.5 միլիարդ դրամ: Համեմատության համար մարզպետը նշեց, որ 2018 թվականին մարզում իրականացվել է 992 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր: «Կարծում եմ, որ 2017, 2016 թվականներ հետ գնալու կարիք չկա: 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի ծավալը մի քանի անգամ ավելին է եղել: Ծրագրերը բազմազան են եղել, մասնավորապես, նոր մանկապարտեզների կառուցում, եղածի վերանորոգում,

Ակունք համայնքում անցկացվեց «Գեղարքունյաց  Ձմեռ -2020» մարզամշակութային  միջոցառում

Ակունք համայնքում անցկացվեց «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառում 21.02.2020

Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում անցկացվեց «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը, որ կրում էր «Ոչ ծխախոտին» խորագիրը: 10-ից ավելի մարզական և մշակութային նշանակության խաղերում իրենց ուժերն էին չափում Ակունք համայնքի բնակիչներ և դպրոցականներ: Խաղերն ընթանում էին ազգային երգերի և պարերի կատարումներով: Մարզիկները միմյանց հետ մրցեցին կոխ, բռնցքամարտ, քիգ բոքսինգ, կշռաքարի բարձրացում, պարանի ձգում, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, դահուկավազք և այլ մարզաձևերում: Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ակունք և Վարդենիս համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ: Մրցումների մասին իր տպավորություններով կիսվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Բոլորիդ շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առիթով և կարևորում նման միջոցառումները երկու տեսանկյունից: Առաջինը, որ երեխաների մոտ զարգանում է մասսայական սպորտը, երկրորդը՝ նրանք հեռու են մնում ծխելու վատ սովորույթից: Եվ եթե պարզվի, որ Ակունքի դպրոցում ոչ մի աշակերտ չի ծխում, ապա ամռանը կգամ նրանց հետ ֆուտբոլ խաղալու», - ներկաներին դիմեց մարզպետը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-17 18:10:49