Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կատարվել է 7700 հեկտար գարնանացան

23.04.2020

Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ է գարնանացանը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2020 թվականի ապրիլի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է 7700 հեկտար գարնանացան, որից 7120 հեկտարը կազմում են գարնանացան գարու ցանքերը: 168 հեկտար զբաղեցնում են գարնանացան ցորենի, 300 հեկտար՝ կերային մշակաբույսերի, 22 հեկտար՝ հնդկացորենի, 43 հեկտար՝ այլ հացահատիկի, 30 հեկտար՝ հատիկընդեղենի, 2,5 հեկտար՝ եգիպտացորենի ցանքերը: «Այս պահի դրությամբ առավել շատ գարնանացան կատարվել է Վարդենիսի տարածաշրջանում:Մյուս տարածաշրջաններում գարնանացանը հիմնականում կատարվել է ցածրադիր գոտիներում: Աշխատանքները վերջին օրերին դանդաղել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Այն կշարունակվի մինչեւ մայիսի վերջերը՝ հետզհետե տեղափոխվելով բարձրադիր գոտիներ: Տնտեսությունները նախապատրաստվում են կարտոֆիլի ցանքին»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:15:53