Նորություններ

Ավարտվել են Գավառ համայնքի Բարեկամության փողոցի աստիճանավանդակների կառուցման աշխատանքները 08.08.2019
Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» պետական ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովին ներկայացվեց Գավառ համայնքի ղեկավարի 2019 թվականի հուլիսի 30-ի N Կ-686 գրության կողմից կատարողական ակտը՝ համայնքում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բարեկամության փողոցի աստիճանավանդակների կառուցում» ծրագրի ավարտի վերաբերյալ: Օրակարգի հարցի հետ կապված Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ «Բարեկամության փողոցի ...

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմը նոր առաջնորդ ունի 07.08.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին փոխդիվանապետ, հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից, օգոստոսի 4-ին Գեղարքունյաց թեմի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, որի ընթացքում հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների գրասենյակի ղեկավար Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, մասնակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի եւ Տավուշի թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի, հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը ներկայացվեց թեմի հոգեւոր դասին եւ հավատացյալներին՝ ստանալով առաջնորդական գավազանը:

Երանոս գյուղում իրականացվում է սուբվենցիոն երեք ծրագիր 07.08.2019
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում օգոստոսի առաջին օրերից մեկնարկել է միանգամից սունվենցիոն երեք ծրագիր՝ փողոցի ասֆալտապատում, մանկապարտեզի հիմնանորոգում եւ գիշերային լուսավորվածության ցանցի ընդլայնում: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տեղեկացմամբ,սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է 5-րդ փողոցի առաջին նրբանցքի եւ 11-րդ փողոցի մի հատվածը՝ շուրջ 650 մետր ընդհանուր երկարությամբ եւ 3000 մետր քառակուսի մակերեսով:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 մլն 300 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Ծրագիրը մեկնարկել է օգոստոսի երկուսից եւ կավարտվի առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 72 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի երկուսից եւ կավարտվեն մինչեւ հոկտեմբեր ամիսը...

Գեղարքունիքի բազկամարտիկները չորս մեդալ են նվաճել Ստեփանակերտում ընթացող Համահայկական խաղերում 07.08.2019
Գեղարքունիքի մարզը ներկայացնող թիմերի մարզիկներն արդեն առաջին մեդալներն են նվաճել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ընթացող Համահայկական 7-րդ ամառային խաղերում: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, բազկամարտի ձախ ձեռքի մրցումներում գեղարքունիքցի բազկամարտիկները երեկ նվաճել են երեք արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: «Վերին գետաշենցի Ազատ Սրապյանը մինչեւ 70 կիլոգրամ , վարդենիսցի Վարդան Խաչատրյանը մինչեւ 90 կիլոգրամ եւ զոլաքարցի Ջանիբեկ Ղազարյանը 90 ու ավել կիլոգրամ քաշային կարգերում նվաճել են արծաթե մեդալներ, իսկ վերին գետաշենցի Էսմիրա Բեյբությանը բավարարվել է բրոնզե մեդալով: Նույն մարզիկներն աջ ձեռքի մրցումներում դուրս են եկել եզրափակիչ եւ պայքարում են առաջին եւ երկրորդ տեղերի համար: Այնպես որ, մենք այսօր նոր մեդալների ակնկալիք ունենք: Երեկ մրցաշարը հաղթանակով են սկսել նաեւ Գեղարքունիքի վոլեյբոլի թիմը եւ մեր չորս շախմատիստները»,-տեղեկացրեց Գեղամ Չարվադարյանը:

Անասնաշուկան պահանջում է համալիր ուսումնասիրություն 06.08.2019
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում է գտնվում երկրի ամենամեծ անասնաշուկան, որտեղ կենդանիներ են բերվում և վաճառվում հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է: Անասնաշուկան պահանջում է համալիր ուսումնասիրություն՝ տեղական ինքնակառավարման մարմնինների և իրավասու մյուս կառույցների համագործակցությամբ: Ծանոթություն Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակով, իսկ 25 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաները պետք է ունենան նաև տարբեր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր` ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով և ցուցատախտակով, որի վրա նշվում են կենդանու տեսակը, հասակը, սեռը, թույրը (գույնը) և գույքային համարը, ապահովված լինեն

Համահայկական խաղերին Գեղարքունիքի մարզը ներկայացել է պատվիրակության 150 անդամներով 06.08.2019
Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած Համահայկական խաղերին ներկայացել է նաեւ Գեղարքունիքի մարզի 150 անդամներից բաղկացած պատվիրակությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ղեկավարությամբ: Պատվիրակությունն այսօր, օգոստոսի 6-ին կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը, որը կկայանա ԱՀ մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը,պատվիրակության անդամներից 72-ը՝ մարզիկ, մարզիչներ են: Դրանցից Գավառի տարածաշրջանը ներկայացել է Գեղարքունիք գյուղի վոլեյբոլի, Սարուխան գյուղի հանդբոլի, Գավառ քաղաքի լողափնյա վոլեյբոլի եւ ֆուտզալի թիմերով ու 2 բազկամարտիկներով, Վարդենիսի տարածաշրջանը՝ 2 շախմատիստներով, 3 բազկամարտիկներով ու 1 թեթեւատլետով, Մարտունու տարածաշրջանը՝ Մարտունու մարզադպրոցի 3 բազկամարտիկներով ու Վարդենիկի շախմատի ակադեմիայի 6 շախմատիստներով...