Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարոնավիրուսի օրերին վարդենիսցի 5 երեխա է ծնվել Մարտունու ծննդատանը

28.04.2020

Պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներով, Վարդենիսի ԲԿ-ն եւ Վարդենիսի պոլիկլինիկան վերջին օրերին աշխատում են մասնակի ծանրաբեռնվածությամբ: Թեեւ բժշկական կենտրոնը աշխատում է մասնակի, շտապ օգնությունն ամբողջ ծավալով է ծառայություն մատուցում: Պոլիկլինիկայի բժիշկների կոնտակտները տրամադրվել են թեժ գծին եւ քաղաքացիները հնարավորություն ունեն հեռավար կազմակերպել իրենց կոնսուլատացիաները:
Արդեն խիստ եւ անհետաձգելի բժշկական միջամտության կարիք ունեցող բնակիչների բուժումը կազմակերպվում է Մարտունու բժշկական կենտրոնում, իսկ հղիները սպասարկվում են Մարտունու ծննդատանը: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ, Մարտունի քաղաքի երկու բուժհաստատություններն էլ այս օրերին աշխատում են ծանրաբեռնվածությամբ՝ իրականացնելով բավարար բուժսպասարկում:
«Մարտունու ծննդատուն» ՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ շուրջ մեկ շաբաթ է Մարտունու ծննդատունը սպասարկում է նաեւ Վարդենիսի տարածքի հղիներին:
«Իրականացվում ենք ինչպես ծննդօգնություն, այնպես էլ՝ համապատասխան հետազոտություններ: Վարդենիսի տարածքից այս ժամանակահատվածում ունեցել ենք 5 ծնունդ, իսկ կոնսուլտացիաների համար դիմածների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Ստեղծել ենք բոլոր անհրաժեշտ պայմանները՝ սպասարկումը ժամանակին ու անթերի իրականացնելու համար: Բացել ենք ծննդաբերական երկրորդ բլոկը, որպեսզի որեւէ խնդիր չունենանք: Մեր ծանրաբեռնվածությունն ավելացել է այն ծավալով, ինչ ծավալով որ սպասարկում իրականացնում էր Վարդենիսի հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը»,-ներկայացրեց տնօրենը:
Իսկ «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի խոսքերով Վարդենիսի տարածքից ապրիլի 17-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակահատվածում անհետաձգելի եւ ստացիոնար բուժման համար իրեն են դիմել 12 հոգի:
«Դիմողներից մեկը բուժում է ստացել մանկական, մեկը՝ ինֆեկցիոն, տասը՝ վիրաբուժական բաժանմունքներում: Իսկ պոլիկլինիկական ծառայություններից օգտվելու համար մեզ դիմել է 30 քաղաքացի: Սպասարկման համար ունենք անհրաժեշտ պայմանները և կարողանում ենք հաղթահարել ծանրաբեռնվածությունը»,-հավաստիացրեց տնօրենը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55