Նորություններ

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը կշարունակի ներդրումային ծրագրեր իրականացնել Գեղարքունիքի մարզում 15.04.2020
Ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Աննա Ջամբազյանին և նույն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Հայկուհի Մելքոնյանին: Հիմնադրամի փոխտնօրենը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց հիմնադրամի գործունեության անցած ճանապարհը, ուղղությունները, նպատակներին ու առաջիկա անելիքները: Ինչպես նշվեց՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն իր գործունեությունը Գեղարքունիքի մարզում սկսել է դեռևս 2001 թվականից, նպատակ հետապնդելով աջակցել անապահով ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը և համայնքների զարգացմանը: «Այս տարիների ընթացքում մեր հիմնադրամը աջակցել է սոցիալապես անապահով ընտանիքներին՝ սննդի, հագուստի, ուսման, բուժման ծախսերի տեսքով, հատկապես սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում իրականացրել է սոցիալական ուղղվածության և գյուղատնտեսական նշանակության ծրագրեր: Մարզի ավելի քան 16 համայնքում և Ճամբարակ քաղաքում ընթացքի մեջ է շահառուների սպասարկման ծրագիրը, որի շրջանակներում շահառու երեխաները ստանում են սննդամթերքի ամենամսյա...
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ապրիլի 14-ին աշխատանքային հերթական խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության սկզբում մարզպետը տեղեկացրեց, որ, 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստը անելու։Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի ։ Ըստ մարզպետի, հարկավոր է, ինչպես մարզում սահմանված հսկիչ անցակետերում, այնպես էլ ներհամայնքային և միջմարզային անցակետերում ավելի խստացնել հսկողությունը, պատշաճ մակարդակով իրականացնել մարզպետարանի և այլ պատասխանատու կառույցների վրա դրված պարտականությունները: Այնուհետ Գնել Սանոսյանն անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների ընթացին: Նա տեղեկացրեց, որ, երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք պարգևավճարներն արդեն...

Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցն արդեն ունի նորացված ճաշարան եւ խոհանոց 14.04.2020
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներն այսուհետ «Դպրոցական սնունդ» ծրագրից կօգտվեն հիմնանորոգված ճաշարանի եւ խոհանոցի տարածքում: Ինչպես տեղեկացրեց Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանը, ճաշարանի եւ խոհանոցի վերանոգման համար շինանյութի տեսքով հիմնական օժանդակությունը տրամադրվել է ՄԱԿ-ի ՊՀԾ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում, մնացած շինանյութերի եւ կատարված աշխատանքների ամբողջ ծախսը, որը կազմել է շուրջ 800000 դրամ, տրամադրել է համագյուղացի Անդրանիկ Միհրանյանը։ «Շինարարական աշխատանքներն իրականացրեցին մեր աշակերտների ծնողները՝ դրանք կատարելով ավելի մատչելի գներով: Իսկ մինչ այս ձեռքբերումը` մենք ունեինք շատ անմխիթար վիճակ։ Աշակերտները սնվում էին անբարեկարգ, սանիտարական բավարար պայմաններ չապահովող տարածքում: Իսկ հիմա, շնորհիվ մարդկանց բարի կամքի եւ մեր միասնական ջանքերի, մեր աշակերտները կսնվեն միանգամայն մաքուր ու բարեկարգ տարածքում: Մեր մանկավարժական կոլեկտիվը, աշակերտները եւ ծնողները իրենց երախտագիտությունն են հայտնում նրանց, որոնց ջանքերով հաջողվեց իրականություն դարձնել այս կարեւոր ձեռնարկը»,-նշեց դպրոցի տնօրենը:
Տեղեկատվություն 13.04.2020
04-10.04.2020թ. ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման վերաբերյալ փաստացի տեղեկատվությունը

Դրախտիկի միջնակարգ դպրոցում կառուցվել է էլեկտրաէներգիայով սնվող ջեռուցման համակարգ 13.04.2020
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ բնակավայրի միջնակարգ դպրոցի 12 դասասենյակներում եւ ուսումնաօժանդակ 23 այլ սենյակներում արդեն շահագործման է հանձնվել էլեկտրաէներգիայով սնվող ջեռուցման համակարգ: Ինչպես տեղեկացրեց Դրախտիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքոխյանը, ջեռուցման համակարգը կառուցվել է այս տարվա փետրվար-մարտ ամիսների ընթացքում եւ փորձարկվել օրեր առաջ: Ջեռուցման համակարգի կառուցման համար ծախսվել է 4 միլիոն 500 հազար դրամ, որից 4 միլիոնը հատկացրել է Գեղարքունիքի մարզպետարանը, 500 հազար դրամը՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցը իր տնտեսած միջոցների հաշվին: «Մինչ այս կարեւոր ձեռնարկը՝ դպրոցը ջեռուցվում էր նավթի վառարաններով, որը կապված էր մի շարք դժվարությունների հետ: Հնացել էին թե վառարանները, թե ծխատար խողովակները, մի կողմից էլ նավթի հոտը անմաքուր միջավայր էր ստեղծում դպրոցում: Բացի այդ, շատ դժվար էր ապահովել դասաժամերի անցկացման համար կանոնավոր ջերմաստիճան: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ հաջողվեց իրականացնել այս ծրագիրը, որի...

Տեղեկացում 10.04.2020
Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ: Ինչպես գիտեք, ապրիլի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Իսկ դրան հաջորդող օրը՝ ապրիլի 13–ին, նշվում է Սուրբ Զատիկի մեռելոցը: Հորդորում ենք այդ օրերին զերծ մնալ բազմամարդ հավաքույթներ կազմակերպելուց, ննջեցյալների շիրիմներին այցելել միայն ընտանիքի անդամներով։ Հարգելի քաղաքացիներ, այս ամենն արվում է բոլորիս անվտանգության նկատառումներից ելնելով: Մնացեք տանը: Առողջ եղեք: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան


