Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական հաստատությունների շրջանավարտներին

22.05.2020

Սիրելի շրջանավարտներ
Ուսումնական ավարտական տարվա վերջին երեք ամիսները ձեզ համար ընթացան անսովոր, արտակարգ ու ոչ ցանկալի պայմաններում, սակայն, կարծում եմ, հեռավար ուսուցմամբ դուք կարողացաք լրացնել գիտելիքների այն պաշարը, որ ձեզ անհրաժեշտ էր՝ դասընթացն ավարտելու եւ նոր կյանք մտնելու համար: Համոզված եմ, որ տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները, ստացած դաստիարակությունն ու կրթությունը ձեզ կառաջնորդեն կյանքի նոր ու լուսավոր ճամփաներով, որ դուք կարդարացնեք ձեր ծնողների եւ ուսուցիչների հույսերն ու ակնկալիքները, կիրականացնենք ձեր նպատակներն ու երազանքները: Անշուշտ, դժվար է բաժանվել դպրոցական միջավայրից, որտեղ թողնում եք մի ամբողջ բովանդակ կյանք՝ լի գեղեցիկ ակնթարթներով, լավագույն ու հիշարժան տպավորություններով: Դուք կկարոտեք ձեր ուսուցիչներին ու դասընկերներին, ձեր դասարանն ու աշակերտական նստարանը, սակայն կգտնեք կրթական կամ աշխատանքային նոր միջավայր՝ դառնալով Նոր Հայաստանին արժանի քաղաքացիներ:
Շնորհավորում եմ ձեզ Վերջին դասի եւ վերջին զանգի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ, երազանքների ու նպատակների իրականացում: Կանաչ ճանապարհ եմ ցանկանում ձեր հետագա երթին:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36