Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարոնավիրուսի օրերին վարդենիսցի 5 երեխա է ծնվել Մարտունու ծննդատանը

Կարոնավիրուսի օրերին վարդենիսցի 5 երեխա է ծնվել Մարտունու ծննդատանը 28.04.2020

Պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներով, Վարդենիսի ԲԿ-ն եւ Վարդենիսի պոլիկլինիկան վերջին օրերին աշխատում են մասնակի ծանրաբեռնվածությամբ: Թեեւ բժշկական կենտրոնը աշխատում է մասնակի, շտապ օգնությունն ամբողջ ծավալով է ծառայություն մատուցում: Պոլիկլինիկայի բժիշկների կոնտակտները տրամադրվել են թեժ գծին եւ քաղաքացիները հնարավորություն ունեն հեռավար կազմակերպել իրենց կոնսուլատացիաները: Արդեն խիստ եւ անհետաձգելի բժշկական միջամտության կարիք ունեցող բնակիչների բուժումը կազմակերպվում է Մարտունու բժշկական կենտրոնում,

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 27.04.2020

18-23.04.2020թ. ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման վերաբերյալ ...

Թարմացում

Թարմացում 27.04.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մարզում ունենք 62 հաստատված դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 81 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

50 սմարթֆոններ Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցման կազմակերպման   նպատակով

50 սմարթֆոններ Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով 27.04.2020

Այս անգամ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին աջակցություն տրամադրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին փոխանցվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարարության կողմից տրամադրված 50 սմարթֆոնները, որն իր հերթին նվիրաբերել էր Վիվա- ՄՏՍ -ը: Սմարթֆոնները կտրամատրվեն հեռավար ուսուցմանը հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքների։ Ինչպես նաև Beeline-ի կողմից շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական և ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային վկայականներ: Բոլոր ջանքերն ուղղված են հեռահար կրթությունը բոլորի համար անխտիր հասանելի դարձնելուն։

     Հարգանքի տուրք՝ սրբադասված նահատակների հիշատակին

Հարգանքի տուրք՝ սրբադասված նահատակների հիշատակին 24.04.2020

Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր և մարզի բնակչության անունից ծաղկեպսակ դրեց և ծաղիկներ խոնարհեց Գավառ քաղաքում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակն հավերժացնող խաչքարին: Ծաղկեդրում կատարեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, հոգևոր հայրեր: Ծաղկեդրման արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի կողմից մատուցվեց Բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: «Մենք՝ ձեզ հետ միասին, աղոթքով հիշեցինք մեր Սուրբ նահատակներին: Աղոթք հնչեցրինք առ Աստված, որ մեր բարեխոս Սրբերը, հատկապես այս օրերին, լսելով մեր աղոթքները, իսկապես մեզ ուժ, կարողություն և զորություն տան` հաղթահարելու մեր օրերում մեր հայրենիքի և ժողովրդի առջև հառնած դժվարությունները...

Տեղեկացում

Տեղեկացում 23.04.2020

Tigran Avinyan / Տիգրան Ավինյան ‼️Սիրելի՛ հայրենակիցներ, Նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները: Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:03:44