Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լիճքի միջնակարգ դպրոցը լավագույնն է ճանաչվել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված մրցույթներում

01.09.2020

 Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը լավագույնն է ճանաչվել «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերչպության կողմից հայտատարարված մրցույթներում, որոնք նվիրված էին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին:

Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, այդ հաջողության մեջ իր ավանդն ունի դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Գեւորգյանը, ով դեռեւս 2019 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան համատեղ հայտարարված մրցույթում լավագույն է ճանաչվել գրավոր եւ բանավոր քննությունների արդյունքում՝ արժանանալով հատուկ մրցանակի, որը նրան շնորհել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ոսուցչուհու ձեռք բերած հաջողությունները շարունակել են նրա աշակերտները՝ այս տարվա ընթացքում քանիցս հաջողություներ գրանցելով Հայաստանում ՌԴ դեսպանատան եւ «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ձեռնարկած տարբեր ստուգատեսներում, որոնց արդյունքներով Հայաստանում Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներում ամենաակտիվ դպրոց է ճանաչվել Լիճքի միջնակարգ դպրոցը՝ արժանանալով հատուկ շնորհակալագրի եւ նվերների:
Լավագույն արդյունքներ ապահովելու համար ռուսաց լեզվի ուսուցչուհի Գոհար Գեւորգյանը հայտ է ներկայացրել՝ մասնակցելու այս տարվա նոյեմբերին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք «Պրեմիա միրա» մրցույթին՝ ներկայացնելով «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպությունը : Լավագույն աշխատանքի համար տարբեր տարիներին Գոհար Գրիգորյանն արժանացել է նաեւ ՀՀ ՊՆ«Գարեգին Նժդեհ» մեդալի եւ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրին:
«Մեր համագործակցությունը Հայաստանում ՌԴ դեսպանատան եւ «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության հետ հասել է բավականին բարձր մակարդակի: Այս կազմակերպությունը գործում է աշխարհի 62 երկրներում եւ գտնվում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության բարձր հովանու ներքո: Մրցույթում լավագույնը ճանաչվելուց հետո որոշեցի զարգացնել հաջողությունը՝ կազմակերպության մրցութային տարբեր ծրագրերում ընդգրկելով մեր դպրոցի աշակերտներին:
Մրցույթները հիմնականում նվիրված էին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին: Դրանցից մեկը նվիրված էր նկարչական աշխատանքներին: Իսկ վերջերս հայտարարված մուլտֆիլմերի պատրաստման մրցույթում հաղթած ութ աշակերտներից չորսը մեր աշակերտներն էին: Վերջերս կայացած «Բաց միկրոֆոն» մրցույթում մեր դպրոցը մասնակցել է 13 հոգով, որոնք բոլորն էլ դարձել են մրցանակակիրներ:
ՌԴ դեսպանատան հետ համագործակցությունը բոլոր առումներով քաջալերում է մեզ ու մեր աշակերտներին՝ ռուսաց լեզվի ուսուցումն ու իմացությունն ավելի բարձր հիմքերի վրա դնելու համար: Իսկ գրանցված հոջողությունները մեզ ավելի են պարտավորեցնում»,-ներկայացրեց Գոհար Գեւորգյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38