Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ երկօրյա հանդիպում - քննարկում՝ երեխաների ճգնաժամային խնամատարության վերաբերյալ իրազեկման բարձրացման ուղղությամբ

31.08.2020

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը սկսել են համագործակցություն՝ ուղղված COVID-19-ի պայմաններում ՀՀ Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում սոցիալական ծառայությունների աշխատուժի կարողությունների զարգացմանը։
Այն մաս է կազմում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվող և Միացյալ Թագավորության Հակամարտային կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների անվտանգության և դիմակայունության հզորացում» ծրագրի։
Սույն ծրագրի շրջանակներում Ճամբարակ քաղաքում և հարակից համայնքներում տեղի ունեցան հանդիպումներ տեղի բնակչության և մասնագետների հետ՝ երեխաների ճգնաժամային խնամատարության վերաբերյալ իրազեկման բարձրացման և արտակարգ իրավիճակների պայմաններում սոցիալական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման նպատակներով։
Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ համագործակցությամբ իրականացվող երկօրյա այցի շրջանակներում իրականացվել է մարզի 8 համայնքների (Ճամբարակ, Կալավան, Այգուտ, Դպրաբակ, Գետիկ, Թթուջուր և Մարտունի) շուրջ 150 բնակչի իրազեկում ճգնաժամային իրավիճակներում երեխաների խնամքի կազմակերպման արդյունավետ մոդելներից մեկի՝ Ճգնաժամային խնամատարության վերաբերյալ, ինչպես նաև սոցիալական ոլորտի շուրջ 27 մասնագետի կարողությունների զարգացում՝ արտակարգ իրավիճակներում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպման վերաբերյալ։
Վերջիններս, մոտակա հինգ ամիսների ընթացքում նաև հնարավորություն կունենան սուպերվիզիոն աջակցություն ստանալու։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44