Նորություններ

Նոյեմբերի 19-ին Սեւանի քաղաքապետարանում հրավիրվեց հանրային քննարկում, որտեղ լսվեց Սեւանի թերակղզու տարածքում առեւտրի կազմակերպման նպատակով փայտաշեն տաղավարներ տեղադրելու հարցը: Հանրային քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Քննարկմանը մասնակցում էին Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի եւ «Սեւան» Ազգային պարկի պատասխանատու աշխատակիցներ: Ինչպես ներկայացրեցին Սեւանի թերակղզու տարածքում մանրածախ առեւտրով զբաղվող քաղաքացիները, իրենք ցանկացել են տեղադրել փայտաշեն նոր տաղավարներ՝ ավելի կանոնակարգված ու բարեկարգ պայմաններում առեւտուր իրականացնելու նպատակով, որի համար նախապես կատարել են հողային հարթեցման աշխատանքներ: Սակայն կառուցապատման հետագա քայլերը դադարեցվել են պատկան մարմինների կողմից, ինչը եւ դժգոհության տեղիք է տվել առեւտրով զբաղվող քաղաքացիների շրջանում: «Հողային հարթեցման աշխատանքներ իրականացնելուց առաջ պետք է տեղի ունենար հանրային քննարկում, քաղաքապետարանը պետք է տրամադրեր շինթույլտվություն, նոր սկսվեր կառուցապատումը: Սակայն այս ընթացակարգերի մասին..

Գեղարքունիքի մարզպետը Շողակաթում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 20.11.2019
Նոյեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Շողակաթ խոշորացված համայնք՝ դիտարկելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Նոյեմբերի 19-ի դրությամբ արդեն ավարտված են համայնքում իրակացված սուբվենցիոն բոլոր 12 ծրագրերը: Սուբվենցիոն առաջին ծրագրով ոռոգման ջրատար է կառուցվել Ծափաթաղում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 9 միլիոն 588 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ծրագիրը օգոստոսի 15-ի դրությամբ ավարտված է, ոռոգման համակարգը միացված է ընդհանուր ցանցին: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով արտաքին լուսավորության ցանց է կառուցվել համայնքի բոլոր վեց բնակավայրերում՝ Շողակաթում, Դրախտիկում, Արտանիշում, Ծափաթաղում, Աղբերքում եւ Ջիլում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16 միլիոն 538 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ներդրված միջոցներով կառուցվել է մոտ 5 կիլոմետր երկարության արտաքին լուսավորության ցանց: Ծրագիրն ավարտված է...

Սևանա լճում բաց թողնվեց Սևանի իշխանի Ամառային և Գեղարքունի ենթատեսակների շուրջ 60 հազար մանրաձուկ 20.11.2019
Նոյեմբերի 19-ին Կարճաղբյուր եւ Մաքենիս գետերից Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի Ամառային և Գեղարքունի ենթատեսակների շուրջ 60 հազար մանրաձուկ: Բացթողման աշխատանքները վերահսկում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը: Միջոցառմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Մանրաձկան բացթողումն իրականացվել է «Սևանի իշխանի պաշաների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» ծրագրով, Սևանի իշխանի մանրաձկան գործարանում աճեցված մանրաձկան պաշարների հաշվին: Ինչպես հավաստեց Սևանի իշխանի մանրաձկան գործարանի տնօրեն Տիգրան Վարդանյանը, Սեւանա լիճ է բաց թողնվել Սեւանի իշխանի Ամառային ենթատեսակի 24-25 գրամ միջին քաշով 10 հազար, Գեղարքունի ենթատեսակի 40-50 գրամ միջին քաշով 10 հազար եւ 3-5 գրամ միջին քաշով 40 հազար հատ մանրաձուկ: «Տեղափոխելուց ընդհանրապես անկում չգրանցվեց: Բավականին առողջ, կենսունակ մանրաձուկ էր: Հույս հայտնենք, որ Սևանի էնդեմիկ ձկնային պաշարները...

Նոյեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Երիտասարդ մայրաքաղաքի» ճանաչման ամենամյա մրցույթի փորձագիտական հանձնաժողովի անդամներին: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեցին մրցույթին մասնակցելու համար համահայտատու «Գեղարեգ» կրթամշակութային և «Գավառի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունների ղեկավարները, իրենք մրցույթի հայտ են ներկայացրել՝ Գավառ քաղաքը որպես «Երիտասարդ մայրաքաղաք» ճանաչելու համար, իսկ որպես մրցույթի հայտատու հանդես է եկել Գավառի քաղաքապետարանը: Ողջունելով հյուրերին եւ հաջողություն մաղթելով հայտատու կազմակերպություններին՝ մարզպետ Գնել Սանոսյանը կարեւորեց մրցույթի դերն ու նշանակությունը՝ անկախ հետագա արդյունքներից: «Կարեւոր չէ, թե Հայաստանի Հանրապետության որ քաղաքը հաղթող կճանաչվի, քանի որ այս դեպքում հիմնական բովանդակությունը երիտասարդության ակտիվ գործունեության խթանումն է, նոր գաղափարների...

Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներին հյուրընկալեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը 15.11.2019
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր հյուրընկալեց Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի «Մասնագիտական կողմնորոշման ակումբի» անդամ աշակերտներին եւ ակումբի ղեկավար ուսուցիչներ Լիլյա Խանդանյանին ու Լիլիթ Հայրապետյանին: Մարզպետը սեւանցի դպրոցականներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքները, երկրի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների հիմնական գործառույթները, մարզպետարանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը, վարչատարածքային բաժանումները, Գեղարքունիքի մարզի ժողովրդագրությունը, Սեւանա լճի հիմնախնդիրները եւ համաշխարհային նշանակությունը, այս տարվա տնտեսական ձեռքբերումները, իրականացված քաղաքաշինական եւ սուբվենցիոն ծրագրերը, զբոսաշրջության զարգացման տեսլականը, էլեկտրոնային կառավարման համակարգի աշխատանքը, մասնագիտական կողմնորոշման եւ կարողությունների զարգացման անհրաժեշտությունը: «Որպեսզի դուք կարողանաք ձեռք բերել պահանջվող ու հանրօգուտ մասնագիտություններ, առաջին հերթին պետք է լավ սովորեք թե՛ դպրոցում..

Գեղարքունիքի մարզի թատերախմբերն աչքի են ընկել հանրապետական մանկապատանեկան փառատոնում 14.11.2019
Երևանում անցկացվեց «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող և անցկացվող «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 19-րդ փառատոնի հանրապետական փուլը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան թատերական 28 լավագույն խմբեր՝ 30 բեմադրությամբ: Գեղարքունիքի մարզից փառատոնին մասնակցում էին «Արեգունի» սոցիալական զարգացման հասարակական կազմակերպության «Արեգ» երգասաց-տիկնիկային թատերախումբը՝ «Ճերմակ օձը» հեքիաթի բեմադրությամբ՝ ըստ Գրիմ եղբայրների, թարգմանությամբ Հովհ.Թումանյանի, գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Սարգսյան, Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային կրթական կենտրոնի «Նուրի-Նուրի» թատերախումբը՝ «Մարդու բախտը» հեքիաթի բեմադրությամբ՝ ըստ Հովհ.Թումանյանի «Անխելք մարդը» և «Ձախորդ փանոսը» հեքիաթների, գեղարվեստական ղեկավար՝ Սուսաննա Սարգսյան, Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի «Բյուրեղիկ» թատերախումբը՝ «Մի բուռ հեքիաթ» հեքիաթների բեմադրությամբ՝ ըստ Հովհ. Թումանյանի...