Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Ծովագյուղ համայնքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

11.09.2020

Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Ծովագյուղ համայնքում, որտեղ դիտարկեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը:
Համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 3 փողոց, 1 նրբանցք: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն 327 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը:
Արդեն երկու շաբաթ է, ինչ հիմնանորոգման աշխատանքները սկսվել եւ ընթանում են թիվ 14, 16, 24 փողոցներում եւ 15-րդ փողոցի 2-րդ նրբանցքում: Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 914 գծամետր: Որոշ հատվածներում կառուցվում են մայթեր եւ 450 գծամետր երկարության հեղեղատար: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում մեկնարկել եւ ընթանում են նաեւ խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավման աշխատաքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 134 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ընդհանուր առմամբ, այս ծրագրով համայնքում կառուցվում է 10 կիլոմետր երկարության ջրատարի արտաքին ու ներքին ցանց, ջրավազանների հարակից տարածքում ցանկապատ է տեղադրվում, կատարվում է նաեւ ջրաչափիչ սարքերի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Մարզպետն աշխատանքային այցն ավարտեց Ծովագյուղի բուժամբուլատորիայում՝ ծոնոթանալով աշխատանքային առօրյային, համավարակի դեմ պայքարի միջոցառումների ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, ամբուլատորիայի տնօրինության եւ աշխատակիցների հետ քննարկեց ընթացիկ աշխատանքային հարցեր, տվեց անհրաժեշտ ցուցումներ եւ հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 10:29:12