Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 21 աշխատակցի

11.09.2020

Սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  Փրկարարի օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 21 աշխատակցի:Պարգեւները հանձնելուց առաջ մարզպետը շնորհավորանքի խոսքեր ուղղեց մարզի փրկարարական վարչության ղեկավար անձակազմին եւ աշխատակիցներին՝ մարզում գրանցված արտակարգ դեպքերին ժամանակին ու արագ արձագանքելու, փրկարարական աշխատանքները պարտքի գիտակցումով ու անձնուրաց կերպով իրականացնելու համար: 

«Անգնահատելի է փրկարար ծառայության աշխատակիցների դերը արտակարգ իրավիճակներում հանրային կյանքի անվտանգության ապահովման, աղետների կանխարգելման ու փրկարարական ամենատարբեր աշխատանքներում:Գոհացուցիչ է նաեւ համագործակցության այն մակարդակը, որն առկա է Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների եւ փրկարար ծառայության միջեւ: Բոլորիդ մաղթում եմ խաղաղ ու անվտանգ ծառայություն, նորանոր հաջողություններ»,-պարգեւատրման ներկայացված փրկարարներին դիմեց Գեղարքունիքի մարզպետը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03