Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում

Տեղեկացում 27.03.2025

2025 թվականի մարտի 28-ին ժամը 14։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կկայանա ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2025 թվականի առաջին նիստը՝ հետևյալ օրակարգով․․․

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն 26.03.2025

Մարտի 26-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեցին Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը եւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Քաղաքացիները դիմեցին դրամական օգնության, աշխատանքի տեղավորման, բնակարանի տանիքի եւ հատակի նորոգման, առողջության վերականգնման, իրավական հարցերում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։

Գեղարքունիքի հանդիսատեսի հյուրերն այս անգամ Երևանի Մնջախաղի թատրոնն էր

Գեղարքունիքի հանդիսատեսի հյուրերն այս անգամ Երևանի Մնջախաղի թատրոնն էր 24.03.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հերթական՝ 4-րդ բեմադրությունը ներկայացվեց Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի հերթական հյուրը Երևանի Մնջախաղի թատրոնն էր՝ «Դեպի ներս» բեմադրության ներկայացմամբ, ռեժիսոր Նաիրա Եդիգարյան։ Բեմադրությունը դիտեցին Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների ավագ տարիքի դպրոցականներ, մանկավարժներ, կրթամշակութային այլ հաստատությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ «Սա լավագույն նախաձեռնությունն է մարզի բնակչությանը ավելի մոտեցնելու մշակութային կյանքին և հնարավորություն տալու մարզի թատերասեր հանրությանը տարբեր թատերական խմբերի ներկայացումներ դիտելու։...

Տեսական և գործնական սեմինարներ «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին ընդառաջ

Տեսական և գործնական սեմինարներ «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին ընդառաջ 23.03.2025

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի կողմից «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի կազմակերպիչների և պատասխանատուների համար հանրապետության մարզերում անցկացվել են տեսական և գործնական սեմինարներ։ Գեղարքունիքի մարզում այն անցկացվել է մարտի 17-20-ը։ Սևան և Ճամբարակ համայնքների հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար սեմինարն անցկացվել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում՝ մարտի 17-ին, Վարդենիս համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար ՝ մարտի 18-ին, Վարդենիսի N 2 հիմնական դպրոցում, Մարտունի համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար՝ մարտի 19-ին,Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցում, իսկ Գավառ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար՝ մարտի 20-ին, ․․․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 21.03.2025

Տեղեկացվում է Գեղարքունիքի մարզի ազգաբնակչությանը, որ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 13-ի N 295-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրում»: Ծրագրում առկա փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ https://www.e-gov.am/gov-decrees/item/44253/ իսկ ապահովագրության պայմաններին՝ հետևյալ հղումով․ https://mineconomy.am/page/1452։ 2025 թվականին գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ սահմանվել է մայիսի 31-ը։

 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպեց «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ տնօրինությանը և աշխատակիցներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպեց «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ տնօրինությանը և աշխատակիցներին 21.03.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հանդիպեց «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ տնօրինությանը և աշխատակիցներին՝ նրանց հետ քննարկելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ մանկատան սաներին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր-Հայաստան» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ տեղափոխելու և առաջիկա ժամանակահատվածում մանկատան լուծարման արդյունքում աշխատակիցների զբաղվածության խնդրի կարգավորման հնարավորությունները։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, ՀՀ ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի տնօրեն Արտաշ Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը, առողջապահության և սոցիակալան հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Կարեն Սարգսյանը լսեց Գավառի մանկատան տնօրինության ու աշխատակիցների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները, լուծարման ընթացակարգի վերաբերյալ տվեց պարզաբանումներ,․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 18:50:06