Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուրեն Պապիկյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Սուրեն Պապիկյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել 06.03.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր անցկացրել է մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Խորհրդակցության մեկնարկին Շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ անդրադարձ է կատարվել Կառավարության՝ մինչև 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին․ «Հիմնական միջոցառումը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը քաղաքացիները կամավոր սկզբունքով ծառեր կտնկեն իրենց այգիներում, բակերում և հարակից տարածքներում։ Միջոցառման իրականացման գործում մարզպետարանների դերը ամենակարևորներից է, ներգրավված կլինեն դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ»,- նշել է Գրիգորյանը և ավելացրել, որ ծրագիրն իրականանալու է երկու մասով։ Առաջինով նախատեսվում է ծառեր տնկել հաստատությունների հարակից տարածքներում, երկրորդ մասի շրջանակներում քաղաքացիները պետության կողմից որոշված տարածքներում կմասնակցեն անտառավերականգնման աշխատանքներին։ Անդրադառնալով օրակարգային մյուս հարցերին` ՏԿԵ նախարար

Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության  պատասխանատուների համատեղ նիստին

Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության պատասխանատուների համատեղ նիստին 04.03.2020

2020 թվականի փետրվարի 7-ին կայացած Հայաստանի Համայնքների Միության «Ֆրանսիա» խմբի նիստում Գեղարքունիքի մարզը ընդգրկվել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովի Հայաստանում տուրիզմի աշխատանքային խմբի պատասխանատուների ցանկում: Մարտի 4-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության պատասխանատուների համատեղ նիստը, որին մասնակցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը: Հանդիպման նպատակն է եղել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովի կազմակերպման աշխատաժողովի ֆրանսիական կողմի պատասխանատուների հետ

Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները կհիմնանորոգվեն պետական միջոցների հաշվին

Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները կհիմնանորոգվեն պետական միջոցների հաշվին 03.03.2020

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ներհամայնքային ճանապարհները կասֆալտապատվեն պետականի միջոցների հաշվին: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ , ասֆալտապատվող ճանապարհների երկարությունը կազմում է շուրջ 3,3 կիլոմետր, ընդհանուր մակերեսը՝ 22 հազար քառակուսի մետր: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 451 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվելու է պետբյուջեի միջոցներից: «Փետրվարի 28-ին արդեն հայտարարվել է շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ, որը կանցկացվի այս տարվա ապրիլին: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո կձեռնարկվեն շինարարական աշխատանքները: Կհիմնանորոգվեն նաեւ Վանեվան պատմաճարտարապետական համալիր եւ Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհները: Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները հիմնանորոգման չեն ենթարկվել

Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 16 միլիոն 377 հազար խորանարդ մետր ջուր

Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 16 միլիոն 377 հազար խորանարդ մետր ջուր 03.03.2020

Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մարտի սկիզբն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է բաց թողնվել 16 միլիոն 377 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորերկրյա հոսքը: ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով 2020 թվականի մարտի 2-ի դրությամբ Սեւանա լիճը գտնվել է ծովի մակարդակից 1900 մետր 44 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Մասնագետների կարծիքով՝ Սեւանա լճի դրական հաշվեկշիռը հնարավոր է եղել ապահովել ինչպես նախորդ տարում ոռոգման նպատակներով իրականացված ջրառի ծավալների կրճատման, այնպես էլ՝ այս տարվա ընթացքում թունելային ջրատարով լճի ջրային պաշարների համալրման արդյունքում: Սեւանա լիճ թափվող գետերը դեռեւս գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

     Անցկացվել է շախմատի Գեղարքունիքի մարզային առաջնություն

Անցկացվել է շախմատի Գեղարքունիքի մարզային առաջնություն 02.03.2020

Գանձակ գյուղի թիվ1 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի շախմատի 2020 թվականի մարզային առաջնության մարզային փուլը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ, առաջնությանը մասնակցել են մինչեւ 8,10, 12, 14 եւ 16 տարեկան պատանի շախմատիստները: Այն անցկացվել է երկու փուլով: Շախմատի մարզային առաջնության տարածքային փուլը անցկացվել է փետրվարի 20-23-ը, որին մասնակցել են ՀՀ շախմատի ակադեմիայի Սեւանի, Գավառի, Սարուխանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Վարդենիկի մասնաճյուղերի շուրջ 300 պատանի շախմատիստներ: « Մարզային փուլում ուժեղագույնների կոչումն էին վիճարկում տարածքային փուլի հաղթողները եւ Գանձակ համայնքի հավաքական թիմը: Առաջնությունը անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրված էր 20 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Մինչեւ 8 տարեկանների

Սևանա  լճի ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում իրականացվում են անտառմաքրման  աշխատանքներ

Սևանա լճի ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում իրականացվում են անտառմաքրման աշխատանքներ 02.03.2020

Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների» 2020 թվականի տարեկան ծրագրի, Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառմաքրման աշխատանքները: Հունվարի 9-ից «Սևանա ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Ծովակի տեղամասում վերսկսվել են 2020 թվականի մաքրման աշխատանքները, որոնք իրականացվում են «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի կողմից: Աշխատանքներում ներգրավված է 16 միավոր տեխնիկա: Իրականացվող աշխատանքների ընթացքը ուսումնասիրելու նպատակով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի աշխատակիցները հերթական դիտարկումն են կատարել մաքրվող տարածքում: Նրանց տեղեկացմամբ՝ նախատեսված է մաքրել շուրջ 887 հա անտառապատ տարածք: Փետրվարի 28-ի դրությամբ մաքրվել է շուրջ 85 հա ջրածածկ տարածք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 18:40:43