Նորություններ

Ծաղիկներ և ծաղկեպսակ` Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի համար 24.04.2021
Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ծաղկեպսակ դրեց Գավառ քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակն հավերժացնող հուշաքարին: Արարողության ընթացքում հուշաքարին ծաղիկներ խոնարհեցին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի անդամներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, մարզային և քաղաքային ենթակայության կազմակերպությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ: Այնուհետ Գեղարքունյաց թեմի Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Նահատակների բարեխոսության կարգ: Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ կատարվեց նաև մոմավառություն: «Դուք գիտեք, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կարևոր որոշում ընդունեց՝ ցեղասպանության ընթացքին նահատակված հայորդիներին սրբերի դասը կարգելով: Դա նշանակում էր, որ այդ թվականից այլևս նրանք իբրև բարեխոսներ մեր բոլորի համար Աստծո առջև աղոթք են բարձրացնում: Բազմաթիվ վկայություններ կային, որ շատ հայորդիներ այն ժամանակ կարող էին
Ապրիլի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց 2021 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաջողություն գրանցած դպրոցականներին: Գնել Սանոսյանը օլիմպիականներին հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմները և գովասանագրերը: Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տվյալներով՝ օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է 71 աշակերտ, որից բնագիտական 7 առարկաների գծով՝ 18, իսկ հումանիտար 9 առարկաների գծով՝ 53 աշակերտ:Հանրապետական փուլին մասնակցած աշակերտներից 19-ը ստացել են դիպլոմներ, 9-ը` գովասանագրեր: Գրանցած հաջողությունների համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց դպրոցականներին, նրանց, դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին և ծնողներին, մաղթելով նորանոր հաջողություններ: «Օլիմպիադաներում գրանցված հաջողությունները խոսում են մեր մանկավարժների կողմից մատուցած որակյալ կրթության և հետևողականության, դպրոցականների բարձր պատրաստվածության, օրինակելի վարքի...

Հետմահու հուշամեդալներ Արցախյան պատերազմում նահատակված հերոսներին 22.04.2021
Ապրիլի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ ԱՀ նախագահի հրամանագրի հիման վրա հետմահու «Մարտական ծառայության» համար շնորհված հուշամեդալները հանձնեցին Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողներ Ներքին Գետաշեն համայնքից՝ Շոթա Արմենակի Գևորգյանի, Գոռ Լյովայի Հակոբյանի, Էմին Վանյայի Սիմոնյանի, Արսեն Հայկի Խաչատրյանի, Կարեն Հովիկի Հարությունյանի, Վերին Գետաշեն համայնքից՝ Էդգար Շահենի Բաղդասարյանի, Ծովինար համայնքից՝ Շոթա Ազիզի Զաքարյանի, Վարդենիկ համայնքից՝ Արտաշես Ռուստամի Այվազյանի, Երանոս համայնքից՝ Վահագն Մարտիկի Մխեյանի, Գեղհովիտ համայնքից՝ Գարիկ Գառնիկի Հովհաննիսյանի և Աստղաձոր համայնքից՝ Արման Մանվելի Պողոսյանի ծնողներին: Զոհված հերոսների ընտանիքներ կատարած այցելությունների ընթացքում...

Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի հիմնանորոգված ճաշարանը կգործի նոր ուսումնական տարվա սկզբից 22.04.2021
Ապրիլի 22-ին Սեւան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց այցելեցին ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշեւիչը, ծրագրի ռեգիոնալ բյուրոյի Կահիրեի գրասենյակի ղեկավար Քեթ Նյուտոնը եւ ղեկավարի օգնական Էրիկ Սքենլոնը՝ ծանոթանալու դպրոցական ճաշարանի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել են 2020 թվականի ձմռանը, ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագրի» եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթացող «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում։ Նրանք զրուցեցին դպրոցի տնօրենի, մանկավարժների, ծնողների, «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուների հետ։ Գեղարքունիքի մարզում ընթացող «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման աշխատանքների մասին հյուրերին տեղեկատվություն ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։ Նա նշեց, որ ծրագրի բաղադրիչներից մեկը դպրոցական ճաշարանների պայմանների բարելավումն ու ապահովումն է, որը եւ կատարման ընթացքի մեջ է։ «2021 թվականի ապրիլի 22-ի դրությամբ արդիականացվել է 68 դպրոցական ճաշարան, առաջիկայում հիմնանորոգման...
Ապրիլի 14-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տրվել է « Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։ Շինարարության մեկնարկը նախատեսող համաձայնագիր է ստորագրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի միջև։ Պաշտոնական մեկնարկի արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ըստ նախագծի՝ նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։...

Ֆրանսիացիները Գավառի թատրոնում ներկայացրեցին «Սասնա Ծռեր» երաժշտական ներկայացումը 19.04.2021
Ֆրանսիական «Սաթե - Ատղը» թատերական միության նախաձեռնությամբ ապրիլի 14-ին Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու «Սասնա Ծռեր» երաժշտական ներկայացումը: Միջոցառումը Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում իրականացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև տարիներ ի վեր ձևավորված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում: Հայկական Սասնա ծռերը հայ բեմում և հայ հանդիսատեսին ներկայացրեցին ֆրանսիական «Սաթե -Ատղը» կազմակերպության անդամները: Էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացման մեջ հանդես եկան տարբեր ազգերի երաժիշտ-դերասաններ, որոնք տեքստի եւ երաժշտության միջոցով ներկայացրին էպոսի երեք գլուխները՝ Սանասար եւ Բաղդասար, Մեծ Մհեր եւ Սասունցի Դավիթ։ Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ...


