Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց  քաղաքացիների հերթական ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն 05.03.2025

Մարտի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության մասնակից քաղաքացիները դիմում ներկայացրին աշխատանքի տեղավորման, բնակարանի տանիքի վերանորոգման, բուժման, վառելափայտի և կենցաղային իրերի ձեռքբերման, ինչպես նաև սոցիալական բնույթի տարբեր խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացված դիմումներին պատասխան կտրվի լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում։

Գեղարքունիքի մարզում անցկացվել է «Լինենք առողջ» խորագրով «Գեղարքունյաց ձմեռ – 2025 » մարզամշակութային միջոցառումը

Գեղարքունիքի մարզում անցկացվել է «Լինենք առողջ» խորագրով «Գեղարքունյաց ձմեռ – 2025 » մարզամշակութային միջոցառումը 04.03.2025

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ 2025 թվականի փետրվար ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզում անցկացվել են «Լինենք առողջ» խորագրով «Գեղարքունյաց ձմեռ–2025» մարզամշակութային միջոցառումներ, որոնց նպատակն է նպաստել Գեղարքունիքի մարզի համայնքներում ձմեռային մարզաձևերի և ազգային խաղերի մասսայականացմանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական կազմակերպությունների կողմից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուղղությամբ իրականացվող համագործակցված աշխատանքներին, մարզի ազգաբնակչության առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորմանը։ Մարզամշակութային միջոցառումներն անցկացվել են Գեղարքունիքի մարզի հանրակրթական բոլոր հաստատություններում, ապա մարզի համայնքներում։․․/․

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը 03.03.2025

2025 թվականի մարտի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները։ Այն նպատակ ունի դպրոցականների շրջանում բասկետբոլի զարգացմանը, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, երեխաների շրջանում մրցակցության, փոխգործակցության դաստիարակմանը։ Բասկետբոլի լիգան անցկացվում է 2 տարիքային խմբով՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7- 9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև։ Թիմի կազմում ընդգրկած են տղաներ և աղջիկներ: Դաշտում խաղի ընթացքում միաժամանակ գտնվում են 3 տղա և 2 աղջիկ կամ 2 տղա և 3 աղջիկ։ Թիմերին իրավունք էր տրված համայնքային փուլի մասնակցության նախնական հայտում ներկայացնել մինչև 12 աշակերտ:․․․

Գեղարքունիքի մարզում փետրվար ամսին ծնվել է 86 երեխա

Գեղարքունիքի մարզում փետրվար ամսին ծնվել է 86 երեխա 03.03.2025

2025 թվականի փետրվար ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 86 երեխա, որից 41-ը՝ տղա, 45-ը՝ աղջիկ: 86 երեխաներից 18-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 37-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 8-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ  ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ

ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ 28.02.2025

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։ Կարևոր է իմանալ. ՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվի Հայաստանում կամ նրա կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, մասնավորապես, ֆիզիկական անձի ընտանիքը, տունը կամ բնակարանը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը պետք է գտնվի Հայաստանում։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դիտարկեց Վաղաշենի  դպրոցական շենքի հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դիտարկեց Վաղաշենի դպրոցական շենքի հիմնանորոգման աշխատանքները 28.02.2025

Աշխատանքային շրջայցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ եղավ Վաղաշենի միջնակարգ դպրոցում, որտեղ 2024 թվականի նոյեմբերի վերջերից մեկնարկել և ընթանում են դպրոցական շենքի հիմնանորոգման աշխատանքները։ Մարզպետը դիտարկեց շինարարական աշխատանքների ընթացքը, զրուցեց շինարարների հետ, նկատված թերությունների վերացման շուրջ տվեց համապատասխան հանձնարարականներ։ Վաղաշենի միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Հիմնանորոգման աշխատանքների իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 187 միլիոն 200 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետական բյուջեի միջոցներից։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել 240 օրվա ընթացքում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:45:14