Նորություններ

Գեղարքունիքի մարզում իրականացվեց մանկալքության կանխարգելման ծրագիրը 23.03.2020
«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրատվությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է «Մանկալքության կանխարգելում» ծրագիրը, որի նպատակն է՝ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերել աջակցություն սննդի տեսքով: Ծրագրից անմասն չմնաց նաև Գեղարքունիքի մարզը: Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջոցով մարզի տարբեր համայնքներից նախապես ցուցակագրված բազմազավակ և սոցիալապես խիստ կարիքավոր ընտանիքների մարտի 21-ին բարեգործական կազմակերպության կամավորները բաժանեցին սնունդ: Շահառու ընտանիքների թիվը 35-ն էր, դրանցում բնակվող երեխաների թիվը՝ 127-ը: Ընտանիքներին բաժանված սնունդը հավաքագրվել էր բազմաթիվ անհատների, ընտանիքների և կազմակերպությունների կողմից կատարված բարեգործությունների շնորհիվ: Ւնչպես հավաստում է մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանը, «Մանկալքության կանխարգելում» ծրագիրը Գեղարքունիքի մարզում կկրի շարունակական բնույթ:

Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով (COVID -19) պայմանավորված, դեռևս մարտի 12-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համապատասխան որոշմամբ, ստեղծվեց աշխատանքային թիմ, որն իրականացնում է մարզում վիրուսի կանխարգելմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ: Սակայն, հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի՝ մարտի 23-ի համապատասխան որոշմամբ մարզպետարանում ձևավորվեց մարզային աշխատանքային թիմին աջակցող մասնագիտական յոթ թիմ: Թիմերի կազմավորման և նրանց գործունեության վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետը քննարկում անցկացրեց մարտի 23-ի երեկոյան հրավիրված հերթական նիստի ընթացքում: Նիստին մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գիրգորյանը: Հանդիպման մասնակից մասնագիտական թիմերի ղեկավարները մարզպետին զեկուցեցին շուկայի գների մշտադիտարկման, առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների ձեռքբերման, գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտպանության, ուղևորափոխադրումներ

Փոխվել են Աղբերքի միջնակարգ դպրոցի պատուհանները 22.03.2020
Գեղարքունիքի մարզի Աղբերքի միջնակարգ դպրոցի շենքային անմխիթար վիճակը որոշակիորեն բարելավելու նպատակով 2019 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ և աջակցությամբ դպրոցին է հատկացվել 2 մլն 700 հազար դրամ: 2020 թվականի փետրվար ամսին հայտարարված մրցույթում շինարարական կազմակերպությունը ծրագիրը շահել է 2 մլն 185 հազար դրամով, որի շրջանակներում էլ մարտի 21-ի դրությամբ ավարտվել են դպրոցի 48 պատուհանի տեղադրման աշխատանքները: Աղբերքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Ղալեչյանը տեղեկացրեց, որ մնացած՝ ավելի քան 500 հազար դրամով էլ հնարավոր կլինի ամբողջովին ավարտին հասցնել տեղադրված պատուհանների եզրային հարդարման աշխատանքները:

Տեղեկացում 21.03.2020
⚠️Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ: Ինչպես գիտեք, արդեն հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող կիրակնօրյա բացօթյա շուկան կգործի միայն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ կիրառելու դեպքում։ Սակայն, միեւնույն ժամանակ, հաշվի առնելով Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը եւ այս միջոցների կիրառման ռիսկայնությունը` շուկայի տնօրինության հետ քննարկման արդյունքում որոշվեց ժամանակավորապես կասեցնել շուկայի գործունեությունը։ ⛔Շուկան վաղը փակ է լինելու։ Գեղարքունիքի մարզպետարան

Հայտարարություն 20.03.2020
Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ: Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Գեղարքունիքի մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ: Խնդրում ենք անցնել հղումով եւ լրացնել հայտը՝ shorturl.at/eikzR ✅անուն, ազգանուն, տարիք ✅հեռախոսի համար, համայնք ✅մասնագիտություն ( կամ որևէ հմտություն, որով կարող եք աջակցել տարատեսակ աշխատանքների իրականացմանը) Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ: Նշենք, որ կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր: Խնդրում ենք Ձեր տվյալներն ուղարկել ամբողջական։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Սեւակ Դվոյանին՝ 093 23 49 59 հեռախոսահամարով։

Տեղեկացում 20.03.2020
Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում շաբաթ եւ կիրակի օրերին եւս սահմանված է շուրջօրյա հերթապահություն և գործում է ԹԵԺ գիծ: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել 060 65 06 43, 060 65 06 23, 060 65 06 12 , 093 28 45 24 հեռախոսահամարներով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան