Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ 08.03.2025

«Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Համոզված եղեք, որ ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունը աննկատ չեն մնում, և դուք, անառարկելիորեն, արժանի եք շատ ավելի մեծ գնահատանքի՝ նաև առօրեական դժվարությունները անտրտունջ ձեր ուսերին վերցնելու, մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու, նրանց ազգային արժեքների և հայրենասիրության ոգով դաստիարակելու դժվարին, բայց ազգաշահ առաքելությունը համբերությամբ իրագործելու համար: Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Առողջ և ամուր ընտանիքը մեր ժողովրդի և երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք: Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ»:

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց թատերական երկամսյակը

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց թատերական երկամսյակը 08.03.2025

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է, ինչ Գեղարքունիքի մարզում մարտ- ապրիլ ամիսները հայտարարվում է թատերական երկամսյակի ժամանակահատված։ Նախաձեռնությանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Թատերական երկամսյակի շրջանակներում մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների հետ ներկայացումներով հանդես են գալիս նաև մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի լավագույն թատերական խմբեր։ Նախաձեռնության նպատակն է՝ մարզի բնակչությանը ավելի մերձեցնել թատերական կյանքին ու արվեստին՝ նպաստելով նաև հանդիսատեսի միջև ձևավորվորվող շփումներին ու հաղորդակցությանը։ Թատերական երկամսյակի մեկնարկը Գեղարքունիքի մարզում տրվեց Կանանց տոնի օրը՝ մարտի 8-ին, Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում:․․․

Ուշադրությու՛ն | Տեղի է ունենալու Լանդշաֆտի մրցանակաբաշխություն

Ուշադրությու՛ն | Տեղի է ունենալու Լանդշաֆտի մրցանակաբաշխություն 07.03.2025

Տեղեկացվում է, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 2026թ. նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները (Հայաստանը կոնցենվիան վավերացրել է 2004թ.): ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում: Մրցանակը շնորհվում է լանդշաֆտների պաշտպանության, կառավարման և պլանավորման հարցերում նշանակալի ավանդ ունեցող ՏԻՄ-երին և հասարակական կազմակերպություններին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Իտալիայում 2026թ. հոկտեմբերին:․․․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 06.03.2025

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 14-ին, ժամը 12։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Բնակչությանը խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։ ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն

Գեղարքունիքի մարզում կիրականացվի «ՐԱՅԶ Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը

Գեղարքունիքի մարզում կիրականացվի «ՐԱՅԶ Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը 06.03.2025

Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կազմակերպվեց հանդիպում՝ «ՐԱՅԶ Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում։ Հանդիպումը կազմակերպել էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունը, որին մասնակցում էին նշված վարչության, Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքապետարանների սոցիալական, կրթության և մշակույթի ոլորտների պատասխանատուներ և աշխատակիցներ։ Խոսելով Գեղարքունիքի մարզում մեկնարկվող ծրագրի և դրա նպատակների մասին՝ Վորլդ Վիժն Հայաստան երեխաների պաշտպանության հիմնադրամի "ՐԱՅԶ- Հայաստան" կոնսորցիումի ղեկավար Անժելա Աթոյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան երեխաների պաշտպանության հիմնադրամի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Մարդը կարիքի» մեջ ՀԿ-ի հետ համատեղ ուժերով։ ․․․

Հանդիպում մարզի  բուժհիմնարկների ներկայացուցիչների հետ

Հանդիպում մարզի բուժհիմնարկների ներկայացուցիչների հետ 05.03.2025

Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) իրազեկման միջազգային օրվա շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվեց հանդիպում, որին հրավիրված էին Գեղարքունիքի մարզի բժշկական, առողջության առաջնային պահպանման կենտրոնների, բժշկական ամբուլատորիաների ընտանեկան բժիշկներ և տարբեր մասնագիտություններ ունեցող բուժաշխատողներ։ Հանդիպման ընթացքում բանախոս, Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Լուսինե Մուսոյանն անդրադարձավ ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին` կարևորելով արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ համակարգված պայքարը, նշելով, որ մարդու պապիլոմավիրուսն արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է։ Անդրադառնալով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից բնակչության շրջանում պապիլոմավիրուսի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումներին Լուսինե Մուսոյանը նշեց, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը կարող է ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-15 16:45:14