Նորություններ

Արծվանիստում ավարտվել է մանկապարտեզի տանիքի հիմնանորոգումը 20.08.2020
Արծվանիստ համայնքում ավարտվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երեք ծրագրերից մեկը, որի շրջանակներում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքի տանիքը: Ինչպես տեղեկացրեց Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանը, մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է14 միլիոն 500 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 10 միլիոն 150 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 4 միլիոն 300 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները սկսվել են մոտ երկու ամիս առաջ եւ ավարտվել օգոստոսի առաջին կեսի դրությամբ: «Արծվանիստի մանկապարտեզի գործունեությունը դադարեցված է արդեն մի քանի տարի, շենքային անբավարար պայմանների պատճառով: Այս ծրագրով արվեց առաջին կարեւոր քայլը շենքի հիմնանորոգման գործընթացում: Եկող տարվա սուբվենցիոն ծրագրով կնախատեսվեն կապիտալ նորոգման աշխատանքներ: Մանկապարտեզի վերաբացմանն անհամբեր է սպասում ողջ համայնքը »,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզի Շողակաթ եւ Արտանիշ գյուղերի հնավայրերում իրականացվում են հնագիտական պեղումներ 18.08.2020
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ եւ Արտանիշ գյուղերի հնավայրերում ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի համատեղ ծրագրերով եւ համաֆինանսավորմամբ 2020 թվականի օգոստոսի 3-ից մեկնարկել եւ ընթանում են հնագիտական պեղումներ: Ինչպես տեղեկացրեց արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, պեղումներն իրականացվում են ՀՀ Գիտության պետական կոմիտեի հետ համագործակցությամբ, «Թաքնված եւ ծածկված հնագիտական հուշարձանների որոնումը երկրաքիմիական մեթոդներով» ծրագրի շրջանակներում, որի ղեկավարն է երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյանը: Հնագիտական պեղումներն այս պահին իրականացվում են Շողակաթ գյուղի դամբարանադաշտում եւ Արտանիշ գյուղի՝ վաղ բրոնզեդարյան բնակատեղիում: Առաջիկա օրերի ընթացքում պեղումներ կիրականացվեն նաեւ Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք գյուղի ամրոց-բնակատեղիում: «Շողակաթ բնակավայրում պեղել ենք Արտանիշ 23 պայմանական ....

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԻԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ 18.08.2020
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մշակել է աջակցության ձևաչափ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից պետական օժանդակությամբ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրին: «Միասին» նախագիծը նախատեսված է 280 ք.մ արտադրական տարածքով, անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար։ Այն մասնակի համաֆինանսավորում է ՀՀ կառավարության կողմից պետական աջակցություն ստացած շահառուի մասնաբաժնի գնահատված ծախսերի ոչ ավելի քան 70%-ը։ Նախագծի իրականացումը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը և երկրի պարենային անվտանգությանը։ Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցության արդյունքում...

Երանոսցի բարերարները խոշոր միջոցներ են հատկացնում հայրենի գյուղի շենացման ու զարգացման գործում 18.08.2020
Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի զարգացման ծրագրերին իրենց կողմից ներդրած միջոցներով մասնակցում են նաեւ համայնքի բարերարները, ովքեր ապրում ու աշխատում են արտերկրում, սակայն միշտ հետաքրքրված են հայրենի գյուղի հոգսերով ու առօրյայով: Ինչպես տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, հայրենի ծննդավայրի շենացման գործում իրենց մշտական մասնակցությունն են ունեցել համայնքի բարեգործ,գործարար զավակները: «Երանոսցի գործարար, բարերար Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հենրիկ Գասպարյանը վերջերս հերթական ֆինանսական ներդրումը կատարեց՝ համայնքի բյուջե մուտքագրելով ութ միլիոն դրամ, որը համայնքի ավագանու որոշմամբ ուղղվեց ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման համար: Համայնքում հերթական ներդրումը իրականացրեց գործարար, բարերար Ռուբիկ Շահինյանը, որի ֆինանսական միջոցների հաշվին ամբողջովին արդիականացվեց համայնք մտնող մուտքի կամարի մոտից մինչեւ գերեզմաններ տանող ճանապարհների արտաքին լուսավորության ցանցը՝շուրջ 3 կիլոմետր երկարությամբ...

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ 17.08.2020
Օգոստոսի 17-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում։ Վարչապետին ուղեկցում էին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այցի առաջին կանգառը Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզում էր, որտեղ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Լճաշեն համայնքի ղեկավարի ներկայացմամբ, մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Լճաշենի համայնքապետարանը: 120 տեղանոց կառույցի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա հոկտեմբերին։ Ապա Վարչապետը եղավ Գանձակ համայնքի Բաղրամյան փողոցում, որտեղ ընթանում են ասֆալտապատման եւ կենտրոնական հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։ Բաղրամյան փողոցը հիմնանորոգվում է պետական միջոցներով։ Ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա վերջերից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերին..

ՀՀ Գեղարքունիքի մարզպետը գերազանցության ատեստատներ հանձնեց մարզի 3 ոսկե մեդալակիր շրջանավարտներին 14.08.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը օգոստոսի 14֊ին Գեղարքունիքի մարզպետարանում գերազանցության ատեստատներ հանձնեց Գեղարքունիքի, Կարճաղբյուրի եւ Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցների շրջանավարտներ՝ Լուսինե Գրիգորյանին, Ռաֆիկ Ղազարյանին եւ Արեգա Հովհաննիսյանին: Գերազանցության ատեստատների հանձնման արարողությանը մասնակցեցին մեդալակիրների ծնողները, ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները: Եվ քանի որ Ռաֆիկ Ղազարյանն այս պահին արդեն գտնվում է զինվորական ծառայության մեջ, գերազանցության ատեստատը մարզպետը շնորհեց նրա ծնողներին՝ Մանվել Ղազարյանին եւ Լյուդմիլա Ուլիխանյանին: «Նախ ուզում եմ ջերմորեն շնորհավորել մեր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին, ,քանի որ այս հաջողությունն արդյունք է ձեր համատեղ ու քրտնաջան աշխատանքի: Ձեզ խրախուսելով հանդերձ՝ ցանկանում եմ միաժամանակ ոգեւորել մեր աշակերտներին, որպեսզի նրանք էլ ձգտեն անցնել ձեր ճանապարհով: Համոզված եմ, որ գերազանց սովորելու ձգտումն