Նորություններ

Գագարինում բացվեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակն ամփոփող հուշարձան-աղբյուր 04.06.2021
Հունիսի 4-ին Գագարին բնակավայրում բացվեց Արցախյան վերջին պատերազմում հերոսի մահով ընկած գագարինցիներ Տիգրան Ղարիբյանի, Ալիկ Պետրոսյանի, Ռադիկ Թորոսյանի, Հարություն Ռաֆայելյանի, Հովիկ Վերանյանի, Արթուր Վիրաբյանի հիշատակն հավերժացնող աղբյուր-հուշարձանը։ Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, գագարինցիներ, հերոսների ծնողները եւ հարազատները։ Հուշարձան-աղբյուրի բացման պատիվը վերապահվեց մարզպետ Գնել Սանոսյանին, հերոս Արթուր Վիրաբյանի հայր Իվան Վիրաբյանին, հուշարձանի նախաձեռնող եւ բարերար Հարություն Ավանեսյանին։ Հոգեհանգստյան կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնատեւոսյանը։ Հանդիսության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին նորաբաց հուշարձանին: Հերոսների ծնողներին սփոփանքի եւ քաջալերանքի խոսքեր ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Անասելի մեծ է բոլորիս վիշտն ու ցավը, բայց մի բան կա հստակ, որով պիտի մխիթարվենք։Դա այն է, որ մեր հերոսները...
Մայիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և մարզպետարանի մի շարք աշխատակիցներ Գավառի պոլիկլինիկայում ստացան կորոնավիրուս համավարակի դեմ պատվաստման երկրորդ չափաբաժինը: Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից՝ պատվաստումների գործընթացը մարզում ընթանում է բնականոն հունով: Հունիսի 2-ի դրությամբ մարզում պատվաստվել է 3444 քաղաքացի: Դրանցից 1483-ը պատվաստվել են «ԱստրաԶենեկա»,1497 քաղաքացի՝ «Սպուտնիկ VI», իսկ 464-ը՝ «Կորոնավակ» պատվաստանյութով:

Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ավարտական դասարանի աշակերտներն այցելեցին Գեղարքունիքի մարզպետին 03.06.2021
Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ավարտական դասարանի մի քանի աշակերտներ հունիսի 3-ին անակնկալ այց կատարեցին Գեղարքունիքի մարզպետարան՝ մարզպետ Գնել Սանոսյանին հանդիպելու նպատակով: Նրանք մարզպետին փոխանցեցին դպրոցի ավարտական դասարանների աշակերտների, մանկավարժական կոլեկտիվի և տնօրինության հրավերը՝ հունիսի 4-ին իրենց դպրոցում կայանալիք «Վերջին դաս» միջոցառմանը մասնակցելու համար, որը սիրով ընդունվեց մարզպետի կողմից: Ապա Գեղարքունիքի մարզպետն իր հյուրերից հետաքրքրվեց իրենց տրամադրությունների, մասնագիտական կողմնորոշման, իրենց կրթօջախում առկա խնդիրների, հրատապ անելիքների մասին: Շրջանավարտները խոսեցին իրենց ծրագրերի եւ նպատակների մասին, հույս հայտնելով, որ մոտ ապագայում դրանք կկարողանան հաջողությամբ կյանքի կոչել: Խոսելով դպրոցի հաջողությունների և խնդիրների մասին՝ շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին մարզպետ Գնել Սանոսյանին՝ իրենց դպրոցի մարզադահլիճի վերանորոգման ծրագրի իրականացման մեջ ներդրում ունենալու համար: Անմիջական ու մտերմիկ զրույցի ընթացքում շրջանավարտները մարզի ղեկավարին...
Սիրելի երեխանե՛ր Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ ապահով մանկություն, խաղաղ երկինք և անհոգ կյանք:Թող ձեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթն անցնի երջանկության լույսի ներքո: Այս տոնը ամենասիրվածն է աշխարհի բոլոր մարդկանց, ազգերի ու ընտանիքների համար, քանի որ երեխաներն են մեր հույսի, նպատակների ու երազանքների բողբոջները, ընտանեկան սիրո եւ երջանկության պտուղները, որոնք պահանջում են ամենօրյա խնամք ու գուրգուրանք, մշտական հոգատարություն։ Եվ ամենքիս պարտքն է՝ ապահովելու մեր երեխաների անհոգ կյանքը, հուսալի ապագան, հոգալու նրանց կրթությունն ու դաստիարակությունը, հաղթահարելու առաջնահերթ կարիքները եւ դժվարությունները: Մեր հայրենիքի ապագան կախված է հենց մեր երեխաների բարեկեցությունից, կրթության ու դաստիրակության լավագույն պայմանների ստեղծումից, մեր ամենօրյա ջանքերից ու նվիրումից։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև մեր փոքրիկների ծնողներին ու հարազատներին: Թող մեր երեխաները երբեք առիթ չունենան ապրելու կորստի..

Հայաստանի վոլեյբոլի երիտասարդական առաջնությունում 01.06.2021
Մայիսի 19-22-ը «Դինամո» մարզահամալիրում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դահլիճում կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, վաստակավոր մարզիչ Խաչիկ Ասմարյանի անվան վոլեյբոլի երիտասարդական առաջնությունը, որի մասնակցել են 6 տղաների ու 5 աղջիկների թիմեր: Առաջնությանը թույլատրվել է մասնակցել մինչև 21 տարեկան աղջիկների և մինչև 19 տարեկան տղաների թիմերին: Խաղերը անցկացվել են հինգ խաղափուլերով: Առաջնությանը մասնակցել է ՀՀ Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի վոլեյբոլի թիմը: Թիմի մարզիչն է միջազգային կարգի մրցավար Ստյոպա Սարգսյանը: 3:1 հաշվով հաղթելով Հնաբերդի թիմին և 3:0 հաշվով զիջելով Արաբկիրի թիմին, մեր մարզիկներն իրավունք են ստացել մասնակցելու կիսաեզրափակիչ փուլի մրցումներին: Սակայն կիսաեզրափակիչում 2:3 հաշվով պարտվել են խաղային մարզաձևերի մարզադպրոցի թիմին: 3-4 տեղի համար մրցապայքարում մեր վոլեյբոլիստները 3:1 հաշվով հաղթել են Հայաստանի երիտասարդական հավաքականի թիմին և առաջնությունում գրավել երրորդ մրցանակային տեղը:
Շուրջ մեկ ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանն անձամբ այցելում է Գեղարքունիքի մարզից Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, տեղում վեր հանում նրանց բուժման, հաշմանդամության կարգի տրամադրման եւ այլ կարգի խնդիրներ եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնում Գեարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին։ Ներկայացված առաջարկությունները դառնում են հանձնարարականներ, որոնց կատարման արդյունքում էլ կարգավորվում են վիրավոր զինծառայողների կողմից բարձրացված խնդիրները։ «Մարզպետարանի ուշադրության կենտրոնում են գտնվում վիրավոր կամ հաշմանդամություն ստացած բոլոր զինծառայողների խնդիրները։ Հանդիպումների ընթացքում շատ հարցեր ստացել են իրենց լուծումը, շատ հարցեր էլ կարգավորման փուլում են։ Մարզպետարանի կողմից վիրավորված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներ կազմակերպվող այցերը կրելու են շարունական բնույթ։ Այդ ընթացքում քայլ առ քայլ վեր կհանենք ու լուծում կտանք նրանց կողմից...


