Նորություններ

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվեցին կարևոր ու առաջնահերթ նշանակության հարցեր 28.03.2025
Մարտի 28-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցեցին մարզխորհրդի անդամներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ։ Նիստի օրակարգում քննարկվեց վեց հարց։ «ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների կողմից, 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ, համայնքային բյուջեների կազմակերպման գործընթացի և պլանային ցուցանիշների վերաբերյալ» հարցի շուրջ զեկուցեց մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Ըստ զեկուցողի՝ 2025 թվականին մարզի 5 համայնքների սեփական եկամուտների պլանային թիվը կազմում է 3 միլիարդ 501 միլիոն 308 հազար 400 դրամ, որը 2024 թվականի հետ համեմատած ավել է պլանավորվել 206 միլիոն 628 հազար 400 դրամով։ 2025 թվականի մարտի 1-ի արդյունքներով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 87,7 տոկոս, կամ փաստացի հավաքագրվել է 511 միլիոն 845 հազար 400 դրամ: ․․․

ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 7 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար ՀՀ պետական բյուջեից հատկացնել 1 միլիարդ 085 միլիոն 467,7 հազար դրամ։ Այդ թվում՝ 44 միլիոն 039,0 հազար դրամ՝ Սևան համայնքի Սևան քաղաքի փողոցների գործող լուսավորության ցանցի ընդլայնման և նոր լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների համար։ 3 միլիոն 951,7 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի «Ճամբարակ քաղաքի Կոմիտաս փողոցից մինչև Վ. Տերյան փողոց ընկած հատվածի, Բաղրամյան փողոցից դեպի Պ. Սևակ փողոց տանող ճանապարհ-անցուղու, Ճամբարակ քաղաքի Տ. Մեծ 6 և 8, Պ. Սևակ 12 բնակելի շենքերի բակերի և Ճամբարակի համայնքապետարանի հարակից և սպասարկող ճանապարհ-անցուղու ասֆալտապատման լրացուցիչ աշխատանքների համար։ 211 միլիոն 180,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Մադինա, Ն․Գետաշեն, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի և Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրի ջրահավաք ավազանների կառուցում /Լիճք, Արծվանիստ և Վարդաձոր,լրացուցիչ/ ծրագրի համար։

Տեղեկացում 27.03.2025
2025 թվականի մարտի 28-ին ժամը 14։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կկայանա ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2025 թվականի առաջին նիստը՝ հետևյալ օրակարգով․․․

Մարտի 26-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեցին Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը եւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Քաղաքացիները դիմեցին դրամական օգնության, աշխատանքի տեղավորման, բնակարանի տանիքի եւ հատակի նորոգման, առողջության վերականգնման, իրավական հարցերում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։

Գեղարքունիքի հանդիսատեսի հյուրերն այս անգամ Երևանի Մնջախաղի թատրոնն էր 24.03.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հերթական՝ 4-րդ բեմադրությունը ներկայացվեց Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի հերթական հյուրը Երևանի Մնջախաղի թատրոնն էր՝ «Դեպի ներս» բեմադրության ներկայացմամբ, ռեժիսոր Նաիրա Եդիգարյան։ Բեմադրությունը դիտեցին Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների ավագ տարիքի դպրոցականներ, մանկավարժներ, կրթամշակութային այլ հաստատությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ «Սա լավագույն նախաձեռնությունն է մարզի բնակչությանը ավելի մոտեցնելու մշակութային կյանքին և հնարավորություն տալու մարզի թատերասեր հանրությանը տարբեր թատերական խմբերի ներկայացումներ դիտելու։...

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի կողմից «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի կազմակերպիչների և պատասխանատուների համար հանրապետության մարզերում անցկացվել են տեսական և գործնական սեմինարներ։ Գեղարքունիքի մարզում այն անցկացվել է մարտի 17-20-ը։ Սևան և Ճամբարակ համայնքների հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար սեմինարն անցկացվել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում՝ մարտի 17-ին, Վարդենիս համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար ՝ մարտի 18-ին, Վարդենիսի N 2 հիմնական դպրոցում, Մարտունի համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար՝ մարտի 19-ին,Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցում, իսկ Գավառ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար՝ մարտի 20-ին, ․․․