Նորություններ

Նորատուս համայնքի բնակիչները աջակցություն են ցուցաբերում առաջնագծին 28.10.2020
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչների կողմից ցուցաբերել է աջակցություն: Նրանց կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցել 6,5 միլիոն դրամ: Նորատուս համայնքի բնակիչ Անդրանիկ Սասունի Հակոբյանը, առաջնագծին նվիրաբերել է իր անձնական օգտագործման ՖՈՐԴ մակնիշի կիսաբեռնատար ավտոմեքենան, իսկ նույն համայնքի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Նորատուսում և արտերկրում բնակվող նորատուսցիների կողմից հանգանակած գումարով գնվել և առաջնագծին է նվիրաբերվել ՎԻԼԻՍ մակնիշի 2 և ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Նորատուս համայնքի բնակիչների կողմից Արցախին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Նորատուս համայնքի բնակիչներին,...

ՀՀ կառավարության կողմից հաստատված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սեպտեմբերի ամսից Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում մեկնարկել են Սերգո Ավետիսյան փողոցի շուրջ 2715 քմ և Հովհաննես Շիրազ փողոցի շուրջ 3650 քմ հատվածների ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը մոտ 52 միլիոն 800 հազար դրամ է, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 680 հազար դրամը տրամադրվել է ՀՀ պետական, իսկ 40 տոկոսը կամ 21 միլիոն 120 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքային բյուջեից: Մինչև ասֆալտապատումը «ՖԱՎՈՐԻՏ–Մ» ՍՊԸ շինարարական կազմակերպության կողմից նշված փողոցներում իրականացվել են ջրատար կիսախողովակների տեղադրման աշխատանքներ: Ծրագիրը շարունակել է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ կապալառու կազմակերպությունը, որի կողմից նշված փողոցներում կատարվել են հողային աշխատանքներլ...

Ներքին Գետաշեն համայնքը օգնում է առաջնագծին 28.10.2020
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքը ցուցաբերել է նկատելի աջակցություն: Արտերկրում բնակվող Ներքին գետաշենցիների կողմից Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 133 հազար ԱՄՆ դոլար, համայնքի բնակչության կողմից՝ 5 միլիոն դրամ, իսկ Ներքին Գետաշենի համայնքապետարանի աշխատակազմի կողմից ՝ 320 հազար դրամ : Ներքին Գետաշեն համայնքի բնակիչների կողմից շուրջ 5 միլիոն դրամի չափով սննդի եւ առաջին անհրաժեշտության այլ իրերի տեսքով օգնություն է ուղարկվել առաջնագծին, բնակչությունը հատկացրել է նաեւ 8 տոննա կարտոֆիլ: Աջակցությունն առաջնագծին շարունակվում է: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ներքին Գետաշեն համայնքում և արտերկրում գտնվող Ներքին գետաշենցիներին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

Վաղաշեն համայնքի կողմից աջակցություն է ցուցաբերվում առաջնագծին 27.10.2020
2020 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Վաղաշենի համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովը հանգանակել է 16 միլիոն 360 հազար դրամ: Ինչպես տեղեկացրին Վաղաշենի համայնքապետարանից, հավաքագրված միջոցներից 4 միլիոն 889 հազար դրամի սնունդ, ծխախոտ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ է գնվել եւ ուղարկվել առաջնագծի կարիքների համար: Նույն նպատակով գնվել է նաեւ 417 700 դրամի մոնիտորներ եւ սարքավորումներ, 656 000 դրամի դեղամիջոց, 1 միլիոն 103 հազար դրամի քնապարկ եւ հագուստ: Համայնքից զոհված զինծառայողների եւ աշխարհազորայինների ընտանիքներին հատկացվել է 7 միլիոն 830 հազար դրամ: Արցախից տարհանված ընտանիքներին հատկացվել է 205 հազար դրամի սնունդ, 225 հազար դրամի դեղորայք: Վաղաշենի համայնքապետարանը, Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցել է 1 միլիոն դրամ, իսկ 410 հազար ռուբլի՝ արտերկրում ապրող վաղաշենցիները: Օժանդակության գործընթացն...

Վարդենիկ համայնքի բարերարները հերթական աջակցությունն են ցուցաբերում առաջնագծին 27.10.2020
Վարդենիկ համայնքի բնակիչները և արտերկրում բնակվող վարդենիկցիները շարունակում են իրենց աջակցությունը Արցախին և առաջնագծին: Հերթական անգամ Տյումեն քաղաքի հայ համայնքի նախագահ Աբրահամ Ազատի Հովեյանը Տյումենի հայ համայնքի կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է նվիրաբերել է 14,5 միլիոն ռուբլի և ևս 1,5 միլիոն ռուբլի՝ իր անձնական միջոցներից: Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին «Զորախաչ» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Հովեյանը նվիրաբերել է 10 միլիոն ՀՀ դրամ: Առաջնագծին աջակցելու նպատակով Ղազախստանի Կոստանայ քաղաքի հայ համայնքի նախագահ, վարդենիկցի Տիգրան Աշոտի Բադալյանը Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին՝ նվիրաբերել է 1,5 միլիոն դրամ, իսկ ՀՀ ՊՆ-ին՝50 կոմպլեկտ զինվորական ձմեռային հագուստ, դեղորայք և սնունդ: Վարդենիկցի Արմեն Ռաֆիկի Ավետիսյանը ՀՀ ՊՆ-ին է տրամադրել 1,2 միլիոն դրամի վառելանյութ, Պերմ քաղաքից վարդենիկցի Կարեն Վաչագանի Նաջարյանը Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին է նվիրաբերել 200 հազար, Համլետ, Վլադիկ, Արայիկ Բադոյանները 100 հազար ռուբլի: Տյումեն քաղաքից...

Արցախին և առաջնագծին աջակցություն է ցուցաբերում նաև Ծովասար համայնքը 26.10.2020
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքը ցուցաբերել է նկատելի աջակցություն: Չելյաբինսկում բնակվող ծովասարցի մի խումբ բարերարների կողմից առաջնագծին նվիրաբերվել է FORD մակնիշի ամենագնաց ավտոմեքենա: Արտերկրում բնակվող ծովասարցիների կողմից ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ: Համայնքում և արտերկրում բնակվող ծովասարցիների կողմից հավաքագրվել է մոտ 5 միլիոն դրամ եւ 500 հազար ռուբլի, որից 2 միլիոն դրամի սննդամթերք արդեն գնվել եւ ուղարկվել է առաջնագիծ, իսկ մնացած գումարը ծախսվում է ըստ պահանջի եւ առաջնահերթ կարիքների: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ծովասար համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար: