Նորություններ

Գեղարքունիքի մարզում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության բնապահպանական ծրագրերի՝ Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» ծրագրի, ինչպես նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության եւ ԳՄՀԸ կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում կայացավ «Պատասխանատու եմ Սեւանի համար» խորագրով բացօթյա միջոցառումը եւ համատեղ շրջայցը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, դիվանագիտական կորպուսի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ եւ շահառուներ:...

Վարժանքների անցկացում 19.05.2021
Ս/թ մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը Գեղարքունիքի մարզի Լճաշեն և Վարսեր համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ: Վերոնշյալ համայնքների բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:

Վարժանքների անցկացում 17.05.2021
Ս/թ մայիսի 19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք և Գեղամավան համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ: Վերոնշյալ համայնքների բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:

Տեղեկացում 17.05.2021
Սիրելի գործընկերներ, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն 2021 թ․ մայիսի 27 և 28-ին սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու մարզային բացօթյա ցուցահանդեսի, որը տեղի կունենա Երևանում՝ Խաչքարերի պուրակում։ «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսի ներքո Հայաստանի յուրաքանչյուր մարզ Երևանի սրտում կբացահայտի իր զբոսաշրջային ներուժը՝ արկածային, գաստրո, չբացահայտված այցելավայրեր, յուրահատուկ փորձառություններ։ Գաստրո տաղավարում շեֆ խոհարարները կպատրաստեն մարզային յուրահատուկ կերակրատեսակներ, որոնք հնարավոր է համտեսել մարզն այցելելիս կամ փորձել ինքնուրույն պատրաստել տանը։Համավարակով պայմանավորված՝ հյուրասիրություն չի նախատեսվում։ Կարևորելով արկածային զբոսաշրջության խթանումը Հայաստանում՝ արկածային տաղավարում դուք կծանոթանաք Հայաստանի արկածային զբոսաշրջային արդյունքներին, որոնց շնորհիվ Հայաստանը առավել գրավիչ է դառնում, մասնավորապես, էքստրեմալ ճամփորդությունների սիրահարների համար։ Ցուցահանդեսի ընթացքում նախատեսվում են վարպետաց դասեր, մշակութային, արհեստի ցուցադրություններ, առցանց մարտահրավերներ՝ #ՃանաչիրՀայաստանը...

Գեղարքունիքի մարզում պատվաստումները շարունակվում են 14.05.2021
Գեղարքունիքի մարզի համայնքներում և բնակավայրերում գործող առողջության առաջնային պահպանման կենտրոններում շարունակվում են իրականացվել Կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստումները: : Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով 2021 թվականի մայիսի 13-ի դրությամբ մարզում պատվաստվել է 1606 քաղաքացի, որից 1056-ը՝ «Աստրազենեկա» պատվաստանյութով, իսկ 550 քաղաքացի՝ «Սպուտնիկ Վի» պատվաստանյութով: Առ այսօր պատվաստվողները որևէ գանգատով առողջության առաջնային պահպանման կենտրոններ չեն դիմել:

ՀՀ կառավարության նիստում որոշվեց գումար հատկացնել Ջիլ համայնքում կկառուցվող մոդուլային դպրոցի համար 13.05.2021
ՀՀ կառավարությունը շարունակում է ընդլայնել մարզերում փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ծրագիրը: ՀՀ Կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի նիստում որոշվեց 100 -ական միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ և Շատջրեք համայնքներում նմանատիպ դպրոցների կառուցման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար: Իսկ մայիսի 13-ի ՀՀ կառավարության նիստում որոշվեց ևս 100 միլիոն դրամ հատկացնել՝ Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում կառուցվող փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցի մոդուլային շենքի համար: Ըստ նախագծի մոդուլային դպրոցներն ունենալու են մարզադահլիճներ, ուսումնական և օժանդակ կառույցներ, ապաստարաններ, կապահովվեն նոր գույքով և տեխնիկայով: ՀՀ կառավարության նիստին ներկա էր նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: