Նորություններ

Վարժանքների անցկացում 25.05.2021
Ս/թ մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը Գեղարքունիքի մարզի Նորաշեն և Չկալովկա համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ: Վերոնշյալ համայնքների բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:

Շնորհալի աշակերտուհին մրցույթի հաղթող 25.05.2021
Ներառական կրթությունը խրախուսելու համար Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ #փոխիր աշխարհը իրազեկման արշավի շրջանակներում 2019 թվականի նոյեմբեր ամսին հայտարարված «Իմ ընկեր․․․» վերնագրով շարադրության մրցույթին մասնակցել է նաև Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինե Սաֆարյանը, ով հանրապետական փուլի լավագույն հնգյակում զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը, խրախուսվել պատվոգրով և տարբեր կազմակերպությունների կողմից՝ նվերներով։ Քրիստինե Սաֆարյանը 2021 թվականի փետրվար ամսին մասնակցել է նաև համաշխարհային փոստային միության կողմից հայտարարված 50-րդ միջազգային երիտասարդական նամակագրական շարադրությունների՝ «Գրիր նամակ ընտանիքիդ անդամներից որևէ մեկին Covid 19 համավարակի հաղթահարման քո փորձի մասին» խորագրով միջազգային մրցույթին և հանրապետական փուլում զբաղեցրել առաջին պատվավոր տեղը։ Նրա շարադրությունը ուղարկվել է Շվեյցարիա, և եռամսյա ժամկետում հայտնի կլինի մրցույթի միջազգային փուլի արդյունքը։...

Գեղհովիտի թիվ 1 դպրոցի բակում բացվեց Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-պուրակ 24.05.2021
Գեղհովիտ համայնքի Ա․Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում բացվեց Արցախյան պատերազմներում զոհված գեղհովիտցիների հիշատակն ամփոփող հուշարձան-պուրակի: Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ՊՆ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի, Ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ Հակաօդային պաշտպանության ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմների մասնակիցներ, զոհված հերոսների ծնողներ եւ հարազատներ։ Հուշարձանն օրհնվեց ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի, ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին նորաբաց հուշարձանին: «Հուշարձանի պատվանդանի կողքին տեղադրված գրքի վրա փորագրված է Արցախյան վերջին պատերազմում հերոսացած մեր երեք սաների՝ Վահե Ասատրյանի, Գարիկ Հովհաննիսյանի եւ Ռադիկ Թաթոսյանի անունները: Այս հուշարձան-պուրակի կերտմամբ մենք մեր խոնարհումն ենք բերում նաեւ Գեղհովիտի անունը փառքով պսակած հերոսներ Հակոբ Սարգսյանին, Օնիկ Գրեյանին, էգդար Գրեյանին, Անդրանիկ Մուսիկյանին, Հարություն Սաֆարյանին,...

Գեղարքունիքի մարզպետը «Մարտական ծառայության» մեդալներ հանձնեց հերոսացած զինծառայողների ծնողներին 21.05.2021
Մայիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսսրիատի եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևորականների ուղեկցությամբ Ծակքար, Լիճք, Վաղաշեն եւ Ծովինար համայնքներում «Մարտական ծառայության» մեդալներ հանձնեց 2020 թվականի Արցախյան պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ծնողներին։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` Արցախյան պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության եւ արիության համար «Մարտական ծառայության» մեդալով են պարգեւատրվել Ծակքար համայնքի բնակիչ Կոմիտաս Ղուկասյանը, Լիճք համայնքի բնակիչ Արտյոմ Ավետիսյանը, Ծովինար համայնքի բնակիչ Հովհաննես Ենգոյանը, Վաղաշեն համայնքի բնակիչներ Արտյոմ Խաչատրյանը, Նվեր Բադոյանը, Զոհրաբ Արշակյանը, Նորայր Հայրապետյանը, Խաժակ Գրիգորյանը, Սամվել Գասպարյանը եւ Արտյոմ Պետրոսյանը։ «Պետական բարձր պարգեւն իսկ հուշում ու փաստում է, թե ինչ սխրանքներ են գործել մեր հերոս տղաները, արիության ինչ դասեր են տվել։Նրանք այն խիզախ ու նվիրյալ զինվորներն էին, ...

Սեւանի թերակղզու հանրային լողափում անցկացվեց ջրափրկարարական ուսումնավարժանք 21.05.2021
Մայիսի 21-ին Սեւանի թերակղզում գտնվող հանրային լողափում անցկացվեց ջրափրկարարական ուսումնավարժանք` «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը Սեւանա լճում» թեմայով։ Ուսումնավարժանքի ընթացքին հետեւեցին ՀՀ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ուսումնավարժանքում ընդգրկված էին ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, փրկարար ծառայության բժշկական ապահովության վարչության, հոգեբանական աջակցության բաժնի, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի անդամները։ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանի տեղեկացմամբ առաջին անգամ ջրափրկարարական ջոկատն օգտագործելու է երկու դրոն, որոնց կիրառումն էապես կբարելավի ջրափրկարարական աշխատանքների արդյունավետությունը։...

Գեղարքունիքի մարզում մայիսի 21-ի դրությամբ պատվաստվել է 2227 քաղաքացի 21.05.2021
Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարարության հաղորդած տվյալներով հանրապետությունում պատվաստվողների քանակով առաջատարը Գեղարքունիքի մարզն է: Մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացը կանոնակարգող հանձնաժողովների հերթական առցանց նիստի ընթացքում մարզում պատվաստումների ընթացքի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը: Ըստ զեկուցողի, մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում պատվաստվել է 2227 քաղաքացի: 1320 քաղաքացի պատվաստվել է «Աստրազենեկա», 803 քաղաքացի՝ «Սպուտնիկ ՎԻ 1», 83 քաղաքացի՝ «Սպուտնիկ ՎԻ 2» և 21 քաղաքացի՝ «Կորոնավակ» պատվաստանյութով: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը նշեց նաև, որ առ այսօր մարզային ենթակայության կրթական հաստատություններից պատվաստվել է 198 աշխատող: Մարզի առողջապահական ...