Նորություններ

Նոյեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 197 երեխա 02.12.2020
2020 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 197 երեխա՝ 107 տղա եւ 90 աղջիկ։ Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 108 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 34-ը՝ Գավառի, 24-ը՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 23-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 8-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ավարտվել է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը 01.12.2020
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել է 8 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Այրք բնակավայրի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 45 միլիոն 849 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Այս ծրագրի իրականացմամբ Այրքում հիմնովին լուծում է ստացել խմելու ջրի շուրջօրյա մատակարարման խնդիրը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է արցախցի դպրոցականներին 26.11.2020
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: Մարտունի համայնքում Արցախի Հանրապետությունից ժամանած փախստական երեխաներին աջակցելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրվել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Մարտունու համայնքապետարանի վերահսկողությամբ նշված աջակցությունը բաժանվում է արցախցի դպրոցահասակ երեխաներին՝ խրախուսելով նրանց կյանքում կրթության կարևորությունը և դերը: Նաև, համայնքում կազմակերպվում և վերահսկվում է ԱՀ-ից ժամանած փախստական երեխաների կրթության իրավունքի իրացման գործընթացը:

Գեղարքունիքի մարզպետը գերազանցության մեդալներ հանձնեց թեկնածուներին 23.11.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզից 2019-2020 ուսումնական տարում գերազանցության երեք մեդալակիրներին և նրանց ծնողներին: Մեդալակիրներից Ռաֆիկ Սամվելի Ղազարյանը, ով այժմ գտնվում է զինվորական ծառայության մեջ, Կարճաղբյուրի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ է։ Լուսինե Վահագնի Գրիգորյանը, ով այժմ սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ավարտել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցը, իսկ գերազանցության հաջորդ մեդալակիր, այժմ Գավառի պետական համալսարանի ուսանող Արեգա Հունանի Հովհանիսյանը ներկայացնում է Սարուխանի Ս. Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: Գնել Սանոսյանը շնորհավորեց մեդալակիրներին՝ մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: «Մեր երկրում առաջընթաց և զարգացում ապահովելու ամենամեծ նախապայմանը որակյալ և ուժեղ կրթական համակարգ ունենալն է: Տարբեր ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է շտկել նախևառաջ խելացի ու բանիմաց մասնագետների, նրանց կրթական բարձր մակարդակի շնորհիվ: Այսօր տարբեր ուսումնական...

Տեղեկացում 18.11.2020
Թումո ստեղծարար կենտրոնը սկսել է 12-18 տարեկան երեխաների գրանցման աշխատանքները Գավառի տարածաշրջանի դպրոցականների համար։ Ձեզ եմ ներկայացնում առցանց գրանցման հղումը https://tumo.org/join/ և +37495283823 հեռախոսահամարը գրանցման համար։