Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզային միասնական առցանց հարթակի բացման արարողությունը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզային միասնական առցանց հարթակի բացման արարողությունը 14.07.2021

Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզային միասնական առցանց հարթակի բացման արարողությունը։ Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի կրթության, մշակույթի, առռղջապահության ոլորտների կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, հոգևոր դասի և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Գեղարքունիքի մարզային միասնական հարթակի ստեղծման նախաձեռնությունը Գեղարքունիքի մարզպետարանինն է, որը կյանքի է կոչվել «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ և «Լուսին Մոբայլ» ընկերության մշակմամբ։ Բացման խոսքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց հարթակի ստեղծման աշխատանքներն իրականացնող անձանց և կազմակերպություններին՝ նախաձեռնությունը հաջողությամբ կյանքի կոչելու համար: Մարզպետը կարևորեց նման հարթակի գործունեությունը մարզում՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի օգտատեր կազմակերպությունների միջև համագործակցությանը և մարզը բազմակողմանիորեն ճանաչելի կդարձնի:...

Անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնական վարժանք

Անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնական վարժանք 13.07.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության տարեկան միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ հուլիսի 13-ին անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնական վարժանք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ և քաղաքացիական պաշտպանության Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմի մասնակցությամբ: Ուսումնական վարժանքն անցկացվեց 3 փուլով: Գործնական փուլը տեղի ունեցավ Ճամբարակ համայնքում:

Տեղեկացում

Տեղեկացում 09.07.2021

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում 2021 թ.-ի ապրիլ, մայիս, հունիս ամիսներին Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքներում՝ Սարուխան, Գեղարքունիք, Մեծ Մասրիկ, Վարդենիս, Ախպրաձոր, Մաքենիս, Խաչաղբյուր, Լուսակունք, Կարճաղբյուր, Մարտունի, Արգիճի, Արծվանիստ, Լիճք, Ծակքար, Վարդենիկ, Մարտունի, Գեղհովիտ, Ն. Գետաշեն համայնքներում, իրականացվել են ուռենիների կտրոնների տնկման և գետերի մաքրման աշխատանքներ: Մասնավորապես. Վերոնշյալ համայնքներում ապրիլ-հունիս ամիսներին տնկվել է 520,000 ուռենու կտրոն՝ 249 հոգու մասնակցությամբ, իսկ գետերի մաքրման աշխատանքներին ներգրավված են եղել ավելի քան 250 բնակիչ: Տեղեկացնում ենք, որ գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների արդյունքում հավաքվել է ավելի քան 229364 կգ աղբ, 238 կգ պլաստիկ և 45 կգ ապակյա տարրաներ, այսինքն վերամշակման ենթակա թափոն, որն ուղարկվել է...

Պատվաստվեցին Գեղարքունիքի մարզպետարանի ևս 21 աշխատակիցներ

Պատվաստվեցին Գեղարքունիքի մարզպետարանի ևս 21 աշխատակիցներ 09.07.2021

Գեղարքունիքի մարզում Covid-19 համավարակի դեմ պատվաստումային գործընթացը Գեղարքունիքի մարզում կրում է շարունակական բնույթ: Պատվաստման համար բուժհիմնարկներ են դիմում տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների, առողջապահական, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, տարբեր տարիքային խմբերին պատկանող անհատ քաղաքացիներ: Պատվաստումներն իրականացվում են «Սպուտնիկ, Աստրազենեկա և Կորոնավակ» պատվաստանյութերի միջոցով: Հուլիսի 9-ին համավարակի դեմ պատվաստվեցին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի 21 աշխատակիցներ: Վերջիններիս ինքնազգացողությունը նորմալ է, որևէ գանգատներ չկան:

Տեղեկացում

Տեղեկացում 09.07.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում հուլիսի 17-ին ժամը 17:30-ին տեղի կունենա Միշել Ալե Էգայան համույթի «ՄԻ ՈՍՏ ԴՈՒՐՍ ԿԳԱ» ներկայացումը: Մուտքն ազատ է:

Շողակաթ համայնքում բացվեց Շառլ Ազնավուրի անվան այգի-պուրակ

Շողակաթ համայնքում բացվեց Շառլ Ազնավուրի անվան այգի-պուրակ 08.07.2021

Հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ բնակավայրում բացվեց հանրահռչակ շանսոնյե, երգահան ու բանաստեղծ Շառլ Ազնավուրի անունը կրող այգի-պուրակը։ Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքի բնակիչներ եւ հյուրեր։ Միջոցառմանը նախորդեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի՝ մարզային և հանրապետական ԶԼՄ-ներին տված մամուլի ասուլիսը, որն անցկացվեց այգի-պուրակում։ Այգի-պուրակը կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հուլիսից եւ ավարտվել այս տարվա հունիսին։ Այգի-պուրակում անցկացվել է շատրվանային եւ լուսավորության համակարգ, կառուցվել բեմական հատված եւ տեղադրվել Շառլ Ազնավուրի կիսանդրին` քանդակագործությամբ Գերասիմ Շահվերդյանի։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 18 միլիոն 860 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:03:44