Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում շարունակվում են ճանապարհների մաքրման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում շարունակվում են ճանապարհների մաքրման աշխատանքները 20.01.2022

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի տվյալներով հունվարի 20-ի օրվա երկրորդ կեսից սկսած ձնաբքի և տեղումների դադարից հետո, աշխատանքներ են տարվել Վարդենյաց լեռնանցքում ճանապարհների անցանելիությունը ապահովելու ուղղությամբ: Իրականացվող ճանապարհամաքրման աշխատանքների արդյունքում ժամը 15:00-ի դրությամբ նշված ճանապարհը արդեն դարձել է դժվար երթևեկելի: Աշխատանքներ են տարվում այն ամբողջությամբ անցանելի դարձնելու համար: Մարզում իրականացվող ճանապարհամաքրման աշխատանքներին հետևել և տեղում ծանոթացել են Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը:...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության հանրապետական փուլում երկրորդ տեղը զբաղեցրած Գեղարքունիքի մարզի դպրոցական թիմին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության հանրապետական փուլում երկրորդ տեղը զբաղեցրած Գեղարքունիքի մարզի դպրոցական թիմին 19.01.2022

Գեղարքունիքի մարզի դպրոցական թիմը ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության հանրապետական փուլում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը։ Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց հաղթանակ տարած թիմի անդամներին և նրանց ֆիզկուլտուրայի ուսուցիչներին: Վերջիններս և դպրոցականները իրենց տպավորությունները ներկայացրեցին կայացած մրցումների վերաբերյալ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց թիմին՝ գրանցած հաջողության համար և 2020-2021 ուսումնական տարում ՀՀ Ազգային Ժողովի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում 2-րդ տեղը գրավելու համար պատանի մարզիկներին և նրանց ուսուցիչներին խրախուսեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով: ...

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 18.01.2022

Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց 2021-2022 թվականների ձմեռային զորակոչի ավարտական փուլին վերաբերող հարցեր: ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Մխեյանը զեկուցեց, որ ձմեռային զորակոչի նախնական առաջադրանքը կկատարվի, ինչպես նաև այն, որ զորակոչին ներգրավված կազմակերպությունների (համայնքներ, բուժհաստատություններ,ոստիկանություն) հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:...

Սարուխանում նշվեց Մեխակ Ավետիսյանի ծննդյան 100- ամյակը և կայացավ նրա հեղինակած գրքի շնորհանդեսը

Սարուխանում նշվեց Մեխակ Ավետիսյանի ծննդյան 100- ամյակը և կայացավ նրա հեղինակած գրքի շնորհանդեսը 17.01.2022

Հունվարի 15-ին Գավառ համայնքի Սարուխան գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում նշվեց Հայրենական Մեծ պատերազմի վետերան, մանկավարժ եւ գրող Մեխակ Ավետիսյանի հեղինակած «Սարուխանի հերոս զավակը» գրքի շնորհանդեսը, որը համընկավ նրա ծննդյան 100-ամյա տարեդարձի հետ: Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար Տիգրան Նիկողոսյանը, Սարուխանի վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 15.01.2022

Հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, օգնականները, խորհրդականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, նրա տեղակալը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը: Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների վերաբերյալ կատարված աշխատանքները:...

Վարդենիսի պոլիկլինիկան վերազինվեց ակնաբուժական ախտորոշիչ սարքով

Վարդենիսի պոլիկլինիկան վերազինվեց ակնաբուժական ախտորոշիչ սարքով 15.01.2022

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի պոլիկլինիկան վերազինվեց ակնաբուժական «Ավտոռեֆրակտոմետ» ախտորոշիչ սարքով։ Վերազինումն իրականացվեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրված փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում։ Ինչպես ներկայացրեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպված դասընթացների շրջանավարտ, դրամաշնորհային ծրագրի մասնակից եւ հաղթող, ՀՀ միասնական սոցիալական ծառայությունների ղեկավարի խորհրդական Արտակ Պողոսյանը, ծրագիրն իրականացվել է «Վարդենիսի տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու», թեմայի շրջանակներում՝ «Երիտասարդություն հանուն փոփոխության» ՀԿ-ի միջոցով։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-28 12:21:01