Նորություններ

Աշխատանքային քննարկում «Սևան» ազգային պարկում 27.12.2021
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին հետևելու նպատակով Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը այցելել է «Սևան» ազգային պարկ: Նախարար Սիմիդյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարճ խորհրդակցություն են անցկացրել «Սևան» ազգային պարկի ղեկավար կազմի և վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է ծրագրի բոլոր կետերի համակարգված և փոխկապակցված իրականացումը: «Ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր քաղաքացիները բավականին ըմբռնումով են մոտենում ձկնորսության արգելքին և վերահսկողության միջոցառումներին, դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Կառավարությունն այս տարի ընդառաջել և երկարաձգել էր արդյունագործական ձկնորսության որսաշրջանը»,-նշել է նախարարը: Այնուհետև նախարար Հակոբ Սիմիդյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության...

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Հ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Գեւորգյանը հաղթող է ճանաչվել Մոսկվայում անցկացվող ռուսաց լեզվի ուսուցիչների «Պուշկինյան» միջազգային ամենամյա մրցույթում, որն անցկացվում է Մոսկվայի կառավարության եւ «Ռոսիյսկայա գազետա» թերթի նախաձեռնությամբ եւ միջոցներով։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Մրցանակը 27 երկրների 50 հաղթողներին շնորհել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջմշակութային կապերի գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվեդկոյը։ Մրցույթն անցկացվել է «Ռուսաց լեզուն պանդեմիայի ժամանակ․փորձություն, թե հնարավորություն» թեմայով։ «Ես ապացուցեցի, որ պանդեմիան ավելի շատ հնարավորություն է, քան թե փորձություն, քանի որ օնլայն կարգով անցկացվող դասաժամերը հնարավորություն տվեցին։...

«ՀայՓոստ» ընկերության նախաձեռնությամբ, ԲՏԱ և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների համագործակցությամբ 2021 թվականի հոկտեմբերի 9-ից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-10-րդ դասարանցիների շրջանակներում կազմակերպվել և անցկացվել է ձեռագիր նամակ գրելու մրցույթ: Մրցույթի նպատակն էր դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել հայագիր նամակ գրելու մշակույթը և ստեղծագործելու հմտությունը: Համայնքներում մշակութային ժառանգության պահպանությունը, ճանաչելիության բարձրացումը, դրա նկատմամբ հարգանքի և գնահատանքի ձևավորումը, ավանդույթների կենսունա¬կությունն ու փոխանցումը հաշվի առնելով՝ մրցույթի համար առաջարկվել էին նյութական մշակութային ժառանգություն,ոչ նյութական մշակութային ժառանգություն, իմ ընտանիքի ավանդույթը թեմաները: Մրցույթին մասնակցեցին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակարթական ուսումնական հաստատությունների 9-10-րդ դասարանների աշակերտները: Տարածքային փուլին մասնակցեց շուրջ 500 աշակերտ, որոնցից լավագույն 27 աշխատանք ներկայացվեց մարզային մրցույթին:...

Տեղեկացում 24.12.2021
Տեղեկացվում է, որ 2021թ.դեկտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը: Մարտունու համայնքապետարանի աշխատակազմ

Զորակոչիկների հերթական խումբը Հայոց բանակ ճանապարհվեց Գավառ և Ճամբարակ համայնքներից 22.12.2021
Գեղարքունիքի մարզում 2021-2022 թվականների ձմեռային զորակոչի հերթական փուլն անցկացվեց Գավառ և Ճամբարակ համայնքներում: ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի ստորաբաժանման Գավառի և Ճամբարակի բաժնմունքներում հաշվառված նորակոչիկները նշված համայնքներից և նրանցում ներառված բնակավայրերից էին: Զորակոչի արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը,Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ ու հարազատներ: Արարողության ընթացքում հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր ուղղված նորակոչիկներին, մաղթելով նրանց խաղաղ ծառայություն և բարի վերադարձ: Զորակոչի արարողությունը շարունակվեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ հոգևոր դասի կողմից կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ:

Տեղեկացում 22.12.2021
Սույն թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, ավագանու նստավայրում /հասցեն՝ համայնքապետարանի շենք, ք. Գավառ, Գր. Լուսավորչի 12/ տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը:...