Նորություններ
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի հունվարի 26-ին մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին քաղաքացիներ Մարտունուց և նրա կազմում ընդգրկված բնակավայրերից: Քաղաքացիները մարզպետին դիմեցին հիմնականում իրենց մտահոգող սոցիալական մի շարք խնդիրների կարգավորմանն աջակցելու նպատակով: Կարեն Սարգսյանը դիմումատուներին տեղում տվեց բավարար պատասխան, ոմանց խոստանալով օգնել մարզպետարանի լիազորության և հնարավորության սահմաններում: Մարտունու համայնքապետարանում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը քննարկեցին աշխատանքային բնույթի մի շարք այլ հարցեր:
Հանդիպման սկզբում կողմերը նախ ողջունել են միմյանց, ապա քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկուստեք ընդգծել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: «Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Շատ ուրախ եմ, որ իմ զբաղեցրած պաշտոնում առաջին արտասահմանյան այցը տեղի ունեցավ հենց ՌԴ՝ Օմսկի նահանգ: Հայ-ռուսական հարաբերությունները դարեր ի վեր զարգացել են բարեկամության և փոխվստահության մթնոլորտում: Այժմ կցանկանայի, որ բարեկամանան նաև մեր մարզերը, մենք էլ մեր հերթին աջակցենք դրանց զարգացմանը...

Նոր սահմանափակումների վերաբերյալ 21.01.2022
Հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են. կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից, կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։...

Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան 20.01.2022
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերվա ընթացքում Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ սկսվել են ձյան տեղումները, ինչի արդյունքում մարզի ճանապարհները պատվել են ձյան շերտով կամ մերկասառույցով՝ որոշակի դժվարություն ստեղծելով տրանսպորտային երթեւեկության համար։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտը հունվարի 20-ի առավոտվա դրությամբ Գավառում եւ Սեւանում կազմում է 10-15, Մարտունիում եւ Ճամբարակում՝ մինչեւ 20 սանտիմետր։ Վարդենիսի տարածքում ձյունը սկսել է տեղալ լուսադեմին։ «Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները մարզի տարածքներում ձեռնարկվել են ամբողջ գիշերվա ընթացքում...

Գեղարքունիքի մարզում շարունակվում են ճանապարհների մաքրման աշխատանքները 20.01.2022
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի տվյալներով հունվարի 20-ի օրվա երկրորդ կեսից սկսած ձնաբքի և տեղումների դադարից հետո, աշխատանքներ են տարվել Վարդենյաց լեռնանցքում ճանապարհների անցանելիությունը ապահովելու ուղղությամբ: Իրականացվող ճանապարհամաքրման աշխատանքների արդյունքում ժամը 15:00-ի դրությամբ նշված ճանապարհը արդեն դարձել է դժվար երթևեկելի: Աշխատանքներ են տարվում այն ամբողջությամբ անցանելի դարձնելու համար: Մարզում իրականացվող ճանապարհամաքրման աշխատանքներին հետևել և տեղում ծանոթացել են Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը:...
Գեղարքունիքի մարզի դպրոցական թիմը ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության հանրապետական փուլում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը։ Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց հաղթանակ տարած թիմի անդամներին և նրանց ֆիզկուլտուրայի ուսուցիչներին: Վերջիններս և դպրոցականները իրենց տպավորությունները ներկայացրեցին կայացած մրցումների վերաբերյալ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց թիմին՝ գրանցած հաջողության համար և 2020-2021 ուսումնական տարում ՀՀ Ազգային Ժողովի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում 2-րդ տեղը գրավելու համար պատանի մարզիկներին և նրանց ուսուցիչներին խրախուսեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով: ...


