Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Մարտունու ծննդատանը

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Մարտունու ծննդատանը 02.02.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի և Մարտունու ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ փետրվարի 2-ին աշխատանքային այցով եղավ Մարտունի համայնքի ծննդատանը: Մարզպետը շրջեց բուժհաստատության առանձին ծառայություններ իրականացնող կաբինետներում, ծանոթացավ ծննդկանների և նորածինների համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Մարտունու ծննդատունն ունի անհրաժեշտ և ժամանակակից սարքավորումների մոտ 95 տոկոս հագեցվածություն: Ծննդատան միջոցների հաշվին նախորդ տարեվերջին ձեռք է բերվել ավելի քան 5 միլիոն դրամի գույք և տարբեր անհրաժեշտ սարքավորումներ: Ծննդատան տնօրենի տեղեկացմամբ՝ բժշկական սարքավորումների համալրման հարցում Մարտունու ծննդատանն աջակցել է «Երևանի Ռոտարի ակումբ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը՝ նվիրելով ավելի քան 19 միլիոն դրամի գույք, լաբորատոր բազմաֆունկցիոնալ և ժամանակակից սարքավորումներ: Նշված սարքավորումները օգտագործելու նպատակով բուժաշխատողները անցել են մասնագիտական վերապատրաստումներ: Մարտունու ծննդատանը ստեղծված տեխնիկական հնարավորությունների շնորհիվ պացիենտը տեղում կարող է ենթարկվել տարատեսակ հետազոտությունների և ստանալ համապատասխան ախտորոշում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Ծովինար գյուղի դպրոցներում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Ծովինար գյուղի դպրոցներում 01.02.2022

Փետրվարի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Ծովինարի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ և տարրական դպրոցներում: Մարզպետին ուղեկցում էին մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը: Մարզպետը շրջայց կատարեց դպրոցների դասասենյակներում, ծանոթացավ դասընթացների կազմակերպմանը: Կարեն Սարգսյանը իր գոհունակությունը հայտնեց դասարաններում սենյակային նորմալ ջերմաստիճան ապահովելու համար, հետաքրքրվեց աշակերտների հաճախումներով, բացակայությունների պատճառներով եւ հորդորեց՝ խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները: Շրջայցի ընթացքում մարզպետը ծանոթացավ ճաշարաններում տարրական դասարանների աշակերտների համար սննդի կազմակերպման ընթացքին, հանձնարարեց դրանք իրականացնել բացառապես պահանջվող չափորոշիչներին համապատասխան:

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ 28.01.2022

Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ հարգեցին Հայոց բանակի հերոսացած զինվորների հիշատակը։ Հնչեց Հանրապետական մաղթանք Հայրավանքի վանահայր Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի նախագահությամբ եւ Գեղարքունյաց թեմի Գավառի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի աղոթակցությամբ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկա է գտնվել «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցումների Մարտունու համայնքային փուլին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկա է գտնվել «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցումների Մարտունու համայնքային փուլին 27.01.2022

2022 թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը: «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարն անցկացվելու է երկու տարիքային խմբերով՝ 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ. ծնված) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ. ծնված) տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 (1986 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1981 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ: Մրցաշարն անցկացվելու է 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական (եզրափակիչ): ՀՀ Գեղարքունիքի մարզում համայնքային փուլը կազմակերպում և անցկացնում են Գավառի, Վարդենիսի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Մարտունի համայնքում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Մարտունի համայնքում 26.01.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի հունվարի 26-ին մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին քաղաքացիներ Մարտունուց և նրա կազմում ընդգրկված բնակավայրերից: Քաղաքացիները մարզպետին դիմեցին հիմնականում իրենց մտահոգող սոցիալական մի շարք խնդիրների կարգավորմանն աջակցելու նպատակով: Կարեն Սարգսյանը դիմումատուներին տեղում տվեց բավարար պատասխան, ոմանց խոստանալով օգնել մարզպետարանի լիազորության և հնարավորության սահմաններում: Մարտունու համայնքապետարանում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը քննարկեցին աշխատանքային բնույթի մի շարք այլ հարցեր:

ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի հրավերով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով եղել է Օմսկի նահանգում

ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի հրավերով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով եղել է Օմսկի նահանգում 23.01.2022

Հանդիպման սկզբում կողմերը նախ ողջունել են միմյանց, ապա քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկուստեք ընդգծել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: «Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Շատ ուրախ եմ, որ իմ զբաղեցրած պաշտոնում առաջին արտասահմանյան այցը տեղի ունեցավ հենց ՌԴ՝ Օմսկի նահանգ: Հայ-ռուսական հարաբերությունները դարեր ի վեր զարգացել են բարեկամության և փոխվստահության մթնոլորտում: Այժմ կցանկանայի, որ բարեկամանան նաև մեր մարզերը, մենք էլ մեր հերթին աջակցենք դրանց զարգացմանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:00:52