Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ 05.01.2022

Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված ծիսակատարությունը Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեկնարկեց հունվարի 5-ի երեկոյան, Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագով, Գեղարքունյաց թեմի Հայրավանքի վանահայր տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի հանդիսապետությամբ և Գավառի հոգևոր դասի մասնակցությամբ: Արարողությանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը , այլ պաշտոնատար անձինք: Սուրբ Ծննդյանը նախորդող այս օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ըստ արարողակարգի, վառվեցին տաճարի ջահերն ու կանթեղները, և մատուցվեց Սուրբ Պատարագ: Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվում է երեկոյան, որովհետև Քրիստոսի Ծնունդը եղավ գիշերը: Պատարագի ավարտին եկեղեցին ավետեց՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ուրախ լուրը։ Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ վառեցին և տարան իրենց տները լուսավորելու: ...

2022 թվականի երեք օրերի ընթացքում մարզում գրանցվել է 11 ծնունդ

2022 թվականի երեք օրերի ընթացքում մարզում գրանցվել է 11 ծնունդ 03.01.2022

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով 2022 թվականի առաջին երեք օրերի ընթացքում մարզում գրանցվել է 11 ծնունդ՝ 7 տղա եւ 4 աղջիկ։ 4 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 3 ծնունդ՝ Գավառի, 1 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 3 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում։ Այս տարվա առաջին երեք օրերին Ճամբարակի առողջության կենտրոնում ծնունդ չի գրանցվել։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2022 թվականի առաջին աշխատանքային խոհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2022 թվականի առաջին աշխատանքային խոհրդակցությունը 03.01.2022

Հունվարի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց 2022 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը՝ ներկաներին շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթելով խաղաղ ու բեղմնավոր աշխատանքային տարի։..

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց եւ անցանելի են

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց եւ անցանելի են 03.01.2022

Գեղարքունիքի մարզում հունվարի 2-ին տեղացած թույլ ձյունն էապես չի խոչընդոտել միջպետական, հանրապետական , մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների անցանելիությանը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, մարզի ճանապարհներին նախորդ գիշերվա ընթացքում ձնածածկույթ չի առաջացել։ Որոշ տեղերում առաջացել է մերկասառույց, որը մշակվել է ճանապարհաշինարարների կողմից։ Հունվարի 3-ի կեսօրվա դրությամբ բաց եւ անցանելի են բոլոր ճանապարհները։

Գեղարքունիքի մարզպետն  այցելեց և  Ամանորի առթիվ շնորհավորեց մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին

Գեղարքունիքի մարզպետն այցելեց և Ամանորի առթիվ շնորհավորեց մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին 30.12.2021

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանի հետ այցելել է առաջնագիծ՝ շնորհավորելու ժամկետային զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Մարզպետը շրջել է մարտական հենակետում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին, շնորհավորել մարտական հերթապահություն իրականացնող զինվորների Ամանորը` մաղթելով նրանց խաղաղ ծառայություն։

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը 30.12.2021

Դեկտեմբերի 30-ին մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ Նիստին մասնակցեցին մարզխորհրդի անդամները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ։ Օրակարգային առաջին հարցի՝ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա նշեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 93,9 տոկոսով, կամ հավաքագրված գումարը կազմել է 2 միլիարդ 137 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 5 տոկոսով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 14:58:23