Նորություններ

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը 19.09.2021
«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի ընթացքը: Մրցաշարին հետևեք ուղիղ հեռարձակմամբ...

Վարժանքների անցկացում 17.09.2021
Ս/թ սեպտեմբերի 23-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ, քննարկումներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Ազատ, Լուսակունք, Գեղաքար բնակավայրերում։

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը 17.09.2021
Սեպտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ մարզպետարանի ստորաբաժանումների կողմից իրականացված ընթացիկ աշխատանքներին, ապա մարզպետը խոսեց առաջիկա առաջնահերթ անելիքների մասին: Նա հանձնարարեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ աշխատանքներն իրականացնել թիմային սկզբունքով՝...

Գեղարքունիքի մարզում ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ հանձնվեցին «Մարտական ծառայություն» մեդալներ 17.09.2021
Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձին ընդառաջ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզից 2020 թվականի Արցախյան պատերազմում թշնամու դեմ մարտնչած և ծառայությունից վերադարձած մի խումբ զինծառայողներ: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալներով հետմահու պարգևատրվել են նաև նույն պատերազմում հերոսաբար զոհված մի շարք հայորդիներ: Սեպտեմբերի 17-ին մեդալները զինծառայողներին և նրանց հարազատներին հանձնեցին Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ: Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը Ներքին Գետաշեն համայնքում պատերազմից վերադարձած Արմեն Արամի Աբգարյանին շնորհված հուշամեդալը, հասցեատիրոջ բացակայության պատճառով, հանձնեց նրա կրտսեր եղբորը՝ ապագա զինվոր Արտյոմին: Պարգևներ են հանձնվել նաև Սևանի տարածաշրջանի համայնքներից պատերազմին մասնակցած 10 զինծառայողների, որոնցից մեկին՝ հետմահու: Նույն օրը, 2020 թվականի Արցախյան պատերազմից վերադարձած զինծառայողներին պարգևատրումներ , ինչպես նաև հետմահու շնորհված մեդալներ հանձնվեցին նաև մարզի մյուս համայնքներում:

Գեղարքունիքի մարզին մի շարք համայնքների տրամադրվել է ազդարարման 7 շչակ 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն ընդունեց «Լոկատոր» ՓԲԸ ազդարարման ծրագրերի ղեկավար Սմբատ Պետրոսյանին: Ինչպես նշվեց հանդիպման ընթացքում, «Լոկատոր» ՓԲ ընկերությունը ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի միջոցով աջակցում է մարզի սահմանամերձ համայնքներին՝ ազդարարման շչակների ձեռքբերման և դրանց գործարկման հարցերում: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ մարզի մի շարք համայնքների տրամադրվել է ազդարաման 7 շչակ, որոնք կփորձարկվեն առաջիկա օրերի ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերի միջև քննարկվեցին նաև հետագա համագործակցության ընդլայնմանը և մարզին ազդարարման շչակների քանակի ավելացմանը վերաբերող այլ հարցեր:

Ղեկավարվելով «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, 19-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունվարի 23-ի N 30-Ա հրամանի պահանջները, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետարանում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղի ժամանակ» թեմայով, ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի: Ուսումնավարժանքին ընդգրկված էին...