Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

17.05.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ, ովքեր զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Զեկուցվող հարցերն առնչվում էին համայնքերի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման, շրջակա միջավայրի սանիտարական մաքրության ապահովման, միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհային պաշտպանիչ գոտիները շինարարական աղբից զերծ պահելու, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարարտանյութերի մատակարարման գործընթացին օժանդակելու, մարզում վարձակալությամբ տրվող արոտների եւ խոտհարքերի նպատակային օգտագործման, կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների վկայագրման, համավարակի դեմ պատվաստումների, ապօրինի շինարարությունների կանխման, համայնքերի բնակավայրերում իրականացված ծառատունկի, ոռոգման շրջանի նախապատրաստման, ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցի սխեմայի ներկայացման հետ կապված խնդիրներին։
Մարզպետն առանձնահատուկ խոսեց միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհային պաշտպանիչ գոտիների պահպանության խնդրի մասին։
«Անհրաժեշտ է սահմանել հերթապահություն, հատուկ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ոչ միայն շինարարական աղբից ազատվեն ճանապարհային պաշտպանիչ գոտիները, այլ նաեւ նման դեպքերը չկչկնվեն։ Այսօր քննարկված մյուս հարցերում եւս պետք է լինել առավել հետեւողական՝ ապահովելով համապատասխան արդյունքներ։ Բոլոր հարցերն էլ օրախնդիր ու կարեւոր են, որոնք պետք է գտնվեն մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում»,-հանձնարարեց Կարեն Սարգսյանը։
Խորհրդակցության ավարտին մարզպետը ստորաբաժանումների ղեկավարներին տվեց նոր հանձնարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59