Նորություններ

Ավարտվեցին «Սպորտլանադիա» մարզական միջոցառման Գեղարքունիքի մարզային փուլերը 23.04.2022
2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացվեցին «Սպորտլանդիա» մարզական միջոցառման ներդպրոցական, համայնքային և մարզային փուլերի մրցումները: Այն նպատակ ուներ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, նրանց ֆիզիկական որակների բարելավմանը, ինչպես նաև դպրոցներում ֆիզկուլտուրային և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպմանը: Միջոցառումը մեկնարկեց մարտի 1-ից՝ ներդպրոցական փուլով: Այս փուլում անցկացվեցին առանձին-առանձին մրցումներ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների միջև, որի արդյունքում ձևավորվեցին դպրոցների հավաքական թիմերը: 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտները հավաքական թիմերում ընդգրկվել էին 5 տղա և 5 աղջիկ ձևաչափով։ Միջոցառման ծրագրում ընդգրկված էին 5 խաղային մարզաձևեր:․․․
Գեղարքունիքի մարզից ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության 13 ծրագրերից օգտվելու հայտ է ներկայացրել 67 շահառու։ Ներկայացված փաթեթը ընդգրկում է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության», «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության», «2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության, «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության», «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության», «Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության», «Ինտենսիվ․․․
2022 թվականի մարտի 24-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկը համալրվեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացրած «Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը» արժեքով։ Փախլավայի պատրաստումը հիմնականում տարածված է Գավառի տարածաշրջանի գյուղական և քաղաքային համայնքների կանանց շրջանում։ «Քյավառի փախլավան» տարիներ առաջ հայտնի է եղել «Բայազետի փախլավա» անունով: Դրա պատրաստման եղանակները 1830-ական թվականներին, հայ բնակչության գաղթից հետո, բերվել է Արևմտյան Հայաստանից: Վկայություններ կան, որ «Քյավառի փախլավան» պատրաստվել է հիմնականում մեծահարուստների համար, քանի որ այն բաղկացած է բավականին արժեքավոր մթերքներից: «Քյավառի փախլավան» պատրաստվել է հատուկ օրերին` պարտադիր ժողովրդական տոներից,․․․

Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ համայնքների արագ տեմպերով զարգացման երաշխիք 21.04.2022
ՀՀ կառավարության աջակցությամբ Վարդենիկում իրականացվող ներհամայնքային փողոցների սալարկման ծրագիրը կավարտվի այս տարի: Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ընթացքի մեջ է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներհամայնքային փողոցների սալարկման սուբվենցիոն ծրագիրը։ Ծրագրի պայմանագրային արժեքը 289 միլիոն 531 հազար 508 դրամ է, որից 202 միլիոն 672 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 86 միլիոն 859 հազար 452 դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանի ներդրումը։ Շինարարական աշխատանքներն այստեղ ավարտվել են շուրջ 35 տոկոսով։ Ծրագրի իրականացման արդյունքում կսալարկվեն Վարդենիկ գյուղի թիվ 3,4, 5, 6 փողոցները՝ 4045 գծամետր երկարությամբ և 21 554 քմ մակերեսով:

Գեղարքունիքի մարզում շարունակվում են համավարակի դեմ պատվաստումները 20.04.2022
Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում են Covid-19 համավարակի դեմ պատվաստումները: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականի ապրիլի 19-ի դրությամբ մարզում պատվաստվել է 152 945 քաղաքացի, կամ պատվաստումային գործընթացը մարզում ունի 48,2% ընդգրկվածություն։ Ընդհանուր պատվաստվածների 80 671-ը ստացել է առաջին դեղաչափ, 69 748-ը՝ 2-րդ դեղաչափ և 2526 քաղաքացի ստացել է 3-րդ կամ բուստեր դեղաչափ։ Պատվաստումային գործընթացը կրում է շարունակական բնույթ։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանի մարզպետների ու շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում քննարկվել են 2021 թ-ին ավարտված սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկելու հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համայնքների երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման անհրաժեշտությանը, միասնական երթուղային ցանցի ներդրման, մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման և գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հետ կապված աշխատանքներին։ Միասնական երթուղային ցանցի ներդրման հետ կապված հարցին անդրադառնալիս՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ համայնքների խոշորացման գործընթացն ավարտված մարզերում (Շիրակ, Արագածոտն, Տավուշ և Գեղարքունիք) աշխատանքներ են իրականացվում ցանցը սպասարկող․․․


