Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը բարենպաստ տարածաշրջան` նոր սերնդի ջերմոցային տնտեսությունների հիմնման համար

Գեղարքունիքի մարզը բարենպաստ տարածաշրջան` նոր սերնդի ջերմոցային տնտեսությունների հիմնման համար 08.08.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Այցելեցի Սեւան համայնքի Գագարին բնակավայրի նորակառույց ջերմոցային տնտեսության շինհրպարակ, որտեղ այժմ շինարարական ակտիվ եռուզեռ է ընթանում։ Ջերմոցային տնտեությունը հիմնվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում, որտեղ պետական աջակցությունը վարկի սուբսիդավորման տեսքով կազմում է 800 միլիոն դրամ։ Ջերմոցային տնտեսությունը կառուցվում է 4 հեկտարի վրա, 9 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ, որն այս պահի դրությամբ մարզի խոշորագույն ծրագիրն է: Ջերմոցային տնտեսության կառուցման մեկնարկը տրվել է 2021 թվականի օգոստոսին։ Այսօրվա դրությամբ արդեն ներդրվել է ավելի քան 6 միլիոն դոլար, որի արդյունքում ամբողջությամբ հավաքվել է մետաղական կարկասը, իսկ այժմ ընթանում են թաղանթապատման աշխատանքներ։ Առաջին երկու հեկտարի վրա կառուցված ջերմոցը կգործարկվի այս տարվա սեպտեմբերից, իսկ հաջորդ երկու հեկտարի վրա գործողը՝ 2023 թվականի հունվարի 20-ից։ Ջերմոցների շինարարության ժամանակ բացվել է ավելի քան 100 ժամանակավոր աշխատատեղ, իսկ շահագործումից հետո կունենանք 90 մշտական աշխատատեղ։ Ջերմոցում կաճեցվեն ծաղիկներ։ Նման խոշոր ու կարեւոր ներդրումը փաստում է, որ հայրենի կառավարությունը խթանում է տնտեսության զարգացումը ներդրումների միջոցով՝ խրախուսելով մասնավոր ձեռնարկչատիրությունը։ Միեւնույն ժամանակ նման կարգի ծրագրերը հուսադրում ու նպաստում են, որ մարդիկ աշխատանք գտնեն հայրենի հողի վրա, ոչ մի կերպ չմտածեն արտագաղթի կամ արտագնա աշխատանքի մասին։ Հուսով եմ, որ առաջիկա տարիներին Հրայր Աթանեսյանի օրինակին կհետեւեն շատ ներդրողներ, ու էապես կփոխվի կյանքի որակը մեր մարզում։

Ճամբարակ համայնքում բացվեց Արծվաշենի հավերժության հուշահամալիրը

Ճամբարակ համայնքում բացվեց Արծվաշենի հավերժության հուշահամալիրը 07.08.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Ճամբարակ համայնքում բացվեց Արծվաշենի հավերժության հուշահամալիրը Օգոստոսի 7-ին մասնակցել եմ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հարավային եզրին կառուցված` Արծվաշենի հավերժության հուշահամալիրի բացման արարողությանը: Արծվաշենը մի հայրենիք է, որին պետք է պաշտել հոգով ու սրտով, մեր հավաքականությամբ ու միասնությամբ, վերադարձի երազանքով: Հուշահամալիրի կառուցումը եւ օրվա հավաքը փաստում են, որ հավերժ շնչող է Արծվաշենը, որ այն ձեր ու մեր հոգիներում է։ Այս հուշահամալիրում տեղադրված խաչի եւ հուշարձանի առաջ գլուխ կխոնարհեն բոլոր անցորդները, այստեղ այցելողները, կծանոթանան Արծվաշենի կենդանի օրերի լուսանկարներին, գյուղի բնապատկերներին, հարուստ պատմությանը։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանին՝ հուշահամալիրի կառուցումը նախաձեռնելու եւ սեփական միջոցներով իրականացնելու համար։ Հուշահամալիրի հարեւանությամբ բացվել էր նաեւ լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին Արծվաշենի կենդանի պատմությունը փաստող լուսանկ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքներին վերաբերող քննարկման

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքներին վերաբերող քննարկման 05.08.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Օգոստոսի 3-ին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ մասնակցել եմ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքներին վերաբերող քննարկման, որին ներկա էին նաև երկու մարզերի բոլոր համայնքների ղեկավարները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում մշակված երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները, ծրագրի շրջանակներում ստեղծված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի գործառույթներին, ինչպես նաև իրականացվող շինարարությանն առնչվող հարցեր։

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 04.08.2022

Հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Գեղարքունիքի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը։ Նիստին մասնակցել ենն Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվել են 2022 թվականի ամառային զորակոչի ավարտական փուլի հետ կապված մի շարք հարցեր, որոնք իրականացվում են ոստիկանություն-համայնքներ-բուժհաստատություններ-ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման համագործակցության շրջանակներում: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացված 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը, որտեղ նշվեց, որ զորակոչի ուղղությամբ Գեղարքունիքի մարզին տրված առաջադրանքը գերակատարվել է։

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին 02.08.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Օգոստոսի 2-ին ընդունեցի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին եւ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին Հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետաքրքրվեց մարզի սահմաններին տիրող իրավիճակով, բնակավայրերի ջրամատակարարման, գազամատակարարման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, ապաստարանների ընդհանուր վիճակի, շինարարական աշխատանքների ընթացքի, քաղաքացիներից ստացված դիմումների կամ ահազանգերի հասանելիության եւ արձագանքման հետ կապված հարցերով։ Նշեմ, որ մարզպետարանը մշտական կապի մեջ է ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության հետ, տիրապետում է իրավիճակին եւ անում է հնարավորը, որպեսզի ապահովվի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը, բնակչության խաղաղ կյանքն ու աշխատանքը։...

Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել

Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել 01.08.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Սիրելի’ հայրենակիցներ, Պաշտոնապես հերքում եմ լրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը՝ թե ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։ Ամբողջ օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել։ Կոչ եմ անում անհիմն լարվածություն չառաջացնել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 17:45:54