Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառում հանդիսավորությամբ նշվեց արձակագիր Բաղիշ Հովսեփյանի ծննդյան մեկդարյա հոբելյանը

Գավառում հանդիսավորությամբ նշվեց արձակագիր Բաղիշ Հովսեփյանի ծննդյան մեկդարյա հոբելյանը 04.11.2022

Նոյեմբերի 4-ին Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետթատրոնի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց գրող, արձակագիր Բաղիշ Հովսեփյանի ծննդյան 100-րդ տարեդարձը։ Միջոցառումը համատեղ կազմակերպել էին Գեղարքունիքի մարզպետարանը, Գավառի համայնքապետարանը, Մարտունու համայնքապետարանը, Գավառ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը եւ Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքը։ Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի նախագահ Տիգրան Նիկողոսյանը, Հայաստանի գրողների միության անդամներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Բաղիշ Հովսեփյանի ընտանիքի անդամներ։․․․

Գեղարքունիքի մարզպետի մոտ կազմակերպվեց քննարկում մարզի ազդարարման համակարգի արդիականացման հարցերի շուրջ

Գեղարքունիքի մարզպետի մոտ կազմակերպվեց քննարկում մարզի ազդարարման համակարգի արդիականացման հարցերի շուրջ 02.11.2022

Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի «Աղետների ռիսկերի կառավարման ծրագրի» համակարգող Արմեն Չիլինգարյանին եւ «Լոկատոր» կազմակերպության ազդարարման համակարգերի մասնագետ Սմբատ Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը։ Հանդիպման սկզբում Կարեն Սարգսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզի առջեւ լրջորեն ծառացած է ազդարարման համակարգի արդիականացման խնդիրը, որի կարգավորումը հրատապ ու առաջնահերթ է թե՛ քաղաքացիական պաշտպանության ապահովման, թե՛ աղետների ռիսկերի կառավարման տեսանկյունից։...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 02.11.2022

Նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։ Ներկայացվեց մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ։ Մարզպետը հանձնարարեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ համայնքների հետ աշխատանքներ տանել, որպեսզի դեկտեմբերի 15-ի դրությամբ ապահովվի եկամուտների հավաքագրման առավել բարձր ցուցանիշ։ Քննարկվեց մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակը։․․․

Գեղարքունիքի մարզում հոկտեմբեր ամսին ծնվել է 203 երեխա

Գեղարքունիքի մարզում հոկտեմբեր ամսին ծնվել է 203 երեխա 01.11.2022

2022 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 203 երեխա, որից 107-ը տղա, 96-ը՝ աղջիկ: 203 երեխաներից 42-ը ծնվել են Գավառի ԲԿ-ում, 23-ը՝ Սևանի ԲԿ-ում, 119-ը՝ Մարտունու ծննդատանը, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 1-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին 01.11.2022

Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին, գլխավորությամբ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի։ Հանդիպման սկզբում դիտորդների թիմի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ նախորդ օրը՝ հոկտեմբեր 31-ին Վարդենիսում և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների և շրջայցի ընթացքում տրամադրած բավականաչափ տեղեկատվության համար։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում ակտիվ համագործակցել և աջակցել թիմին՝ բոլոր ի հայտ եկող խնդիրների ընթացքում։...

Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրատարի ներքին եւ գազատարի վերգետնյա ցանց

Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրատարի ներքին եւ գազատարի վերգետնյա ցանց 31.10.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրատարի ներքին եւ գազատարի վերգետնյա ցանց, շահագործման է նախապատրաստվում մանկապարտեզի նորակառույց շենքը։ Նշված կառույցներում աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով այցելել եմ Զոլաքարի շինհրապարակներ։ Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 119 միլիոն 760 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում 8200 գծամետր երկարությամբ, մի քանի թաղամասերում։ Ծրագրի իրականացման արդյունքում մշտական խմելու ջրով կապահովվեն Զոլաքարի 270 տնտեսություններ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-20 19:03:46