Նորություններ

ԻՐԱԶԵԿՈՒՄ 06.12.2022
Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Օրվա առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։ Հանդիպման մասնակիցներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կներկայացնեն նաև Պաշտպանի սահմանադրական մանդատը: Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի Ճամբարակ համայնքի համայնքապետարանում, դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-18:00-ը: Հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհ 125:

Ուշադրություն 05.12.2022
Հարգելի՛ քաղաքացիներ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք բնակավայրում կանցկացվի ուսումնական վարժանք՝ «Օդային տագնապ» թեմայով, որի ընթացքում, փորձարկման նպատակով, կմիացվի էլեկտրաշչակը: Գեղարքունիք բնակավայրի բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել, նախապես հայցելով բնակիչների ներողամտությունը։ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

ՀՀ կառավարությունը 571 417,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 05.12.2022
ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի հերթական նիստում որոշում է կայացվել 571 417,3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար։ Որից՝ 225 020,0 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Լճաշեն, Նորաշեն, Վարսեր, Գեղամավան, Զովաբեր և Չկալովկա գյուղերի ճանապարհների նորոգման աշխատանքների համար 24 088,5 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Ծակքար և Ձորագյուղ բնակավայրերի փողոցներում լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքների համար /Ծակքար բնակավայր․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցությունը 05.12.2022
Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցությանը մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։ Ներկայացվեց տեղեկատվություն համայնքներում չիրականացված սուբվենցիոն ծրագրերի և պատճառների, մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն և անհետաձգելի համարվող ծրագրերի ընթացքի, սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ իրականացված մշտադիտարկումների, Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերում նորոգման ընթացքում գտնվող բնակարանների թվի, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի գնման գործընթացի վերաբերյալ։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը 03.12.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Դեկտեմբերի 2-ին Գավառ համայնքում համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ դիտարկեցի ՀՀ կառավարության կողմից 2021-22 թվականներին իրականացված կամ իրականացման փուլում գտնվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Այցի առաջին կանգառը Բուռնազյան փողոցում էր, որտեղ ավարտվել են ճանապարհի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 220 միլիոն դրամ, որի 45 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Հիմնանորոգման աշխատանքները սկսվել եւ ավարտվել են 2021 թվականին։ Ասֆալտապատվել է 1,1 կիլոմետր երկարության ներհամայնքային ճանապարհ՝ 8700 քառակուսի մետր մակերեսով։ 5700 քառակուսի մետր մակերես էլ կազմում են ասֆալտապատ մայթերը։ Բուռնազյան փողոցի վրա են գտնվում Գավառի թիվ 2 նորակառույց դպրոցի եւ թիվ 7 մանկապարտեզի շենքերը։․․․
Նախադպրոցական կրթության բնագավառի մատչելության, հասանելիության, ներառականության և որակի բարձրացման շրջանակում 2022 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մեթոդիստներ, դաստիարակներ, ֆիզղեկներ և երաժշտության դաստիարակներ մասնակցել են մարզում կազմակերպված ընթացիկ վերապատրաստման դասընթացին: Գործընթացն իրականացվել է «Հովակիմյան» ԳՐՈՒՊ կազմակերպության կողմից, որի վերապատրաստող անձնակազմում ընդգրկվել են ոլորտի արհեստավարժ և գիտակ մասնագետներ, Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ․․․


