Նորություններ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 04.04.2023
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրում կանցկացվի ուսումնական վարժանք՝ «Օդային տագնապ» թեմայով, որի ընթացքում, փորձարկման նպատակով, կմիացվի էլեկտրաշչակը: Արտանիշ բնակավայրի բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել, նախապես հայցելով բնակիչների ներողամտությունը։ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
Ապրիլի 3-ին Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Ավարտվել են ուժեղ քամիների հետևանքով վնասված 7 դպրոցներից 6-ի տանիքների վերանորոգման աշխատանքներիը, ինչպես նաև առավել մեծ վնաս կրած Ծովագյուղի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման համար հայտարարված մրցույթը: Վերականգման աշխատանքները կսկսվեն ապրիլի 4-ից: Կարեն Սարգսյանը խորհրդակցության ընթացքում հանձնարարեց՝ ․Հաշվառում իրականացնել օրինական և ապօրինի գովազդային վահանակների վերաբերյալ: Աշխատանքներ տանել դրանց օրինականացման կամ ապամոնտաժման ուղղությամբ, որպեսզի տեղադրվեն ստանդարտներին համապատասան վահանակներ, որոնք չեն խոչընդոտի համայնքի արտաքին տեսքի ձևավորմանը:

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 04.04.2023
ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականին կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի թիվ 1 մանկապարտեզում։ Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի կապիտալ վերանորորգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 60 միլիոն 572 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Արդյունքում կատարվել է շենքի ներքին եւ արտաքին հարդարում, նորոգվել են հատակը եւ սանհանգույցները, տեղադրվել են նոր դռներ եւ պատուհաններ։ Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման առաջին փուլն իրականացվել է 2019-2020 թվականների ընթացքում` սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ինչի արդյունքում կատարվել են շենքի հիմքի ուժեղացման, տանիքի հիմնանորոգման, արտաքին պատերի ամրացման եւ ջերմամեկուսացման աշխատանքներ։ 2023 թվականի մարտ ամսվա դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 03.04.2023
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է 11-րդ փողոցը, գազիֆիկացվել են 4-րդ, 38-րդ, 39-րդ եւ 40-րդ փողոցները, կառուցվել է ոռոգման ջրատարի արտաքին ցանց, մեկնարկել են Բանավան թաղամասի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են ներհամայնքային փողոցների` տուֆ քարով սալարկման աշխատանքները: Վարդենիկի 11-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 100 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել նույն տարվա նոյեմբերին։․․․

Գեղարքունիքի մարզում մարտ ամսին ծնվել է 119 երեխա 03.04.2023
2023 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 119 երեխա, որից 65-ը տղա, 54-ը՝ աղջիկ: 119 երեխաներից 29-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 20-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 50-ը՝ Մարտունու ծննդատանը, 14-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 6-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

«Դուք միայն հերոսների մայրեր չեք, նաև հերոս մայրեր եք». Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 03.04.2023
Ապրիլի 2-ին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Ընկերոջս փոխարեն» խորագիրը կրող ցերեկույթը, որը նվիրված էր Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հարազատներին: Երկրորդ տարին անընդմեջ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ թատրոնը հյուրընկալում է Գեղարքունիքի մարզի՝ Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հարազատներին: Հակոբ Պարոնյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախումբը ևս Գավառ էր ժամանել մարզպետի հրավերով: Կարեն Սարգսյանը ողջույնի խոսքում իր երախտագիտությունը և մեծարումը հայտնեց անմահացած հերոսներին և նրանց հարազատներին. «Սիրելի մայրեր Հայոց աշխարհի, դուք եք մեզ սնած ու դաստիարակած, մարդասիրություն և հայրենասիրություն ներշնչած կանայք: Խոնարհ և երախտապարտ ենք ձեզ: Դժվար է հիմա սփոփանքի բառեր գտնել, անհնար է վերադարձնել բոլորիս անգին կորուստները, ․․․


