Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 12.06.2023
Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային հերթական խորհրդակցությունն անցկացրեց մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Գեղարքունիքի մարզում այս պահի դրությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 22 սուբվենցիոն ծրագիր` իր 135 ենթածրագրերով, իսկ 19 սուբվենցիոն ծրագրեր 108 ենթածրագրերով գտնվում են մրցութային փուլում։ Մարզում առկա 54 ԲՄԿ-ներից, հունիսի 9-ի դրությամբ, 36 ԲՄԿ-ների օգտագործվող տարածքների համար արդեն կնքվել են պայմանագրեր, իսկ 18 ԲՄԿ-ների ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Արդեն ներկայացվել են նախագծեր՝ մարզային ենթակայության կրթական հաստատությունները վառարանային ջեռուցումից այլ տեսակի ջեռուցման անցնելու աշխատանքների ուղղությամբ։ Ընթացքի մեջ են մարզային ենթակայության թվով 7 ուսումնական հաստատությունների շենքերի պետական գրանցման և վկայականների ձեռքբերման աշխատանքները։ Մարզի համայնքներում ընթանում են փողոցների գծանշման և փոսային նորոգման աշխատանքներ։․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 09.06.2023
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցը եւ Պանթեոնի ներսի ճանապարհը։ Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցի եւ Պանթեոնի ներսի ճանապարհի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 56 միլիոն 200 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2023 թվականի ապրիլից եւ այժմ մոտենում է ավարտին։ Գրիգոր Լուսավորիչ փողոցն ասֆալտապատվել է 380 գծամետր երկարությամբ եւ 4062 քառակուսի մետր մակերեսով։ Եվս 455,81 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում կատարվել է մուտքերում եւ ուղիներում, 251 քառակուսի մետր՝ մայթերում։ Տեղադրվել են 335 գծամետր երկարության բազալտե եզրաքարեր։ Նորատուսի Պանթեոնի ներսում ասֆալտապատվել է 119 գծամետր երկարության եւ 1127 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ։ 478 գծամետր երկարությամբ տեղադրվել են բազալտե եզրաքարեր։

Գեղարքունիքի մարզի դպրոցներում մեկնարկել են ավարտական քննությունները 08.06.2023
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների շրջանում մեկնարկել են համապատասխանաբար գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները։ 4-րդ դասարանների 2683 աշակերտների գիտելիքների ստուգումներ իրականացվեցին հունիսի 8-ին՝ հայոց լեզու առարկայից, իսկ հունիսի 13-ին 4-րդ դասարանների աշակերտները քննություն կհանձնեն մաթեմատիկա առարկայից։ Հունիսի 5-ին հայոց լեզու առարկայից ավարտական քննություն հանձնեցին մարզի 2586 9-րդ դասարանների աշակերտները։ Վերջիններս հունիսի 12-ին ավարտական քննություն կհանձնեն նաև մաթեմատիկա, իսկ հունիսի 19-ին՝ բնագիտություն առարկաներից։ Քննաշրջանի ընթացքում իններորդցիները քննություններ կհանձնեն նաև հայոց պատմություն, հայ գրականություն, օտար լեզու առարկաներից և ստուգարք՝ ֆիզկուլտուրա առարկայից։ Հունիսի 7-ին հայոց լեզու առարկայից պետական ավարտական քննություն հանձնեցին 12-րդ դասարանների 1534 շրջանավարտները։ ․․․

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է մարզպետի աշխատակազմի 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը 07.06.2023
Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետարանի 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը։ 2022 թվականին ՀՀ պետական բյուջեից մարզպետարանին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսվել էր 13 503 350․6 հազ․ դրամ, փաստացի ծախսը կազմել է 13 199 596.3 հազ․դրամ, կամ 97,8%։

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում 07.06.2023
Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Դրամական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեցին 4, առողջապահական խնդիրներով 2 քաղաքացիներ, իսկ մեկական քաղաքացի` աշխատանքի տեղավորման և տարածքի վարձակալման հարցերով: Քաղաքացիների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն սահմանված կարգով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո։

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 07.06.2023
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է փողոցային լուսավորության ցանց, ավարտին են մոտենում ոռոգման եւ խմելու ջրատարի ցանցերի կառուցման աշխատանքները։ Վաղաշենի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 28 միլիոն 560 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Լուսավորության ցանցը կառուցվել է առաջին խճուղիում, առաջին եւ երկրորդ փողոցներում՝ 3 կիլոմետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 116 լուսատու։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերից եւ ավարտի հասցվել դեկտեմբերին։ Լուսավորության ցանցը շահագործվում է նախորդ տարվա վերջերից։․․․


