Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ է«COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագիրը

Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ է«COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագիրը 25.05.2023

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն ընդունեց «COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագրի պատասխանատուներին, Ասիական Զարգացման Բանկի և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրին հյուրերը՝ «COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագրի հիմնական նպատակն է՝ մատուցել այնպիսի ծառայություններ, որոնք կթեթևացնեն COVID-19-ի ազդեցությունը աղքատության մեջ գտնվող և խոցելի բնակչության վրա։ Ծրագիրը միաժամանակ բարձրացնում է ճգնաժամերի կանխարգելման, համավարակի հետևանքների մեղմացման և հաղթահարման համայնքահեն կարողությունները, աջակցում է COVID-19-ի ազդեցության պատճառով ծանրաբերռնված սոցիալական պաշտպանության ծրագրերին․․․

Հունիս-հուլիս ամիսներին մարզի համայնքային թիմերի մասնակցությամբ կանցկացվի «Գեղարքունիքի մարզպետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշար

Հունիս-հուլիս ամիսներին մարզի համայնքային թիմերի մասնակցությամբ կանցկացվի «Գեղարքունիքի մարզպետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշար 23.05.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Հունիս-հուլիս ամիսներին մարզի համայնքային թիմերի մասնակցությամբ կանցկացվի «Գեղարքունիքի մարզպետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշար⚽️ Մայիսի 22-ին ընդունեցի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներ Դավիթ Դավթյանին, Կամո Մոսոյանին, Մարտունու և Վարդենիսի մարզադպրոցների տնօրեններ Սամվել Մոսեյանին և Վարդան Դավթյանին։ ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները տեղեկացրին մարզում ֆուտբոլի մասսայականացման ու զարգացման հեռանկարների և հիմնախնդիրների, մարզադպրոցներում գործող թիմերի ձեռքբերումների, ՀՖՖ կողմից նախատեսված առաջիկա ծրագրերի և ներդրումների մասին։ Գեղարքունիքի մարզի 6 մարզադպրոցներում գործում են 23 ֆուտբոլային թիմեր, որտեղ մարզվում են 8-18 տարեկան շուրջ 450 ֆուտբոլիստներ։ Նրանք մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշարերին, իսկ Գեղարքունիքի մարզի 18 տարեկանների հավաքական թիմը մասնակցում է Հայաստանի առաջին խմբի առաջնությանը։...

Կնքվեց Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին համաձայնագիր` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ԳՀՄՍ-ի միջև

Կնքվեց Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին համաձայնագիր` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ԳՀՄՍ-ի միջև 23.05.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Կնքվեց Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին համաձայնագիր` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Ջրային կոմիտեի և ԳՀՄԸ-ի միջև Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնության կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված «Պատասխանատու եմ Սևանի համար 4» միջոցառումը, որին մասնակցեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, ԳՄՀԸ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի․․․

Հաստատվել է միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը

Հաստատվել է միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը 23.05.2023

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների Երևանի և մարզերի քննական կենտրոնների ցանկը: Գեղարքունիքի մարզում քննական կենտրոններն են․ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց Գավառի թիվ 3 հիմնական դպրոց Գավառի թիվ 5 հիմնական դպրոց Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 09.06.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու», 13.06.2023 թ. - «Օտար լեզուներ», 16.06.2023 թ. - «Մաթեմատիկա», 20.06.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն», 23.06.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», 27.06.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:

Կայացավ շախմատի 2023 թվականի մարզային առաջնությունը

Կայացավ շախմատի 2023 թվականի մարզային առաջնությունը 22.05.2023

2023 թվականի մայիսի 20-ին Գավառի շախմատի տանը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի շախմատի 2023 թվականի մարզային առաջնությունը: Այն նպատակ ուներ նպաստելու համայնքներում շախմատ մարզաձևի մասսայական զարգացմանը, ի հայտ բերելու շնորհալի մարզիկներին և հանրապետական մրցումներին մարզի լավագույն շախմատիստների մասնակցության ապահովմանը: Մարզային առաջնությունն անցկացվեց մեկ փուլով, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սևանի և Սարուխանի մասնաճյուղերում կազմակերպված մրցումներում լավագույն արդյունք ցույց տված 31 շախմատիստներ: Առաջնությունն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն, անհատական եղանակով: Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրված էր 25 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Սռաջնությունն անցկացրեց և արդյունքներն ամփոփեց մարզային մրցավարական հանձնաժողովը: Մրցումների գլխավոր մրցավարն էր Գեղարքունիքի մարզում․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մարզից հաղթող ճանաչված դպրոցականներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մարզից հաղթող ճանաչված դպրոցականներին 22.05.2023

Մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց և մարզպետի շնորհակալագրերով խրախուսեց Գեղարքունիքի մարզից օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող ճանաչված և ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից դիպլոմների արժանացած աշակերտներին։ 2022-2023 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին Գեղարքունիքի մարզից մասնակցել են 71 աշակերտներ, որոնցից 6-ը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից արժանացել են 3-րդ կարգի, 2-ը՝ 2-րդ կարգի և 2-ը՝ 1-ին կարգի դիպլոմների, իսկ լավագույն մասնակցություն ցուցաբերած 9 աշակերտներ արժանացել են գովասանագրերի: Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում դիպլոմներով պարգևատրված աշակերտները՝ արժանացել են անվանական կրթաթոշակի: Մարզպետը դպրոցականներին հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված դիպլոմները․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53